12:40 05.06.2018
«Առնվազն չենք բացառում, որ 2018թ.-ի պետբյուջեով հաստատված մի շարք ծրագրերում, որ դեռևս չեն իրականացվել, սակայն արդեն անցկացվել են համապատասխան մրցույթներ, կարող են առկա լինել կոռուպցիոն ռիսկեր», – այս մասին հունիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:
Հունիսի 17-ին պետք է մեկնարկեր «Արի տուն» ծրագիրը, այնուհետև «Ամառային դպրոց» և «Իմ Հայաստան» ծրագրերը, սակայն այս ծրագրերի իրականացումը նախարարը հետաձգում է՝ ժամանակ հատկացնելով ուսումնասիրություններին և ստեղծված կասկածները փարատելու համար: Մխիթար Հայրապետյանը նաև ներկայացրել է այն փաստերը, որոնք կասկածի առաջացման հիմք են դարձել:
«Իմ հանձնարարականով ուսումնասիրվեցին նախորդ տարիների տենդերների և առաջին եռամսյակի գործունեությունը և պարզվեց, որ տարիենր շարունակ, առնվազն վերջին 3 տարիներին, հիմնականում տենդերը շահել են նույն կազմակերպությունները ու ՍՊԸ-ները: Անունները կհրապարակվեն ՊՎԾ ուսումնասիրություններից հետո, որ դրանք հիմնարար փաթեթով ներակայացնեմ հանրությանը», – ասել է նախարարը և բերել կոնկրետ օրինակներ:
Օրինակ, 2016-ին նույն կազմակերպությունը շահել է 10-ից ավելի մրցույթում, 2017-ին՝ 8, 2018-ին նույն կազմակերպությունը շահել է 7 մրցույթ: Այս պահին որևէ փաստ չկա, սակայն, ըստ նախարարի, կան խոսակցություններ, որ այդ ՍՊԸ-ների մի մասը անմիջական կապ են ունեցել «Հայաստան-Սփյուռք» ՊՈԱԿ-ի նախկին ղեկավարության ու աշխատակիցների հետ: Չեն ներկայացվել ծանրակշիռ փաստարկներ, որոնք կարող էին փարատել այդ մտահոգությունները:
«Իմ նշանակումով, իմ թիմի ձևավորումով, «Հայրենիք-Սփյուռք» կենտրոնի նոր նշանակումով՝ ի դեմս Հակոբ Ասլանյանի, բոլոր կոռուպցիոն ռիսկերը պետք է բացառվեն: Մենք պետք է ՀՀ քաղաքացուն, ով հարկ է վճարում, լինենք հաշվետու ամեն ծախսված դրամի համար», – նշել է նախարարը:
Նախարարի մոտ կասկած են հարուցել ամառային ճամբարներում սննդի համար իրականացված ծախսերը: Ամեն երեխայի համար սահմանված է մոտ 8000դր՝ 2-անգամյա սննդի համար: Նախարարի խոսքով՝ քրտնաջան աշխատող քաղաքացին, որի վճարած հարկերից է այս գումարը ծախսվում, կարող է հարցնել, թե՝ 4000-ով ի՞նչ լանչ պետք է լինի.
«Գառ պետք է մատուցե՞ն, թե սև խավիար: Միգուցե օրինական առումով կարող ես թույլ տալ նման շռայլություն, բայց հարկատուի վճարած ամեն դրամը պետք է հաշվետու կերպով ծախսվի: Եթե անգամ օրենքը թույլ է տալիս, իմ նշանակումից հետո որևէ նոր մրցույթի պայմաններում չպետք է սահմանվեն առավելագույն թվեր: Նույն մրցույթում լանչը կարելի է սահմանել շատ ավելի մատչելի գներով», – ասել է նախարարը:
Կասկածի տեղիք են տվել նաև հյուրանոցային և տրանսպորտային ծախսերը: Տարիներ շարունակ նույն հյուրանոցն է ընդունել հյուրեր: Գուցե պատճառը մատչելի գներն են, բայց, ըստ նախարարի, պետք է ստուգել:
«Իքս հյուրանոցից մինչև ԵՊՀ 1 կմ է: 1 երեխային տեղափոխել և հետ բերելը հաշված է 1300 դրամ: Ինձ մոտ առաջանում է հարց՝ ի՞նչ չափորոշիչներով է հաստատվել տվյալ գումարը: Անգամ, եթե յուրաքանչյուրին 1 տաքսիով տանում, բերում ես, մինիմալով 1200 է անում, բայց տաքսու մեջ կարող էր նստել 4 երեխա: Պարզ հաշվարկներ են, որ յուրաքանչյուրին մտածելու առիթ պետք է տա: Թվում է, թե 100 դրամի մասին է խոսքը, բայց արժեհամակարգի մասին է խոսքը: Չեմ ուզում ասել՝ փողեր մսխելու մասին է խոսքը, բայց դա էլ չի բացառվում: Թվում է, թե մեծ գումար չէ, բայց որ բազմապատկեք 1000-ներով, 10 000-ներով, կտեսնեք թե ինչ գումարների մասին է խոսքը», – հայտարարել է նախարարը:
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...