13:28 24.03.2020
Ցեմենտի ոլորտի կորստի արդյունքում 10 տարի է պետք արտադրական ծավալները վերականգնելու համար: Այսօր` մարտի 24-ին, ԱԺ նիստի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:
«Եթե հիշում եք, 2019-ի հունիսի 3-ին «Պետական տուրքի մասին» օրենքում կատարած լրացման համաձայն՝ ՀՀ ներմուծվող ցեմենտի համար սահմանվել է 14 000 դրամ պետական տուրք, այս փոփոխությունը գործում է մինչև 2020թ. ապրիլի 1-ը: Հուլիսից-դեկտեմբեր ժամանակահատվածում Իրանից ներմուծվող ցեմենտի ծավալները որոշակիորեն նվազել են: 2018-ի 1 ամսվա համար ներմուծվում էր 19.2 հազար տոննա, իսկ 2019-ի հուլիս-դեկտեմբերին՝ 1 ամսում՝ 16.8 հազար տոննա: Հայկական արտադրության ծավալը որոշակիորեն անկում է ապրել: Ներկայումս գործում է 2 ընկերություն, որոնցից մեկը ծավալների աճ է գրանցել»,- ասաց Ավագ Ավանեսյանը:
Կառավարությունը առաջարկությունը համարում է նպատակահարմար:
«Պաշտպանիչ միջոցը կիրառվել էր հետևյալ պատճառով, որ 3 ներգործող փաստ ունենք: Առաջինը` վերջին տարիներին իրանական արժույթի անկումն էր, 2-րդ` հարավային գործընկերոջ կողմից վարվող էներգետիկ քաղաքականությունը և 3-րդ` իրանական տնտեսությունը վերջին տարիներին անկում է գրանցում, իսկ արտադրական ծավալները մնում են նույնը, գերբավարարվածություն է առաջանում արտադրական ծավալների, ինչի արդյունքում գինն անկում է ապրում»,- նշեց Ավագյանը:
Տարբեր գնահատականներով՝ Հայաստանին պետք է լինելու 1.8 մլն տոննա ցեմենտ զարգացած երկրների մակարդակին հասնելու համար: Ներկայիս դրությամբ ցեմենտի ծավալների ներմուծումը որոշակիորեն կայունացել է, իսկ կլինկերի ներմուծման ծավալների աճ է գրանցվել:
23:00 20.07.2025
Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում ասվում է. «Ուրախ ենք հայտարարել, որ Կենսաբազմազանության COP17 համաժողովի ամսաթվերը հաստատված են։ Այն տեղի կունենա Երևանում՝ 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը։ Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար»: ...
22:35 20.07.2025
Հայաստանը՝ Կենսաբազմազանության համաշխարհային օրակարգի կենտրոնում. հայտնի են COP17-ի անցկացման օրերըՇրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ հայտնի են COP17-ի անցկացման օրերը: «Հպարտությամբ հայտնում ենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ը Հայաստանը կընդունի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Այս տասնմեկ օրերի ընթացքում մեր երկիրը կընդունի համաշխարհային բնապահպանական համայնքի ուշադրությունը՝ հյուրընկալելով պետական, գիտական և քաղաքացիական ոլորտի հարյուրավոր ներկայացուցիչների աշխարհի բոլոր անկյուններից։ Երևանը կվերածվի գլոբալ […] ...
22:09 20.07.2025
Գեղարքունիքի մարզում 26-ամյա վարորդը «Toyota Alphard»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա 6 տուժածԱյսօր՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արթուր Թ․-ն իր վարած «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական […] ...
21:40 20.07.2025
Իրանում հուլիսի 23-ը հանգստյան օր է հայտարարվել՝ ջուրն ու էլեկտրաէներգիան խնայելու համարԻրանի կառավարությունը հուլիսի 23-ը Թեհրանի նահանգում հանգստյան օր է հայտարարել՝ ջուրն ու էլեկտրաէներգիան խնայելու նպատակով, հայտարարել է կաբինետի խոսնակը: «Կառավարության կաբինետի որոշմամբ, շարունակվող ծայրահեղ շոգի և ջուրն ու էլեկտրաէներգիան խնայելու անհրաժեշտության նպատակով չորեքշաբթի՝ հուլիսի 23-ը, Թեհրանի նահանգում հայտարարվել է հանգստյան օր», – գրել է նա սոցիալական ցանցերի իր էջում։ Կիրակի օրը ավելի վաղ Իրանի իշխանությունները […] ...
21:16 20.07.2025
Այրվել է մոտ 400 հակ անասնակերՀուլիսի 20-ին` ժամը 11։46-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնամերձ գյուղի վերջնամասում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:59-ին, մարվել՝ 14:07-ին: Այրվել է մոտ 400 հակ անասնակեր։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի […] ...
20:49 20.07.2025
Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 21-ին՝ ժամը 11:30-ից մինչև 16:30-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես, Չորաթան, Արծվաբերդ, Այգեձոր, Չինարի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...