13:49 20.12.2017
Այս տարի խոտի խնդիր կա և որոշ գյուղացիներ մորթում են անգամ փոքր ավանակները ու ձիերը, որովհետև ձմեռվա այս սեզոնին խոտի դեֆիցիտի պայմաններում այդ կենդանիներին պահելը հնարավոր չէ: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Դրա հետևանքով օրեր առաջ ոստիկանության կողմից բացահայտվել էր ձիու և ավանակի մսեղիքի վաճառքի դեպք, ինչը Բաբկեն Պիպոյանը կրկին համարում է բարձիթողի վիճակի հետևանք:
«Մսի շուկայում մենք պարբերաբար ունենում ենք խնդիրներ: Մեծագույն խնդիրը, ըստ իս, այն է, որ պետական կառույցը չի արձագանքում ոչ միայն հանրային վերհահսկողությանը, այլև մինչև վերջերս չէր արձագանքում պետական վերահսկողությամբ արձանագրված խնդիրներին»,- ավելացրեց Բաբկեն Պիպոյանը:
Նա նաև նշել է, որ վերջին շրջանում աղմկահարույց դեպքերը դարձան պատճառ, որ լիազոր մարմինը արձագանքի և այդ հայտնաբերումները վերագրի իրեն:
Պիպոյանի խոսքով՝ սանիտարական, մանրէաբանական ցուցանիշները տնային պայամաններում ջերմային մշակմամբ կարող ենք փոխել, սակայն հակաբիոտիկների մնացորդը չենք կարող վերացնել:
«Անգամ վարչապետի ճնշման տակ իրականացվող հավի ստուգումների ժամանակ էլ չուսումնասիրվեց հակաբիտոիկների մնացորդը, այսինքն՝ էլի կիսատ-պռատ գործն արվեց»,- ասաց նա:
«Եթե հավի շուկայում նմուշառման խնդիրներ կան, ապա մսի շուկայում վերահսկողություն իրականացնելը շատ ավելի հեշտ է, քանի որ վերահսկողություն է իրականացվում ուղեկցող փաստաթղթերի նկատմամբ և անասնաբուժասանիտարական որոշ փորձաքննություններ իրականացվում են լիազոր մարմնի ենթակայությամբ գործող լաբորատորիայում:
Հիշեցնենք, որ վերջերես հավի մսի լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել էր, որ դրա մեջ մանրէբանական ցուցանիշներով խախտումներ են առկա: Թե ինչ արվեց 30 տոննա վտանգավոր ճանաչված մթերքը, անհայտ է: Օգտահանման կամ ոչնչացման գործընթացի մասին տեղեկություններ չկան:
08:40 01.05.2025
Guardian. Լոնդոնը Փարիզի հետ քննարկում է հունիսին Պաղեստինը ճանաչելու հնարավորությունըԲրիտանիան Ֆրանսիայի հետ քննարկում է Պաղեստինի ճանաչման մասին 2025 թվականի ամռան սկզբին հայտարարելու ծրագրերը: Ըստ բրիտանական The Guardian թերթի՝ այս քայլը կարող է համընկնել հունիսի 2-4-ը ՄԱԿ-ի հովանու ներքո կազմակերպված «երկու պետություն երկու ժողովուրդների համար» ծրագրի իրականացման վերաբերյալ միջազգային համաժողովի հետ: Չորեքշաբթի օրը, ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանական հանձնաժողովի հետ, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ […] ...
08:30 01.05.2025
ԱՄՆ-ը չի հրաժարվում Ուկրաինայի կարգավորման հարցում միջնորդությունից․ Քիթ ՔելլոգԱՄՆ-ը չի հրաժարվում ուկրաինական հակամարտության կարգավորման իր միջնորդական ջանքերից։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։ «Չեմ կարծում»,-ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում՝ ի պատասխան հարցի։ Ավելի վաղ բրիտանական Financial Times թերթը հայտնել էր, որ Կիևը և նրա եվրոպացի դաշնակիցները վախենում են, որ Վաշինգտոնը կարող է դուրս գալ […] ...
08:24 01.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելքՄայիսի 1-ին` տեղական ժամանակով ժամը 07:47-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։47-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.25⁰ և արևելյան երկայնության 45․20⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2․8 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...
08:13 01.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
08:05 01.05.2025
«Ինտերը» շատ ուժեղ թիմ է պաշտպանությունում, դա նրանց գլխավոր զենքն է․ Յամալ«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ Միլանի «Ինտերի» դեմ առաջիկա հանդիպման մասին. «Մեծ ոգևորությամբ ենք մոտենում այս դիմակայությանը և անհամբեր սպասում ենք առաջին խաղին «Ինտերի» հետ։ Սա իմ կարիերայի առաջին կիսաեզրափակիչն է Չեմպիոնների լիգայում։ «Ինտերը» շատ ուժեղ թիմ է պաշտպանությունում։ Դա նրանց գլխավոր զենքն է։ Նրանք նաև հիանալի հակագրոհում են։ Բայց […] ...
08:00 01.05.2025
ՃՏՊ` Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում․ կա երկու տուժածՄայիսի 1-ին, ժամը 01:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա երկու տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Toyota» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները հոսանքազրկել են […] ...