16:00 17.03.2020
Ամեն օր չէ, որ շտապօգնության բուժանձնակազմը նման հանդերձանքով է։ Մեկանգամյա օգտագործվող արտահագուստները պետք են եկել մի քանի օր առաջ ՝ վիրուսի կասկածելի դեպքերի կանչի գնալիս։
Նույն, սովորական ամենօրյա աշխատանքային ռեժիմում են, կանչերի էլ գնում են պաշտպանիչ դիմակներով ու ախտահանիչ լուծույթներով։ Կայան հասնող կանչերն էլ ջերմություն չափելու համար են։ Զգոնությունը հատկապես ռիսկային խմբի հիվանդների մոտ մեծացել է` մի փոքր ջերմության դեպքում անմիջապես հիշում են բժիշկներին։
Կանչերի ժամանակ շտապ բուժօգնության կայանի բժիշկների առաջին հարցն է` ջերմող հիվանդների տուն այցերի ժամանակ ռիսկային երկրներից եկած քաղաքացիների հետ շփումներ ունեցե՞լ են։ Ջերմաչափում են, հենց սնդիկը 37 աստիճանից երկու աստիճան էլ բարձրանում է, անմիջապես կանչ են տալիս շտապօգնությանը։
Կայանի տնօրենը կանչերի թիվն է ներկայացնում, համեմատում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։
«Կայանն օրական 80-100 կանչ է ստանում, սա նույն ցուցանիշն է 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Այսինքն` մենք կանչերի աճ չունենք, առավել ևս դրանք կորոնավիրուսի հետ կապ չունեն։ Հիմնական կանչերը քրոնիկ հիվանդություններով են` սրտանոթային, հիպերտոնիկ, սեզոնին բնորոշ հիվանդներից»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի շտապ բուժօգնության կայանի տնօրեն Արթուր Մանուկյանը։
Բժիշկը խորհուրդ է տալիս առաջին հերթին հետևել հիգիենայի կանոններին, բոլոր տեսակի վիրուսներն ու վարակները հենց շփման միջոցով են փոխանցվում։ Կայանի պրոֆիլակտիկ սանմաքրման աշխատանքներն են կրկնապատկվել` լուծույթներով ախտահանում են ինչպես բուժսարքավորումները, այնպես էլ մեքենաները։
Մարզի առողջապահական բոլոր հաստատություններում էլ խստացված են կանխարգելիչ միջոցառումները, հիվանդանոցներում տեսակցություններն արգելվել են։ Կանչերի մեծ մասը սահմանափակվում է հենց տեղում` շտապ բուժօգնության բրիգադի առաջին բուժօգնություն ցուցաբերելով, հիվանդանոցներ տեղափոխելու ցուցումներ տրվում են հիմնականում քրոնիկ հիվանդների դեպքում։
19:30 02.05.2025
Տելեգրամի միջոցով թմրանյութ ձեռք բերած երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմինՔրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Երևանի բնակիչ 27-ամյա երիտասարդը առցանց եղանակով թմրամիջոց է ձեռք բերել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մայիսի 1-ին Բջնի-Քաղսի ավտոճանապարհին 27-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Ալֆա ՊՎՊ» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված: Երիտասարդը հայտնել է, որ այն անձնական օգտագործման համար ձեռք […] ...
19:20 02.05.2025
Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասըՔննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ և բնակարանների վաճառքով զբաղվող ընկերության սեփականատեր Ա.Մ.-ն նույն ընկերության տնօրեն Գ.Վ.-ի հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու, այդ միջոցով շահույթ ստանալու նպատակով՝ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում կառուցվող բազմաբնակարան շենքից 2022-2024 թվականների ընթացքում իրացրել է բնակարաններ՝ կառուցվող շենքից անշարժ գույք […] ...
19:14 02.05.2025
Կիրանցի առօրյան. սահմանազատումից մեկ տարի անցՄեկ տարի առաջ՝ 2024-ի ապրիլի 23-ին, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը: Արդյունքում սահմանազատվեց 12 կմ-ոց հատված: Անվտանգային ինչպիսի՞ հարց է լուծվել, մեկ տարվա ընթացքում ի՞նչ է փոխվել սահմանամերձ այս գյուղերում ապրող մարդկանց կյանքում: «Շանթ» ՀԸ «Հորիզոնի» նկարահանող խումբը եղել է Կիրանցում ՝ զրուցելու տեղացիների հետ և նրանց առօրյայի ու զգացողությունների մասին […] ...
19:07 02.05.2025
Նախագահական նստավայրում հյուրընկալվել են ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված դպրոցի աշակերտներըՆախագահական նստավայրում հյուրընկալվել են Երևանի Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված դպրոցի աշակերտները։ Նրանք շրջայց են կատարել նստավայրում, ծանոթացել դրա պատմությանը, ճարտարապետական առանձնահատկություններին և գործունեության կարգին։ Այնուհետև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշակերտների համար դասախոսություն է կարդացել՝ ներկայացնելով պետության և ազատ շուկայական տնտեսության փոխհարաբերությունները, դրանց նշանակությունն ու կիրառական դրսևորումները ժամանակակից կառավարման համակարգում։ Դասախոսությունից հետո նախագահն անմիջական մթնոլորտում […] ...
19:00 02.05.2025
Գողությունը բացահայտվել է. 25-ամյա հարևանուհին խոստովանել է արարքըՔրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ ապրիլի 28-ի ժամը 14-ից 18-ն ընկած ժամանակահատվածում Դիլիջանի Աթարբեկյան փողոցում գտնվող իր տնից գողացել են բջջային հեռախոս: Նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Դիլիջանի քննչական բաժին, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 1-ին հանցագործությունը բացահայտվել է: […] ...
18:54 02.05.2025
Իրանում գործող հայկական մի շարք կառույցներ դատապարտել են Թեհրանում Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ միջոցառման ժամանակ գրանցված միջադեպըԻրանում գործող հայկական մի շարք կառույցներ դատապարտել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Թեհրանում կազմակերպված միջոցառման ժամանակ գրանցված միջադեպը՝ կոչ անելով հայկական մյուս կառույցներին և Իրանի խորհրդարանի հայ պատգամավորներին ևս դատապարտել այն։ «Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ծրագրերի շարքում, Թեհրանում տեղի ունեցած ամենամյա ծաղկեմատույցի արարողության ժամանակ, ծրագրին մասնակցող ՀՀ դեսպանության դիվանագիտական կազմի նվիրաբերած ծաղկեկողովը, որը զարդարված […] ...