«Մնա տանը» արտահայտությունը՝ ստեղծագործ մտքի ու նոր գաղափարների շուրջ խորհելու առիթ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+37.09 oC

«Մնա տանը» արտահայտությունը՝ ստեղծագործ մտքի ու նոր գաղափարների շուրջ խորհելու առիթ

19:30 31.03.2020

Երբ աղմկոտ քաղաքը, թանգարանների ակտիվ ելումուտը ժամանակավոր հանգիստ է վերցրել, արվեստագետի համար լիարժեք է մի բան՝ շարունակ ստեղծագործել: Հենց այսպես է իր ժամանակը տնօրինում գյումրեցի գեղանկարիչ, կավագործության վարպետ Վազգեն Գևորգյանը:

Նա փորձում է կենցաղում մոռացված կավե իրերի կիրառումը վերականգնել: Վազգենի համար կավե շաղախի հետ աշխատելը շուրջ 10 տարվա պատմություն ունի։ Գեղանկարչի՝ վրձնից անցումը  խեցեգործությանը իր պատճառն ու առիթն ուներ։ Շիրակ դաշտավայրի հնագիտական հարուստ ժառանգությունն ու երբևէ ունեցած կենցաղը միտք տվեցին Վազգենին հետ բերել կենցաղը վարելու ավանդույթները, որոնք ունեցել են Շիրակի գյուղերը։ Կժեր, բաժակներ, սափորներ ու տարաներ, այն, ինչ հիմա կա նրա հավաքածուում՝ տարածաշրջանի հնագիտական գտածոների պատկերն է:

Ստեղծագործելու միտքն արվեստագետի մոտ ծնվում է, երբ արհեստանոցում  ինքն իր հետ է՝ մեկուսանալու պահանջը ստեղծագործող մարդու մոտ միշտ է լինում։

Իսկ արհեստանոցի մեծ ու լուսավոր սրահը հիշեցնում է փոքր թանգարան։ Կողք-կողքի հայկական խեցեգործության հին ու նոր նմուշներ են։ Հինը որպես բնօրինակ է ծառայել Վազգենին, որպեսզի ևս մեկ անգամ հաստատի պարզ ճշմարտությունը, որ լավագույն նորը մոռացված հինն է։

Կավի դժվար ու մի փոքր հոգնեցնող աշխատանքից հետո արհեստանոցի մի անկյունը լիցքաթափվելու, հանգստանալու համար է, կտավն ու վրձինն այս պարագայում դառնում են թերապիայի միջոց և Վազգենին վերադարձնում բուն մասնագիտությանը։ Այն գործը, որի վրա ներկայումս աշխատում է, մի քանի տարի առաջ է սկսել։

Նկարում է Կոմիտասին, կտավն անավարտ է  մնացել՝ ժամանակը  չի բավականացնում, իսկ երգահանի հանճարը ներկայացնելու համար մեծ փորձություն է պետք:

Նրա ստեղծած խեցեգործ իրերը կենցաղում կիրառելու օրինակը վարակել է շատերին: Գյումրիի խոհանոցն առաջարկող շատ ընկերություններ մարդկանց հյուրասիրում են կերակուրներ՝ պատրաստված կավե ամանեղենի մեջ:

Արհեստանոցի գեղեցիկ նմուշները նաև լավագույն հուշանվերներն են հայրենիքից հեռու ապրողների համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին

16:42 03.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

16:21 03.08.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

Երևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

16:00 03.08.2025

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

15:33 03.08.2025

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

ՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

15:00 03.08.2025

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:55 03.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP