Թունավորումներ շմոլ գազից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+37.09 oC

Թունավորումներ շմոլ գազից

14:09 18.12.2017

Դեկտեմբերի 17-ին հանրապետությունում գրանցվել են շմոլ գազից թունավորման դեպքեր:

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրությունների դեկտեմբերի 17-ին՝ ժամը 17.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շտապօգնության» խումբը Ջուղայի փողոցի 6 շենքի բնակարաններից մեկից «թունավորում գազով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել 1961 թ. ծնված Մանվել Մ.-ին, 1968 թ. ծնված Արգինե Հ.-ին, 1971 թ. ծնված Տիգրան Հ.-ին և 1970 թ. ծնված Արմինե Հ.-ին, որոնք հայտնել են, որ թունավորվել են գազի արտահոսքից:

Մեկ այլ հադղորդագորության համաձայն՝  05.40-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ հիվանդանոց «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 1973 թ. ծնված Երջանիկ Տ.-ն, 2002 թ. ծնված Ելենա Տ.-ն, 2003 թ. ծնված Միլեն Տ.-ն, 1978 թ. ծնված Լուսինե Ս.-ն, 1950 թ. ծնված Էլեն Տ.-ն և 2012 թ. ծնված Գոռ Տ.-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 4.00-ի սահմաններում, Ջրվեժ գյուղի 6-րդ փողոցի 5-րդ տան գազի կաթսայից արտահոսք է տեղի ունեցել, որի հետևանքով վերը նշված անձինք իրենց վատ են զգացել և տեղափոխվել են հիվանդանոց: 
ն:

«Սուր էկզոգեն թունավորում գազով» ախտորոշմամբ 05.20-ին Սևանի հիվանդանոց են տեղափոխվել 1983 թ. ծնված Բաղիշ Հ.-ն, 1994 թ. ծնված Մարո Ջ.-ն, 1986 թ. ծնված Լուսինե Հ.-ն, 2006 թ. ծնված Սևակ Հ.-ն և 2007 թ. ծնված Վահե Հ.-ն: Նրանք թունավորվել են  նույն օրը, ժամը 2.30-ի սահմաններում, իրենց տանը գազօջախի փականը անզգուշաբար բաց թողնելու հետևանքով արտանետված գազից: 


Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

15:00 03.08.2025

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:55 03.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

14:43 03.08.2025

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

Ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

14:26 03.08.2025

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

Ուկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

14:03 03.08.2025

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

Բրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13:49 03.08.2025

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...

BACK_TO_TOP