18:49 05.06.2018
SHANTNEWS.am-ի մոսկավյան թղթակից Վահե Ավանեսյանը հայտնում է, որ այսօր ավարտվել է Մոսկվայում եկեղեցու բակից բերման ենթարկված հայերի դատաքննությունը: Ոչ պաշտոնական տվյալներով՝ 200, իսկ պաշտոնական տվյալների համաձայն՝ 35 հայեր կալանավորվել էին, նրանց մեղադրանք էր ներկայացրել ՌԴ մայրաքաղաքի ոստիկանությունը:
Ապրիլի 22-ին Մոսկվայում բողոքի ակցիա անցկացնող հայերին բերման ենթարկելով ոստիկաններն ասել էին, որ հավաքվածները կոչեր են հնչեցրել մեկնել Երևան և բռանզավթել իշխանությունը: Մեղադրանքը հիմնված է եղել 2 ոստիկանների ցուցմունքի վրա:
«Ցուցմունքները, նույնիսկ իրենց ուղղագրական սխալներով, նույնն են, միայն ստորագրություններն են փոխված: Դատարանն արդար դատաքննություն չի անցկացրել, ես պահանջում եմ, որպեսզի գործը նորից պատշաճ քննություն անցնի: Դրանից բացի՝ ձերբակալվածների մեջ եղել են ռուսերեն չիմացողներ, նրանց ժամանակին, ինչպես կարգն է, թարգմանիչ չի տրամադրվել: Փաստաբաններին թույլ չի տրվել տեսնել իրենց պաշտպանյալներին»,- ասել է դատարանում ձերբակալվածների իրավունքները պաշտպանող փաստաբան Ռուբեն Կիրակոսյանը:
Մեշչանսկի շրջանային դատարանը հրապարակել է որոշումը՝ ձերբակալվածներից յուրաքանչյուրին 10 հազար ռուբլի տուգանք: ՌԴ-ում գործող օրենքի համաձայն՝ հավաք ու հանրահավք անցակացնելու համար պատկան մարմիններին 10 օր առաջ իրազեկում չներկայացնելու համար նախատեսվում է տուգանք՝ նվազագույնը 10 հազար ռուբլու չափով:
17:00 03.08.2025
«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել էՍերբիայի Սուպերլիգայի երրորդ տուրի «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Որոշումը կայացվել է «Ցրվենա Զվեզդայի»` Լեհաստանի չեմպիոն «Լեխի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպմանն ավելի լավ պատրաստվելու համար։ «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 2-ին։ Սերբիայի չեմպիոնը «Լեխի» դեմ առաջին հանդիպումը կանցկացնի […] ...
16:21 03.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ըԵրևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...
16:00 03.08.2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել ԳազանԻսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...
15:33 03.08.2025
ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունըՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...
15:00 03.08.2025
Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhoneUFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...
14:55 03.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...