18:19 04.06.2018
ԱԺ-ում այսօր 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկումներից հետո ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հարցազրույց է տվել լրագրողներին: Մասնավորապես, հարց է հնչել, թե ինչո՞ւ չկան «Երևան Սիթի»-ի գործով ձերբակալվածներ:
«Մենք հակված չենք ռեպրեսիվ գործողություններ անենք, ձերբակալենք, նստացնենք: Մենք հակված ենք այնպիսի գործողությունների, որոնց միջոցով գողացված գումարները կկարողանանք վերադարձնել պետական բյուջե: Իսկ որ ասում են, թե այսինչ գործի հետևում կանգնած է այս կամ այն մարդը, ապա, հավատացե՛ք, իրավական առումով դա ապացուցելը գրեթե անհնարին է:
Մարդկանց, ում անունով գրանցված են այդ ձեռնարկությունները, կանչել պատասխանատվության, արդարացի չէ: Քրեական հոդվածը նախատեսում է պատասխանատվությունից ազատում, եթե քաղաքացին վերականգնում է միջոցները: Պաշտոնյաների հանդեպ, որոնց հետ կապված կասկածներ կան, այժմ իրականացվում է քննություն: Եթե նրանք չկարողանան հստակ հիմնավորել իրենց գործողությունները, ապա կներգրավվեն որպես մեղադրյալներ»,- պարզաբանել է ԱԱԾ տնօրենը:
Հարց է հնչել Արթուր Վանեցյանին՝ կապված ՊԵԿ-ի փոխնախագահի վերջին հայտարարությունների հետ: Ռաֆիկ Մաշադյանը ասել էր, թե պայմանավորվածություն է եղել նախկին իշխանությունների հետ:
«ՊԵԿ-ի փոխնախագահը, որպես վկա, այսօր կամ վաղը կհրավիրվի ԱԱԾ, կտա ցուցմունք ու դրանից կախված պարզ կլինի իր կարգավիճակը քրեական գործի շրջանակներում: Եթե որևէ մեկը նշանակվել է պաշտոնի, ապա դա չի նշանակում, որ նա դարձել է անձեռնմխելի:
Ցանկացած պաշտոնյա, ներկա թե նախկին, եթե կհայտնվի մեր տեսադաշտում ու կլինեն բավարար հիմքեր նրան պատասխանատվության ենթարկելու, ապա նա կենթարկվի պատասխանատվության»,- վստահեցրել է Արթուր Վանեցյանը:
00:00 02.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...
23:58 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 01.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 01.05.2025
Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված չենԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...
23:46 01.05.2025
Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներՇրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, իրենց ամենօրյա աշխատանքային պարտականությունների շրջանակում, իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման (մոնիթորինգի) գործառույթներ։ Այս աշխատանքը ներառում է Հայաստանի տարածքում հանդիպող բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում՝ կենսաբազմազանության բացառիկ և վտանգված տեսակների հայտնաբերումն ու փաստագրումը։ Մշտադիտարկման տվյալները ոչ միայն թույլ են տալիս արձանագրել բնապահպանական իրավախախտումներ, այլև նպաստում են […] ...
23:37 01.05.2025
Երևանը ջազ է լսումԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ջազի միջազգային օրվա առթիվ, Գաֆեսճյան քանդակների պուրակում (Կասկադ) տեղի ունեցավ Ջազ երեկո, որի ընթացքում ելույթով հանդես եկան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Հայաստանի պետական ջազային նվագախումբը, Լևոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Կարոն, Արտյոմ Մանուկյանը, Կարեն Մամիկոնյանը, Միքայել Ոսկանյանը, Ռաֆայել Պետրոսյանը, Տիգրան Սուչյանը, Արման Փեշտմաջյանը, Կարեն Գրիգորյանը, Ժաննա Դավթյանը, Արեգ […] ...