23:17 07.03.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ ԶՈՒ N զորամասում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացմանը։ Մինչ այդ վարչապետին են ներկայացվել զորամասը համալրած նոր տրանսպորտային միջոցները, որոնք նախատեսված են տարբեր խնդիրներ լուծելու համար:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է՝ զորամասն առաջիններից մեկն է, որ անցել է նոր սննդակարգին։
«Այն ժամանակ խոսում էինք, որ այս զորամասի ճաշարանը պետք է նորոգվի և այս ճաշարանի օրինակով մենք պետք է տեսնենք, թե ինչպես ենք պատերացնում զինվորների նոր սննդակարգի մատակարարման ամբողջական պատկերը»,– ասել է վարչապետը։ Արդեն իսկ 43 զորամաս անցել է նոր սննդակարգին:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է զինվորներին նոր սննդակարգով ապահովելու ծրագիրը և ընդգծել, որ գործընթացը կառավարության լիարժեք աջակցությունն է ունեցել առաջին րոպեներից։
«Պայմանը եղել է հետևյալը, որ մենք պետք է ամեն րոպե համոզված լինենք, որ յուրաքանչյուր կոպեկը ծախսվում է արդյունավետ։ Դա եղել է մեր պայմանը և դռնբաց, և դռնփակ քննարկումների ժամանակ։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք թափանցիկ անենք ողջ պրոցեսը, վստահ լինենք, որ մեր զինվորի համար ամեն կոպեկը ծախսվում է մաքսիմալ արդյունավետ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով ծրագրի շրջանակում գնման գործընթացների, այդ թվում՝ ճաշարանների կառուցման ինստիտուցիոնալ կերպով կազմակերպումը պատշաճ ընթացակարգերով: «Մեզ պետք է ոչ թե փնտրել բարեխիղճ շինարար, այլ ունենալ ինստիտուտ, որպեսզի շինարարը տարբերակ չունենա բարեխիղճ չլինելու»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ ԶՈՒ զորամասերի բոլոր ճաշարանների շինարարությունները պետք է կազմակերպվեն բացառապես մրցութային կարգով:
Վարչապետը ծանոթացել է զինծառայողների ճաշացանկին, զրուցել և ընթրել նրանց հետ:
Զինվորական ճաշարանում տեղադրվել են ժամանակակից խոհանոցային սարքավորումներ, ներդրվել է հոսքագծային սպասարկման տարբերակը: Զինծառայողներին առաջարկվում են բազմազան ճաշատեսակներ, աղցաններ, միրգ, քաղցրավենիք և հյութեր։
Նիկոլ Փաշինյանը եղել է նաև զորամասին ուսումնական մասում, որտեղ նրանց են ներկայացվել զինծառայողների ուսումնական գործընթացը:
18:23 10.05.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանըՄայիսի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը մասնակցել և բացման խոսքով հանդես են եկել Ազատության հրապարակում կայացած Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Իր խոսքում Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության հանձնառությունն՝ առավել մերձենալու ԵՄ-ի հետ և […] ...
18:20 10.05.2025
Մանվել Խնձրցյանը` Թախտիի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիրԻրանում կայացած Թախտիի գավաթի խաղարկությունում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մանվել Խնձրցյանը (61 կգ) բրոնզե մեդալ է հաղթել։ Խնձրցյանը մրցաշարում երեք հաղթանակից հետո պարտվել է կիսաեզրափակչում։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում նա 4-3 հաշվով հաղթել է իրանցի Էրֆան Ջաֆարեյանին։ ...
18:10 10.05.2025
Մերցը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու «փոքր հնարավորություն» կաԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարծում է, որ ներկայումս Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու «փոքր հնարավորություն» կա։ Նա պնդում է, որ հակամարտությունը պետք է ավարտվի։ «Ես կարծում եմ, որ հիմա փոքր, բայց հնարավորությունը կա»,- ասել է Մերցը ARD հեռուստաալիքի եթերում: Մերցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի վարչապետներ Քիր Սթարմերը և Դոնալդ Տուսկը մայիսի 10-ին ժամանել […] ...
17:48 10.05.2025
Առաջիկա ժամերին Գյումրիում սպասվում են հորդառատ տեղումներ«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը Ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ առաջիկա ժամերի ընթացքում Գյումրու համայնքում սպասվում են հորդառատ տեղումներ, հնարավոր է կարկուտ, քամու ուժգնացում։ ...
17:38 10.05.2025
Պուտին. Ռուսաստանը և Վիետնամը մտադիր են ամրապնդել համագործակցությունը պաշտպանության ոլորտումՌուսաստանը և Վիետնամը մտադիր են ամրապնդել համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտում, բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ բոլոր ծրագրերը կիրականացվեն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Շաբաթ օրը Կրեմլում տեղի են ունեցել Պուտինի և Վիետնամի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Տո Լամի բանակցությունները, որոնք տեւել են գրեթե երեք ժամ։ «Տո Լամը՝ մեր սիրելի ընկերը, նշել է մեր […] ...