19:00 05.03.2020
Դպրոցներ, բուհեր, նախակրթարաններ ու մշակութային հաստատություններ։ Այն կառույցներն են, որոնք բոլոր ընտրությունների ժամանակ վերածվում են ընտրատեղամասերի, մի բան, որ անփոփոխ է մնում բոլոր ընտրությունների ժամանակ։
Փոփոխությունները հանձնաժողովի կազմերում են և ընտրացուցակներում։ Նախնական ընտրացուցակներն արդեն տեղամասերում փակցված են, որոնք մինչև ապրիլի 5-ը ճշտումների են ենթարկվելու: Գյումրիի պարագայում դժվար է ընտրացուցակներում անճշտությունները նվազագույնի հասցնելը: Խնդիրը հիմնականում տնակային անկանոն ու փոփոխվող հասցեներն են: Մշտական հաշվառում տնակային հասցեով երկու տարի է` անձնագրային բաժանմունքները չեն կատարում, իսկ ժամանակավոր հաշվառումը միայն ընտրությունների համար է թույլատրվում:
«Մենք որոշեցինք այդ մարդկանց հնարավորություն տալ հաշվառվել տվյալ տնակի փողոցով, այսինքն` ենթադրենք, թե տնակը գտնվում է Ղանդիլյան N հասցեում, մենք իրեն հաշվառում ենք միայն փողոցի հասցում ու լրացուցիչ ցուցակով»,-SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գյումրիի «Կումայրի» անձնագրային բաժանմունքի պետ Ջուլիետա Քալաշյանը։
Միայն փողոցի անվանումով ժամանակավոր հաշվառում ունեցող ընտրողները կընդգրկվեն լրացուցիչ ցուցակներ։ Նրանք այն քաղաքացիներն են, որոնք որևէ տեղ գրանցում և հաշվառում չունեն։ Տնակային հասցեների հարուցած մյուս խնդիրը վերաբերում է հետևյալին ՝ տնակը քանդված է, իսկ քաղաքացին շարունակում է հաշվառված մնալ գոյություն չունեցող տնակում, բայց բնակվել մեկ այլ հասցեում: Նման կարգավիճակում հայտնված ընտրողները մինչև մարտի 26-ը ժամանակ ունեն հստակեցնելու ընտրության վայրը և այս դեպքում դիմելու են անձնագրային բաժանմունքներ։
Բոլոր ընտրություններից առաջ ընտրացուցակներ ճշտելու, կազմելու գործընթացում դժվար կարգավորվող հարցերից մեկը մահացածների անունները բացառելն է։ Անձնագրային բաժանմունքներին այդ մարդկանց մասին տվյալների բազան տրամադրում են թաղման բյուրոները։ Տրամադրած տվյալների հիման վրա էլ անձնագրային բաժանմունքները ցուցակներից դուրս են բերում մահացածների անունները, բայց լիարժեք մաքուր ցուցակներ ունենալ չի ստացվում. սա էլ իր պատճառներն ունի։
«Ենթադրենք` մարդը մահացել է արտերկրում և այնտեղ էլ հուղարկավորվել է, մենք ո՞նց պիտի իմանանք, եթե ոչ մի իրավասու մարմնից չունենք փաստաթուղթ այդ մասին, որ կարողանանք հաշվառումից դուրս հանել, տեսուչները այցելում են տներ, մենք իրենց ունեցած տվյալների հիման վրա էլ նոր կարողանում ենք ճշտումներ անել»,- ասել է Ջուլիետա Քալաշյանը։
Նախնական ընտրացուցակներով Գյումրին ունի 123 հազար 854 ընտրող. թիվը փոփոխություն ամեն դեպքում կկրի: Դա կախված է, թե ինչքան մարդ մինչև ընտրությունները կհաշվառվի կամ հաշվառումից դուրս կգա: Ընտրացուցակներում իրենց անուն-ազգանունը փնտրել-գտնելու մոտ մեկ ամիս ժամանակ կա։
Վերջնական ընտրացուցակով ընտրողների թիվը տեղամասերը կունենան հանրաքվեից 3 օր առաջ: Մինչև վերջնական տարբերակը ևս երկու նախնական փուլ էլ անցնելու է ընտրացուցակների ճշտումները։ Մարտի 16-ին և մարտի 26-ին անձնագրային բաժանմունքներն ունենալու են մաքրված ցուցակներ: Մինչև հանրաքվե անձնագրային բաժանմունքները աշխատելու են այլ գրաֆիկով։ Շաբաթվա վեց օրն աշխատանքային է, ու մինչև ժամը 20։00-ն:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...