«Ռեալը» պատրաստ է հրաժարվել Մբապեից և ձեռք բերել Էրլինգ Հոլանդին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

«Ռեալը» պատրաստ է հրաժարվել Մբապեից և ձեռք բերել Էրլինգ Հոլանդին

13:15 25.02.2020

Մադրիդի «Ռեալը» պատրաստ է հրաժարվել ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին ձեռք բերելու մտքից՝ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին գնելու համար: Այս մասին հայտնում է The Sun-ը:

«Ռեալի» ղեկավարությունը դիտարկում է արդեն ամռանը Հոլանդին գնելու տարբերակը: Հիշեցնենք, որ 19-ամյա նորվեգացին միայն 2019-ի դեկտեմբերին է «Զալցբուրգից» տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա»՝ կնքելով 4,5 տարվա պայմանագիր: Այս ընթացքում նա դորտմունդցիների կազմում 8 խաղում դարձել է 12 գոլի հեղինակ, ինչով գրավել է արքայական ակումբի ուշադրությունը։

Հոլանդի պայմանագրում կա կետ, որի համաձայն՝ նա 2021 թվականին կարող է 65 միլիոն եվրոյի դիմաց հեռանալ «Բորուսիայից»: Սակայն «Ռեալին» արդեն այս ամառ պետք է ուժեղացնել կազմը, և մադրիդյան ակումբը, հավանաբար, կփորձի ավելի գայթակղիչ առաջարկ անել գերմանացիներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

23:59 08.06.2025

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

23:51 08.06.2025

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

23:40 08.06.2025

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

Հեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավոր

23:27 08.06.2025

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավոր

Հունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն  վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...

Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

23:13 08.06.2025

Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

Իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

22:59 08.06.2025

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

Բարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...

BACK_TO_TOP