Նորոգված փողոցներում աղբահանության ծավալներն ավելացել են, իսկ ծախսածածկումը բնակչի համար վարձի թանկացման հաշվին է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+22.62 oC

Նորոգված փողոցներում աղբահանության ծավալներն ավելացել են, իսկ ծախսածածկումը բնակչի համար վարձի թանկացման հաշվին է

19:57 05.03.2020

Մեկ ամիս առաջ կառավարության հետ համատեղ սուբվենցիոն ծրագրով Գյումրիի քաղաքապետարանի ձեռք բերած 15 միավոր տեխնիկայով կոմունալ ծառայության ավտոպարկը թարմացվեց: Աղբատար, կոմբինացված ջրցան ու ձյուն մաքրող մեքենաներով քաղաքն ավելի մաքուր են պահելու, գործն էլ ավելի արագ են կազմակերպելու:

Նորոգված փողոցների հաշվին է աշխատանքը կրկնապատկվել, կոմունալ ծառայության ծախսերն էլ հետն են փոփոխություններ կրել։ Ֆինանսական հաշվարկների արդյունքն էլ եղավ այն, որ 100 դրամի փոխարեն բնակիչը աղբահանության դիմաց վճարում է 150 դրամ։

Ֆինանսական բաժնի վերլուծական տվյալների համաձայն՝ 2019 թվականին աղբահանության դիմաց կատարված վճարումներով բյուջե է մուտքագրվել 219 մլն դրամ, բայց ծախսերն ավելին են եղել՝ 379 մլն: Այս տարի նոր դրույքաչափով գանձումների արդյունքում կանխատեսում են, որ ծախս-եկամուտ տարբերությունը որոշակի փոփոխություն կկրի, բայց  դարձյալ ծախսատարությունը մեծ է լինելու, նոր աղբահան մեքենաների շահագործումն արդեն մեծ ծախսեր է պահանջում։

Աղբահանության դիմաց վարձերի  հավաքագրումը 90 տոկոսի շեմին չի հասնում, վատ ցուցանիշ չէ, բայց կոմունալ բաժինը սա թերի է գնահատում։

Տարիներով մնացած պարտքերն են դժվար հավաքում։ Գյումրիում փաստացի բնակվողների թիվը 72.300 է, նրանց մոտ 20 տոկոսը չվճարողներն են, նույնքան՝  քաղաքից բացակայողները։ Մոտ 300 աղբահավաք կետ կա ՝  850 աղբարկղով, կոմունալ ծառայությունը հատուկ ծրագրի միջոցով հետևում է աղբահավաք մեքենաների աշխատանքին։ Սա վերահսկողություն է ոչ միայն աղբատար մեքենաների երթուղու տեղաշարժին։

Տեսանկարահանող սարքեր ևս կան տեղադրված աղբամանների տարածքում, ֆիքսում են աղբամաններին մոտեցող յուրաքանչյուրի գործողությունը՝ արդյոք կենցաղային աղբը հենց աղբամանո՞ւմ էլ լցնում են, թե՞ ոչ:

Լինում են նաև այնպիսի դեպքեր, երբ անցորդները գուցե ոչ միտումնավոր, բայց  հենց այսպես են վարվում․ նետում են աղբը հեռավորությունից ու հետ չեն էլ նայում՝ աղբը աղբամանում հայտնվե՞ց, թե՞ ոչ: Տեսախցիկներով շատ են հայտնաբերել նաև դեպքեր, երբ բնակիչները շինաղբն են լցնում աղբարկղերում կամ թափում դրանց կողքին։

Դրանք անպատիժ չեն մնում: Ֆիքսած խախտումները դուրս են բերվում և վարչական վարույթներ կազմվում, բացահայտում անձի ինքնությունը ու  գործը հասնում է տուգանքին: Վարչական վարույթները  սկսվում և ավարտվում եմ միայն  քաղաքապետարանի համապատասխան հանձնաժողովում:

Տեսանկարահանող 3 սարք էլ քաղաքային աղբանոց տանող ճանապարհին է տեղադրված, տեսել ու ֆիքսել, թե քաղաքացիներն ինչպես են  մեքենաներով շինարարական աղբը բերում և լցնում ճանապարհին՝ չհասնելով աղբադաշտ։

Կոմունալ ծառայությունը նաև բնակիչների համար պաստառներ է փակցրել՝ զգուշացնելով, որ տեսանկարահանող սարքեր են տեղադրված, և որոշ տեղերում պատկերը փոխվել է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP