Ադրբեջանական ռեժիմն առևանգում և սպանում է բոլոր նրանց, ովքեր իրեն դուր չեն գալիս. Լապշինի հոդվածը՝ Le Monde-ում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Ադրբեջանական ռեժիմն առևանգում և սպանում է բոլոր նրանց, ովքեր իրեն դուր չեն գալիս. Լապշինի հոդվածը՝ Le Monde-ում

13:49 04.06.2018

«Ադրբեջանական ռեժիմն առևանգում և սպանում է բոլոր նրանց, ովքեր իրեն դուր չեն գալիս»,- այսպես է վերնագրված ռուս-հրեական ծագմամբ բլոգեր Ալեքսանդր Լապշինի Le Monde օրաթերթում հրապարակված հոդվածը, որտեղ նա պատմում է Ադրբեջանի բանտում իր ամենօրյա տանջանքների և հալածանքների մասին։ «Արմենպրես»-ը ներկայացրել է օրաթերթում Լապշինի հրապարակած հոդվածը:

Բլոգերը 7 ամիս անցկացրել է Ադրբեջանի բանտում նախքան ներում ստանալն  ու Իսրայելին արտահանձնվելը։

Ալեքսանդր Լապշինը պատմում է, որ ինքն աշխարհով մեկ ճանապարհորդող բլոգեր է, որը եղել է ավելի քան 130 երկրում։ Չի հետաքրքրվում քաղաքականությամբ, սիրում է խաղաղությունը, բնությունը, պատմությունը, գեղեցիկ կանանց և լավ սնունդ։ Նույնիսկ իր վատագույն մղձավանջներում չի պատկերացրել, որ կարող էր դառնալ երկու կոշտ բռնապետերի քաղաքական խաղի զոհ։

«Խոսքը կոլտնտեսության նախկին նախագահ, իսկ այժմ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ադրբեջանն իր երկաթե ձեռքերում պահող մարդու՝ Իլհամ Ալիևի մասին է, որը իշխանությունը ժառանգել է հորից, ինչպես «Հազար ու մի գիշեր» հեքիաթում նկարագրված հին արաբական սուլթանություններում։ 2016 թվականին նախկին ԽՍՀՄ տարածքում ճանապարհորդելու ընթացքում  Բելառուսի ոստիկանությունն անակնկալ ձևով ձերբակալեց ինձ։

Ոստիկանության գործակալներն ուժի գործադրմամբ ներխուժեցին իմ հյուրանոցային համար՝ գոռալով հետևյալը․ «Պառկեք գետնին, թե չէ կկրակենք, դուք ձերբակալված եք Ադրբեջանի պահանջով Ղարաբաղ այցելելու համար»։ Բախտս բերեց, քանի որ ձերբակալության պահին այդ ոստիկանները չէին նկատել, որ համակարգիչս միացված էր և կնոջս հետ էի հաղորդակցվում։ Նա տեսել էր, թե ինչպես են ինձ ձերբակալում և անմիջապես այդ մասին տեղեկացրել էր միջազգային լրատվամիջոցներին , ինչպես նաև Իսրայելի և Ռուսաստանի դեսպանատներին, որոնց քաղաքացին եմ»,- «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ նշել է Ալեքսանդր Լապշինը։

Բլոգերի խոսքերով՝ կարևոր է հստակեցնել, որ եթե Բելառուսն իրավական պետություն լիներ, երբեք չէր զբաղվի իր ձերբակալությամբ, արտահանձնմամբ և դատապարտմամբ։ Ալեքսանդր Լապշինը պնդում է, որ ինքը չի խախտել Բելառուսի  օրենքներից և ոչ մեկը, իսկ Ադրբեջանի և Բելառուսի միջև արտահանձնման վերաբերյալ միակ կոնվենցիայում ամրագրված է, որ քաղաքական դրդապատճառների վրա հիմնված արտահանձնման ցանկացած հայց պետք է մերժվի։

«Այսպիսով, Ալիևն ուղարկել էր իր անձնական ինքնաթիռն ինձ Բաքու հասցնելու համար, որտեղ ես վայրէջք կատարեցի մի իրական լրատվական շոուի ուղեկցությամբ․ ինքնաթիռից դուրս բերվեցի ավտոմատներով, մարտական դաշույններով և նռնակներով  զինված հատուկ ուժայինների կողմից, հարյուրավոր տեսախցիկների օբյեկտիվների ներքո։ Այս տրագիկոմեդիան բեմադրվել էր Ադրբեջանի հասարակության քիչ կրթված շերտերի համար»,– նշել է նա։

