20:58 07.03.2020
Գյումրիի Վարպետների փողոցում կողք կողքի Ավետիք Իսահակյանի և Հովհաննես Շիրազի թանգարաններն են: Երկու մեծերը, սակայն, հարևանություն չարեցին, Շիրազն իր հուշատուն-թանգարանում չհասցրեց ապրել, բայց հուշատուն-թանգարանը կահավորված է այնպես, ինչպես Շիրազն էր ցանկացել: Փոքր սրահում բանաստեղծի մահճակալն է, գրապահարաններն ու գրասեղանը, որի անկյունում միշտ դրված է եղել «Նարեկը»: Իսկ գրապահոցներում բանաստեղծի գործերն են ու նրա ընթերցած գրականությունը։
«Հայոց Դանթեականը» 20-րդ դարի ոճրագործության մասին է՝ Հովհաննես Շիրազի լավագույն պոեմներից մեկը: Այն բանաստեղծի կենդանության օրոք լույս չտեսավ: «Դատաստանամատյան» կամ «Հայոց Դանթեականը» խորհրդային տարիներին գրականության արգելված նմուշներից էր , ոչ միայն չի թույլատրվել տպագրել, այլև մասսայական խոսել կամ ընթերցել այն:
Մյուս օրինակները տպագրվել են դարձյալ վերախմագրումներով, մի բան, որ հատուկ էր խորհրդային տարիներին, գրաքննել ու բավականին կրճատ տարբերակով հրատարակել, քանի որ պոեմում բանաստեղծի արտահայտած մտքերը չէին համընկնում այդ տարիների քաղաքական հայացքների հետ:
Թանգարանի ցուցանմուշներում ներկայացված է տարբեր տարիների հրատարակության ավելի քան 10 գիրք: Այստեղ «Հայոց Դանթեականի» տպագրությունների անկյուն էլ կա, որտեղ ցուցադրված են նաև այնպիսի նմուշներ, որոնք անմիջական առնչություն ունեն պոեմի հետ:
Տեխնիկական հնարավորությունները, սակայն, թույլ չեն տալիս այժմ լսել ընթերցումները։ Թանգարանի ֆոնդերում են «Հայոց Դանթեականի» ձեռագրերից․ տարիների ընթացքում խունացած էջերն են պահպանված, մանր ու կոկիկ տառերով գրված, բայց արդեն՝ դժվար ընթեռնելի: Մի քանի ամիս է՝ թանգարանի տնօրինությունը պոեմի ամբողջական տարբերակն է թվայնացնում:
Թվայնացման գործը թանգարանի ֆոնդապահին է վստահվել։ Ասում է՝ հեշտ չէ կարդալ բանաստեղծի ձեռագիրը, բայց օգնում է մանակավարժի մասնագիտությունը, իսկ պոեմից դուրս մնացած տողերը վերականգնում է գրականագետ Սամվել Մուրադյանը:
«Հայոց Դանթեականի» ամբողջական տարբերակը թվայնացման, վերականգնման աշխատանքները կավարտվեն տարեվերջին, թանգարանի տնօրինությունը շտապել չի ուզում, «Դատաստանամատյանը» բանաստեղծի այն գործն է, որի վերականգնումը լուրջ մոտեցում է պահանջում: «Հայոց Դանթեականը» մեկ հատորյակով ընթերցողին կհասնի հաջորդ տարի:
21:44 03.08.2025
Եղիշե Մոսեսյանը բրոնզե մեդալ է նվաճել. Ըմբշամարտի Մ17 ԱԱԸմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում ազատ ոճային ըմբիշ, 71 կգ քաշային կարգում հանդես եկող Եղիշե Մոսեսյանը կամային գեղեցիկ հաղթանակ է տարել և նվաճել բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Մեր մարզիկը հաղթել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Ֆարուխ Ջումանզարովին 7:6 հաշվով: ...
21:14 03.08.2025
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա 5 տուժածԱյսօր՝ օգոստոսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Լոռու մարզի վարչական տարածքում, բախվել են «Ford Transit» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել է երեքը՝ Դիլիջանի, երկուսը՝ Վանաձորի բժշկական կենտրոններ: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում […] ...
20:46 03.08.2025
Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցելՕգոստոսի 3-ին Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության դասի M բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից։ «Օգոստոսի 3-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 16:57-ին, 4168 (N04E23) արեգակնային բծերի խմբում ռենտգենյան տիրույթում գրանցվել է 11 րոպե տևողությամբ M2.9 բռնկում», – հայտնել են ինստիտուտից: Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M […] ...
20:18 03.08.2025
Սևանա լճի տարբեր հատվածներում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանցԱնցած շաբաթ Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևանա լճի տարբեր հատվածներում իրականացրել են ստուգիչ միջոցառումներ, ինչի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, որսի միջոցներն առգրավվել են, միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։ ...
19:50 03.08.2025
Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխըԿամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը: «Կրաշենիննիկով հրաբուխը մինչև 6 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել՝ ավելի քան երեք անգամ բարձր, քան ինքնին հրաբուխն է, նրա բարձրությունը 1856 մետր է։ Վերջին անգամ այն ժայթքել է մոտավորապես 1550 թվականի […] ...
19:25 03.08.2025
Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-նԱյսօր՝ օգոստոսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Տափերական գյուղի գլխավոր փողոցում՝ բենզալցակայանի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 32-ամյա Գոռ Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 26-ամյա Կարապետ Գ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Լադա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, ապա […] ...