01:16 31.03.2020
Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոլին մահացել է: Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է Լևոն Արոնյանը։
I have no words to express the grievance over my wife Arianne’s death. She was intelligent , hard working and joyous person that lived a beautiful life…
I love you honeybun, sleep tight….
— Levon Aronian (@LevAronian) March 30, 2020
Ավելի վաղ հաղորդել էինք, որ վթարից հետո «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված Արիանա Կաոիլին նորից վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել, քանի որ նրա թոքերի հետ կապված խնդիրներ էին առաջացել։
Արիանա Կաոիլին մարտի 14-ին՝ 23:50-ի սահմաններում, վթարի էր ենթարկվել Երևանում: Դրանից հետո նա մի քանի վիրահատության էր ենթարկվել։
Արիանան ծնվել է Մանիլայում։ Նրա հայրը ֆիլիպինցի է, իսկ մայրը կիսով չափ հոլանդուհի, կիսով չափ՝ իռլանդուհի։ Շախմատ խաղալ սկսել է 6 տարեկանից։ 14 տարեկանում նա Իտալիայի Կոնկա դելլա Պրեսոլանայի ուժեղ մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 5, 5 միավոր։ 2002-ին նրա վարկանիշն անցավ 2300-ից, սակայն հետագայում նա որոշ ժամանակով երկրորդ պլան մղեց շախմատը, քանի որ պետք է շարունակեր ուսումը։ 2017-ին նա նշանակվել էր ՀՀ վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով։
Արիանա Կաոլին մասնագիտությամբ տնտեսագետ էր։
Լևոն Արոնյանն ու Արիանա Կաոիլին ամուսնացել էին 2017թ.։
21:52 06.06.2025
Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում կստանաԱնգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմին կշնորհվի ասպետի կոչում, հաղորդում է The Sun-ը։ Բեքհեմը ասպետական կոչում ստանալուց հետո կստանա Սըր Դեյվիդ կոչումը, իսկ նրա կինը՝ Վիկտորիան՝ Լեդի։ Կոչման մասին պաշտոնապես կհայտարարվի 2025 թվականի հունիսի վերջին։ Բեքհեմն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ակումբի հետ միասին նա վեց անգամ հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան […] ...
21:44 06.06.2025
Թբիլիսիի հայկական թատրոնի վերակառուցված շենքը շահագործման կհանձնվի այս տարիԹբիլիսիում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն այցելել է հայաշատ Հավլաբար թաղամաս, տեղում ծանոթացել Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման աշխատանքների ընթացքին։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Պատմական թատրոնը տարիներ շարունակ գտնվել է վթարային վիճակում, այն այժմ ամբողջությամբ վերանորոգվում և վերակառուցվում է՝ «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի անձնական նախաձեռնությամբ։ […] ...
21:35 06.06.2025
CNN. Թրամփի վարչակազմը պատրաստվում է կրճատել Կալիֆորնիայի դաշնային ֆինանսավորումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է զգալիորեն կրճատել Կալիֆորնիա նահանգի դաշնային ֆինանսավորումը։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Տվյալների համաձայն՝ արդեն հունիսի 6-ին դաշնային գործակալությունները կարող են սկսել չեղարկել որոշ սուբսիդիաներ և դրամաշնորհներ։ Աղբյուրները պնդում են, որ գործակալություններին հանձնարարվել է որոշել, թե որ ֆինանսավորման ծրագրերը կարող են դադարեցվել։ Միևնույն ժամանակ, աղբյուրի […] ...
21:29 06.06.2025
Ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը կրկին վիրավորել է հայոց եկեղեցուն ու ՎեհափառինԱդրբեջանցիների հոգևոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեն կրկին անհիմն մեղադրանքներ է ներկայացրել Հայ առաքելական եկեղեցուն ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդին: Նա հայտարարել է, որ քանի դեռ հայոց Վեհափառը չի վերանայել իր մոտեցումները, հրաժարվելու է նրա հետ հանդիպելուց: Իսկ արդյոք Վեհափառը Փաշազադեի հետ հանդիպելու այդքան մեծ ցանկություն է ունեցե՞լ, արդյոք նկատե՞լ են աշխարհի հոգևոր առաջնորդները Փաշազադեի այս […] ...
21:23 06.06.2025
ՇՄ նախարարն ընդունել է KfW Գերմանական զարգացման բանկի ներկայացուցիչներինՇրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ընդունել է KfW Գերմանական զարգացման բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Վերոնիկա Գարսիա դել Արկոյին, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան համագործակցության ղեկավար Քատրին Բուդեր-Փելցին և KfW Գերմանական զարգացման բանկի ներկայացուցիչներին: Այս մասին հայտնել են Շրջակա միջավայրի նախարարությունից: Նախարարը ողջունել է պատվիրակության այցը՝ բարձր գնահատելով Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված […] ...