14:20 20.03.2020
Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցն ու առաջնային բուժօգնության օղակն ապահովվում են վիրուսի կանխարգելման համար կարևոր ու անհրաժեշտ պարագաներով: Դրանք արտահագուստներն են ու այլ պաշտպանիչ միջոցները։ Այսօր` մարտի 20-ին, «Հայկական Կարիտասն» առաջին խմբաքանակը տրամադրել է Շիրակի մարզպետարանին, որն ուղարկվելու է ինֆեկցիոն հիվանդանոց։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։
Առաջին խմբաքանակը ձեռք է բերվել «ՌԵՆՈՎԱԲԻՍ», «Կարիտաս Ավստրիա» (Ինսբրուկ) և ԱՄՆ Եպիսկոպոսների խորհրդի ֆինանսավորմամբ։
Շիրակի մարզպետը, որը նաև կանխարգելիչ միջոցառումների մարզային շտաբն է ղեկավարում, ներկայացրել է արտակարգ դրության պայմաններում իրենց աշխատանքները, խոսել նաև այն մասին, թե պատրա՞ստ է արդյոք Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը իրականացնել հակահամաճարակային միջոցառումներ:
«Շիրակի մարզում 200 հատ արտահագուստ, պաշտպանիչ ակնոցներ ենք ստացել: Մեր բուժանձնակազմն առաջնային ճակատում է աշխատելու և աշխատում է այս փուլում կանխարգելման ուղղությամբ: Շատ կարևոր է այս ամենը, և մենք շատ արագ բաշխում կիրականացնենք»,- ասել է Տիգրան Պետրոսյանը։
Մեր թղթակցի այն հարցին, թե արդյո՞ք մարզում վիրուսի կասկածելի դեպքեր կան, մարզպետը պատասխանել է․
«Այդ տեսակ ինֆորմացիա ասելու իրավունք չունեմ, աշխատանքները, որոնք իրականացնում ենք կանխարգելման, ռիսկային դեպքերի բացահայտման ուղղությամբ, շարունակում ենք նույն տեմպերով, օպերատիվ շտաբի բոլոր ցուցումները, որ ստանում ենք պարետից, արդեն աշխատանքային խմբերն իրականացնում են։
Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը հնարավոր է դիտարկել ամբողջությամբ հենց կորոնավիրուսի հիվանդության համար գործառույթներ իրականացնող կառույց, հենց զգացինք՝ դրա կարիք կա: Այսօր գիշեր մենք ունեցել ենք տեղափոխված կոնտակտային ոչ վիրուսակիրների փոքր քանակ: Նրանք գտնվում են Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսարանում»:
19:58 02.05.2025
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյանի ցուցահանդեսի բացմանըՎարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հայաստանի նկարիչների միությունում ներկա է գտնվել գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյանի ցուցահանդեսի բացմանը: «Շրջանների միջև» ցուցահանդեսը ներկայացնում է գեղանկարչի վերջին 20 տարիների ստեղծագործությունների ընտրանին: Արայիկ Հարությունյանը շրջել է ցուցասրահով՝ ծանոթացել ներկայացված աշխատանքներին: ...
19:54 02.05.2025
«Ինտերի» պաշտպան Դենզել Դյումֆրիսը՝ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ«Ինտերի» պաշտպան Դենզել Դյումֆրիսը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Նիդերլանդցին կատալոնական «Բարսելոնայի» դեմ կիսաեզրափակչի առաջին մրցավեճում դուբլ էր գրանցել և մեկ գոլային փոխանցում կատարել: Շաբաթվա լավագույնի կոչման համար պայքարում միլանցիների պաշտպանն առաջ է անցել ֆրանսիական ՊՍԺ-ի պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյայից: ...
19:50 02.05.2025
Մայրաքաղաքում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայիսի 6-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: «Մասնավորապես՝ Բաղյան փողոցից դեպի Գյուրջյան փողոց նախկին թույլատրված աջ և ձախ երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն աջ» ուղղությունով»,- ասվում է հաղորդագրությունում: ...
19:44 02.05.2025
Կլիմայի փոփոխության գործընթացում «շրջադարձային կետերը» անխուսափելի ենԿլիմայի փոփոխության գործընթացում «շրջադարձային կետերը» անխուսափելի են: Ինչպես տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, Էքսետերի և Համբուրգի համալսարանների գիտնականների նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ եթե գլոբալ քաղաքականությունը շարունակվի այնպես, ինչպես կա, կլիմայական բազմաթիվ «շրջադարձային կետեր» կարող են առաջանալ: «Շրջադարձային կետ» է համարվում այն, երբ փոքր փոփոխությունը համակարգը տեղափոխում է նոր վիճակի՝ առաջացնելով զգալի և […] ...
19:39 02.05.2025
Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ Նարեկ Մկրտչյանը հյուրընկալել է աշխատանքի վետերաններիԱշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր նախարարությունում հյուրընկալել է աշխատանքի վետերաններ՝ 89-ամյա Թամարա Կարապետյանին և 86-ամյա Ռազմիկ Աբրահամյանին, ովքեր բնակվում են պետության ենթակայությամբ գործող շուրջօրյա խնամքի հաստատություններում։ Նախարարը շնորհակալություն է հայտնել նրանց՝ երկարամյա աշխատանքային գործունեության և ունեցած վաստակի համար։ Վերջիններս նախարարին պատմել են իրենց գործունեության, խոսել աշխատելու […] ...