Ռուս բլոգերը 7 ամիս անցկացրեց ադրբեջանական բանտերից մեկի մեկուսարանում, ինչը նա միջազգային իրավունքի խախտում է համարում: Պատմում է, որ մեղադրվել է Հայաստանի Հանրապետության տարածքից «ապօրինի կերպով Ղարաբաղ մտնելու և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտելու մեջ»: Բլոգերն ավելացնում է, որ դա անելու այլ տարբերակ չկա, քանի որ 1993 թվականից ի վեր Ադրբեջանի և Ղարաբաղի միջև սահմանը փակ է: Մեղադրանքը հիմնվում էր այն փաստի վրա, որ իր հոդվածներում հավասարապես օգտագործել է թե՛ ադրբեջանական Ղարաբաղ, թե՛ հայերի կողմից օգտագործվող Արցախ  տեղանունները։

«Այս տարածքի վերադարձը պահանջող Ադրբեջանը մոռանում է, որ այնտեղ ապրում է 150 000 հայ, ովքեր օգտագործում են իրենց մայրենի լեզուն։ Ադրբեջանը քրեականացնում է նաև ավանդական աշխարհագրական անունների օգտագործումը: Նույն հաջողությամբ, Ֆրանսիան գերմանական բարբառներ օգտագործող բնակչությանը կարող էր արգելել օգտագործել Ռայխսլանդ Ալասաս-Լոթրինգիեն գերմանական անվանումը և պահանջել, որպեսզի գերմանացիներն օգտագործեն Ալզաս-Լոթարինգիա ֆրանսիական անվանումը։ Ես երբեք չեմ խոսել հակամարտությունից, ինչն ինձ բացարձակապես չի հետաքրքրում։ Նույնիսկ Բաքվի խամաճիկային դատարանն ի վերջո ընդունեց, որ ես երբեք Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման որևէ կոչ չեմ արել»,- ասել է Լապշինը։

Ռուս բլոգերը խոսել է նաև Բաքվում իր դեմ հարուցված դատական գործի ընթացքում հակասեմական ակնարկների մասին։ Նա նշել է, որ լսումների մեծ մասը միտումնավոր կերպով կազմակերպվում էին Հոլոքոստի համար առանցքային ամսաթվերին։ Դատական գործընթացը սկսվեց 2017թ․ հունիսի 22-ին, ճիշտ նույն օրը, երբ 66 տարի առաջ նացիստական Գերմանիան սկսեց գրավել ԽՍՀՄ-ը և կոտորել խորհրդային հրեաներին։ Երկրորդ լսումը տեղի ունեցավ 2017թ․ հունիսի 30-ին։ 1941թ․ հունիսի 30-ին սկսվեցին Ուկրաինայի Լվով քաղաքի հրեաների կոտորածները, որտեղից  սերում են նաև Լապշինի ծնողները։ Նրա հարազատների մեծամասնությունը սպանվել է այնտեղ, իսկ նրանց մարմինները նետվել են ընդհանուր փոսերի մեջ։ Երրորդ լսումը տեղի ունեցավ 2017 թ․հուլիսի 4-ին։ 1941 թ․ այդ նույն օրը սկսվեց Լատվիայի հրեաների բռնի գաղթը դեպի Սալասպիլս ճամբար, որտեղ վերջիններս դաժանորեն կոտորվեցին։ Լատվիայում հուլիսի 4-ը սգո օր է, մինչդեռ Ադրբեջանի ռեժիմի համար՝ առիթ հալածելու խաղաղություն և ճանապարհորդություններ սիրող մի հրեայի։

«2017թ․ սեպտեմբերի 10-ին՝ մորս ծննդյան օրը, իմ դեմ դաժան հարձակում եղավ այն բանտախցում, որտեղ փակված էի Բաքվում։ 4 դիմակավորված անձինք ներխուժեցին իմ բանտախուց և ծեծի ենթարկեցին, խեղդեցին և երբ արդեն անգիտակից վիճակում էի, պարանոցիս շուրջ պարան փաթաթեցին՝ լվացարանում կախելու նպատակով։ Այնուհետ ինձ տեղափոխեցին Բաքվի կենտրոնական հիվանդանոց, որտեղ իմ բժշկական գործերի մեջ հստակ արձանագրվեց, որ ես մոտ էի կլինիկական մահվան վիճակին։ Կողոսկրերս և ատամներս կոտրված էին, ամբողջ մարմնիս վրա վերքեր ու կապտուկներ էին, ենթալեզվային ոսկրի կոտրվածք, իսկ գլխուղեղում՝ արյան զեղումներ ունեի։ Ադրբեջանական իշխանությունները շտապեցին հայտարարել, որ ես ինքս եմ փորձել կախվել իմ բանտախցում, այդ իսկ պատճառով նախագահ Ալիևը որոշել է ինձ «ներում շնորհել»։ Բաքվի հիվանդանոցում 3 օր կոմայում անցկացնելուց հետո ինձ արտահանձնեցին Իսրայելին»,– պատմում է բլոգերը։

