20:34 11.03.2020
Հայաստանի մարզերի և Երևանի բոլոր ավագ դպրոցներն այս տարի կունենան բնագիտական առարկաների գծով ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներ: Փետրվարի սկզբից մեկնարկել է ավագ դպրոցներին բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատոր սարքավորումների տրամադրման գործընթացը, որը նպատակ ունի ստեղծել ուսումնական միջավայրեր, որտեղ աշակերտը հնարավորություն կունենա բացահայտել իր ներուժը, փորձարկումներ և փոքրիկ հայտնագործություններ անել, ինչպես նաև դնել իր ապագա հաջողության հիմքերը:
Մինչ լաբորատոր սարքավորումների տրամադրման գործընթացի մեկնարկը, նախապես մշակվել է բնագիտական առարկաների գծով գնման ենթակա լաբորատոր սարքավորումների համակազմը, լաբորատորիաների կահավորման մոդելները, իրականացվել են ուսումնասիրություններ, կարիքների գնահատում:
Այս լաբորատորիաներում մեկտեղվում են տեսականն ու գործնականը. փաստում են Սիսիանի դպրոցի ուսուցիչները, որտեղ բնագիտական առարկաների լաբորատորիաներն արդեն իրականություն են և օգտագործվում են ամենօրյա դասապրոցեսում: Նրանց խոսքով՝ արդի ժամանակներում ուսուցումն ավելի արդյունավետ դարձնելու համար պետք է տեսականը զուգորդել գործնականի հետ. հատկապես դժվար է պատկերացնել բնագիտական առարկաների ուսուցումը առանց համապատասխան նյութերի և սարքավորումների: Գյումրիի Տնտեսագիտական վարժարանում լաբորատոր սարքավորումները նույնպես արդեն կիրառվում են. կենսաբանության բոլոր դասերն անցնում են լաբորատորիայում՝ մեկտեղելով տեսականն ու գործնականը: Վեդիի ավագ դպրոցում ևս լաբորատոր սարքավորումներն օգտագործվում են հետաքրքիր և ուսուցանող լաբորատոր աշխատանք կատարելիս: Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում ևս ներկայացվել են սարքավորումների տեխնիկական հնարավորություններն ու օգտագործման պայմանները, ինչպես նաև դրանց ամենօրյա կիրառելիությունը:
Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի աշակերտներն իրականացնում են լաբորատոր փորձեր «Քիմիա» և «Կենսաբանություն» առարկաներից, պատրաստում բիոօճառներ և ջրափոշի՝ հավաքված կենսաբանական հումքից: Նորաստեղծ լաբորատորիաներն ավագ դպրոցներում կարող են դառնալ այն օղակը, որը կապում է բիզնեսն ու կրթությունը: Նման արդիական սարքավորումների առկայությունն ավագ դպրոցներում կնպաստի երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության զարգացմանը, խմբային աշխատանքի, նորարարական ծրագրերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների ձևավորմանը:
Նշենք, որ լաբորատորիաները ստեղծվում են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի իրականացրած ‹‹Կրթության բարելավում›› վարկային ծրագրի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում: Ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում այժմ հիմնանորոգման ընթացքում են թվով 8 ավագ դպրոցներ մայրաքաղաքում և մարզերում, որտեղ բնագիտական առարկաների լաբորատորիաների ստեղծման գործընթացը կմեկնարկի հիմնանորոգման ավարտից հետո:
Հավելենք, որ ‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակում ՀՀ 48 ավագ դպրոցների հատկացվել են «Աշխարհագրություն» առարկային անհրաժեշտ ուսումնական տպագրական նյութեր (աշխարհագրական ատլաս, ՀՀ ատլաս, Արցախի Հանրապետության ատլաս, աշխարհի ատլաս, աշխարհի ֆիզիկական քարտեզ, աշխարհի քաղաքական քարտեզ, տեղագրական քարտեզներ):
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...