Լուսավոր Հայաստան կուսակցության Վանաձորի ավագանու խմբակցությունը դադարեցնում է բոյկոտը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Լուսավոր Հայաստան կուսակցության Վանաձորի ավագանու խմբակցությունը դադարեցնում է բոյկոտը

16:12 19.12.2017

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Վանաձորի ավագանու շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ: SHANTNEWS-ը ներկայացնում է հայտարարության տեքստն ամբողջությամբ:  

« 2016թ. հոկտեմբերի 2-ին Վանաձորում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում Լուսավոր Հայաստան կուսակցությունը ստացավ 10,899 ձայն (27,5%) և 10 մանդատ։ Հանրապետական կուսակցությունը ստացավ 14,889 ձայն և 13 մանդատ, ՀՎԿ-ն՝ 5286 ձայն և 5 մանդատ, ԲՀԿ-ն՝ 2872 ձայն 3 մանդատ, ՀՅԴ-ն՝ 2522 ձայն և 2 մանդատ։ Արդյունքում, Հանրապետական կուսակցությունը, իր կոալիցիոն գործնկերոջ՝ ՀՅԴ-ի հետ ստացավ 15 մանդատ, որը չէր կազմում ավագանիների թվի մեծամասնությունը, քանի որ Լուսավոր Հայաստան, Բարգավաճ Հայաստան և Հայկական վերածնունդ կուսակցությունների ընդդիմադիր մանդատների ընդհանուր թիվը կազմում էր՝ 18 մանդատ։

Նպատակ ունենալով իրացնել Վանաձորի քաղաքացիների ընտրության արդյունքները և ձևավորել օրինական և ընտրված քաղաքային իշխանություն՝ հոկտեմբերի 8-ին ստորագրվեց համագործակցության հուշագիր ԼՀԿ, ԲՀԿ և ՀՎԿ կուսակցությունների միջև Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ  նիստին  ԼՀԿ ավագանու  ցուցակը գլխավորող համայնքի ղեկավարի թեկնածու Քրիստ Մարուքյանին պաշտպանելու մասին: Սակայն, 2016թ. հոկտեմբերի 10-ի ավագանու անդրանիկ նիստը ընթացավ ընթացակարգի խայտառակ խախտումներով, իսկ դրա արդյունքում տեղի ունեցավ մանդատագողության աննախադեպ մի ակտ. փակ գաղտնի քվեարկության արդյունքում, աննախադեպ ճնշումների և վախի մթնոլորտի պայմաններում, լինելով փոքրամասնություն, ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանը ստացավ 19 ձայն՝ զավթելով Վանաձորի քաղաքապետի աթոռը։

Չճանաչելով այս խայտառակ մանդատագողության արդյունքները և թույլ չտալու համար ժողովրդավարության կոպտագույն ոտնահարումը Հայաստանի երրորդ քաղաքում՝ Լուսավոր Հայաստան կուսակցության առաջարկով ավագանու երեք խմբակցությունները հայտարարեցին բոյկոտ և չներկայացան ապօրինի կերպով գումարվող նիստերին։

Մեկ տարի շարունակ, Վանաձորի ավագանու փոքրամասնությունը, զավթած պահելով իշխանությունը, գումարեց ապօրինի նիստեր՝ կայացնելով բազմաթիվ անօրինական որոշումներ, որոնցից շատերը միտված էին լցնելու սեփական կերակրատաշտը և վարձահատույց լինելու ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ին ծառայություններ մատուցած իրենց յուրայիններին։ Փաստացի, ավելի քան մեկ տարի, Վանաձորում տիրում էր բացարձակ անիշխանություն՝ ՀՀ ղեկավարության բարձր հովանու ներքո։

Հավատարիմ մնալով մեր դիրքորոշմանը և կանխելու համար Վանաձորում տիրող անիշխանությունը՝ Լուսավոր Հայաստան կուսակցությունը, ԵԼՔ և Ծառուկյան դաշինքների պատգամավորների ստորագրությունների շնորհիվ դիմեց ՀՀ Սահմանադրական դատարան վիճարկելու համար Վանաձորի ավագանու մինչ այդ պահը կայացրած որոշումների օրինականությունը։ 2017թ. նոյեմբերի 10-ին՝ Սահմանադրական դատարանը, իր կայացրած որոշմամբ՝ հակասահմանադրական ճանաչեց Վանաձորի ավագանու գումարած նիստերը։

Սրանից ընդամենը մի քանի օր անց՝ 2017թ. նոյեմբերի 18-ին, Հանրապետական կուսակցության և Հայկական վերածնունդ (ՕԵԿ) կուսակցության միջև ստորագրվեց համատեղ կառավարման հուշագիր, որի արդյունքում՝ ՀՀԿ-ն և ՀՎԿ-ն Վանաձոր քաղաքում միմյանց միջև բաժանեցին իշխանությունը:

Հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի կայացրած վճիռը՝ Լուսավոր Հայաստան կուսակցությունը դիմեց ՀՀ կառավարությանը՝ պահանջելով լուծարել Վանաձորի ավագանին և նշանակել նոր ընտրություններ։ Սակայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը, հավատարիմ մնալով մանդատագողությանն աջակցող իր նախկին դիրքորոշմանը, 2017թ. դեկտեմբերի 18-ին մերժեց Լուսավոր Հայաստան կուսակցության պահանջը։

Ավելի քան մեկ տարի շարունակ Լուսավոր Հայաստան կուսակցությունը, կիրառելով իրեն հասանելի բոլոր իրավական և քաղաքական մեխանիզմները, բազմաթիվ քայլեր ձեռնարկեց միտված մանդատագողության արդյունքում Վանաձոր քաղաքի ապօրինի կառավարման գործընթացի կանխմանը, ժողովրդավարական սկզբունքների հարգմանը, պետականության հիմքերի կայացման մեջ արատավոր նախադեպերի բացառմանը և իրավական պետության ձևավորմանը: Այնուհանդերձ, կառավարությունը իրավիճակային լուծումն ավելի վեր դասեց, քան  ժողովրդավարական պետության կայացումը և մնաց անդրդվելի, այդպիսով նաև ապացուցելով, որ Սահմանադրական բարեփոխումների և Հայաստանում ժողովրդավարության զարգացման մասին իշխանության բոլոր հայտարարությունները կատարելապես ձախողված են և հիմնազուրկ:

Այսպիսով, մենք համարում ենք, որ Վանաձորի ավագանում վերացել են նախկինում գոյություն ունեցած բոյկոտի քաղաքական հիմքերը և սպառվել մանդատագողության վիճարկման իրավական մեխանիզմները։ Այս պայմաններում լինելով մասնակցային ուժ և նպատակ ունենալով վերահսկել և հակակշռել տեղական իշխանությանը՝ Լուսավոր Հայաստան կուսակցության Վանաձորի ավագանու խմբակցությունը դադարեցնում է բոյկոտը և վերականգնում իր մասնակցությունը ավագանու նիստերին:

Սույնով պնդում ենք նաև, որպեսզի 2017թ. տեղի ունեցած ապօրինի նիստերի ընթացքում ընդունված բոլոր որոշումները հերթականությամբ ներառվեն Վանաձորի ավագանու առաջիկա նիստերի օրակարգերում։ Որպես ընդդիմադիր խմբակցություն, Լուսավոր Հայաստանը հետևողականորեն և ամենօրա ռեժիմով վերահսկելու է Վանաձորի ավագանու գործունեությունը և աշխատելու՝ հանուն Վանաձորի արդյունավետ կառավարման և վանաձորցու իրավունքների ու շահերի պաշտպանության»:

Լուսավոր Հայաստան կուսակցության խորհուրդ

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

18:17 02.08.2025

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

18:05 02.08.2025

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...

SHANTNEWS

18:00 02.08.2025

SHANTNEWS

Թուրքիան ավարտել է ծովային պահպանվող տարածքների պլանավորումը

17:50 02.08.2025

Թուրքիան ավարտել է ծովային պահպանվող տարածքների պլանավորումը

Թուրքիան ավարտել է պաշտպանված ծովային գոտիների պլանավորման աշխատանքները, Անկարան կոչ է անում Հունաստանին համագործակցել այս ոլորտում և կհետևի զարգացումներին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող դիվանագիտական աղբյուրը։ Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարարության կայքում ավելի վաղ հրապարակված քարտեզների համաձայն՝ Հունաստանի երկու նոր ազգային ծովային պարկերի սահմաններում ներառված են Թուրքիայի կողմից պահանջվող կղզիները։ Ինչպես հայտնի […] ...

Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ

17:40 02.08.2025

Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ

Օգոստոսի 2-ին, ժամը 16։29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրակարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Ջրափրկարարները ափից մոտ 250 մ հեռավորությունից դուրս են բերել քաղքացուն։ ...

Արոնյանը պարտվել է Նակամուրային․ Esports World Cup 2025

17:35 02.08.2025

Արոնյանը պարտվել է Նակամուրային․ Esports World Cup 2025

Շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը Ռիադում անցկացվող Esports World Cup 2025 մրցաշարի քառորդ եզրափակչում պարտվել է Հիկարու Նակամուրային: ԱՄՆ-ի երկու ներկայացուցիչներն անցկացրել են չորս պարտիա, ճապոնացին հաղթել է 2,5-1,5 հաշվով: Նակամուրան կիսաեզրափակչում կհանդիպի ՖԻԴԵ-ի առաջին համար, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ, որը քառորդ եզրափակչում 2,5-0,5 հաշվով հաղթել է հնդիկ Նիհալ Սարինին: ...

BACK_TO_TOP