Թել Ավիվի օդանավակայան հասնելուն պես նրան շտապ տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ դատաբժշկական հետազոտության արդյունքները հստակորեն  ցույց տվեցին, որ իրեն հաջողվել է ողջ մնալ դաժան սպանության փորձից հետո։ Եզրակացությունների հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանի դեմ հայց ներկայացրեց՝ սպանության փորձի մեղադրանքով։

Հոդվածի վերջում նա հիշեցնում է Ադրբեջանի վերաբերյալ մի քանի կարևոր հանգամանք․

1) Համաձայն «Լրագրողներ՝ առանց սահմանների» կազմակերպության՝ Ադրբեջանը  կարծիքի և խոսքի ազատության իրացման ցուցանիշով 180-երկրների մեջ զբաղեցնում է 163-րդ տեղը։

2) Այս երկիրը հայտնվել է բազմաթիվ ֆինանսական սկանդալներում՝ «Պանամայան փաստաթղթերից» մինչև «Լանդրոմատ», որոնք  բացահայտեցին իշխող կլանի խուսանավելու կարողությունները՝ ադրբեջանցիների հարստությունը յուրացնելու և եվրոպացի քաղաքական գործիչների համբերությունը գնելու հարցում։

3) Բաքվի ռեժիմը չի խորշում արտադատական առևանգումներ իրականացնել, ինչպիսին էր, օրինակ, Վրաստանում  լրագրող Աղվան Մուխթարլիի առևանգումը, որն այնուհետև ենթարկվեց խոշտանգումների և բանտարկվեց Ադրբեջանում։

4) Ի վերջո, առկա են հիմնավոր ենթադրություններ, որ այս վարչակարգը պատվիրել է մալթացի բլոգեր Դաֆնե Կարուանան Գալիզիայի սպանությունը, որը բացահայտել էր Մալթայի և դրա բանկերի մութ դերը Բաքվի կեղտոտ փողերի լվացման մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

18:07 03.08.2025

Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 04-ին ժամը 07.00-ից մինչև օգոստոսի 05-ին ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ քաղաքացիներն ու ջրային պարեկները Սևանա լճից դուրս են բերել 16-ամյա տղային

17:51 03.08.2025

Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ քաղաքացիներն ու ջրային պարեկները Սևանա լճից դուրս են բերել 16-ամյա տղային

Այսօր՝ օգոստոսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ Չկալովկա գյուղի մոտ՝ լճափին երեխա է կորել ու հնարավոր է, որ նա ջրահեղձ է եղել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել […] ...

Իրանը պնդում է, որ Իսրայելի կողմից հարձակման սպառնալիքը դեռ կա

17:45 03.08.2025

Իրանը պնդում է, որ Իսրայելի կողմից հարձակման սպառնալիքը դեռ կա

Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման սպառնալիքները դեռևս պահպանվում են, և չի կարելի համարել, որ հակամարտությունն ամբողջությամբ ավարտվել է: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ամիր Խաթամին: «Մենք պետք է հարձակման նույնիսկ 1% հավանականությունը ընկալենք որպես 100% սպառնալիք։ Մենք չպետք է թերագնահատենք թշնամուն և մտածենք, որ բոլոր սպառնալիքները անցյալում են», – նրա […] ...

Գազայում սովից մահացածների թիվը հասել է 175-ի

17:17 03.08.2025

Գազայում սովից մահացածների թիվը հասել է 175-ի

Գազայի հատվածում վերջին շրջանում սովից մահացել է առնվազն 175 մարդ, այդ թվում՝ 93 երեխա: Այս մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր Telegram ալիքում: «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներում գրանցվել է մահվան 6 դեպք՝ սովի և թերսնման պատճառով», – հայտնել է նախարարությունը։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 175-ի, այդ թվում՝ 93 անչափահաս։ Առողջապահության […] ...

«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել է

17:00 03.08.2025

«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել է

Սերբիայի Սուպերլիգայի երրորդ տուրի «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Որոշումը կայացվել է «Ցրվենա Զվեզդայի»` Լեհաստանի չեմպիոն «Լեխի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպմանն ավելի լավ պատրաստվելու համար։ «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 2-ին։ Սերբիայի չեմպիոնը «Լեխի» դեմ առաջին հանդիպումը կանցկացնի […] ...

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին

16:42 03.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...

BACK_TO_TOP