Արտակարգ դրությունն ու տեղաշարժի խիստ ռեժիմը կտրուկ փոխել են Գյումրիի ուղևորատար տրանսպորտի աշխատանքային ռեժիմը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+37.09 oC

Արտակարգ դրությունն ու տեղաշարժի խիստ ռեժիմը կտրուկ փոխել են Գյումրիի ուղևորատար տրանսպորտի աշխատանքային ռեժիմը

19:59 31.03.2020

Գյումրիի կոմունալ ծառայությունը ախտահանում է փողոցները, կանգառներն ու երթուղայինները, որից հետո նոր թույլատրվում է միկրոավտոբուսներին դուրս գալ երթուղի։ Ամեն երթուղու 3 կամ 4 մեքենա է ուղևորներ տեղափոխում։ Մարդիկ տանն են մնում, այդ թվում՝ այն վարորդները, որոնք  այն տարիքային խմբում են, որ համարվում են ռիսկային։ Արտակարգ դրության պահանջներին ենթարկվելու  զգուշացումներն ու իրազեկումներն ամեն օր են, իսկ քաղաքացիները դուրս են գալիս խիստ անհրաժեշտության դեպքում, երթուղայինից օգտվողներն էլ շատ քիչ են։ Քառակի անգամ պակասել է երթուղիները սպասարկող մեքենաների թիվը:

Քիչ քանակի շարժակազմով փորձում են  աշխատանքն այնպես կազմակերպել, որ աշխատանքային օրվա ավարտին ուղևորներին տեղ հասցնեն։ Վարորդների համար սահմանված գրաֆիկը  խիստ ռեժիմի այս օրերին փոխվել է, երթուղում են առավոտյան 8-ից երեկոյան 18:00-ն, աշխատանքային ժամերը հստակ ֆիքսել է պարետը, իսկ մեքենաների գիծ դուրս գալու ժամանակահատվածները կախված են ուղևորահոսքից:

Բացի միկրոավտոբուսներից, երկու երթուղիներ սպասարկում են 12 ավտոբուսներ, որոնք այս պահին գծից հանվել են։ Մարզային շտաբի և քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի համատեղ հանձնարարությամբ են ավտոբուսները դադարեցրել աշխատանքը։ Քիչ մեքենաներով ու ուղևորահոսքի զգալի պակասով 8 երթուղի սպասարկող ընկերությունը թերի աշխատանքային ծավալների հետևանքներով մտահոգ է, բայց վիրուսի տարածման սպառնալիքներն ավելի վտանգավոր կարող են լինել, եթե սահմանափակումները չգործեին: Երթուղիները սպասարկող տրանսպորտային ընկերությունները և քաղաքապետարանի տրանսպորտի բաժինը համաձայնության են եկել՝ այս ընթացքում վարորդներից չգանձել օրվա հասույթները:

Ճանապարհային ոստիկանության կարգավարական խմբերը միաժամանակ ստուգում են ոչ միայն քաղաքացիների, այլև երթուղայինների վարորդների տեղաշարժի մասին ձևաթղթերը։ Ուղևորատար տրանսպորտի վարորդների համար էլ ճանապարհային ոստիկանությունը ցուցում ունի՝ 6 ուղևորից ավելի չտեղափոխել, իսկ անձնական մեքենաների ու տաքսիների համար խիստ սահմանափակումը մեկ ուղևորն է մնում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին

16:42 03.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

16:21 03.08.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

Երևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

16:00 03.08.2025

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

15:33 03.08.2025

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

ՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

15:00 03.08.2025

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:55 03.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP