150 համակարգիչ է տրամադրվել Շիրակի մարզի դպրոցականներին հեռավար ուսուցումից հետ չմնալու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+37.09 oC

150 համակարգիչ է տրամադրվել Շիրակի մարզի դպրոցականներին հեռավար ուսուցումից հետ չմնալու համար

19:45 01.04.2020

Արտակարգ դրության ընթացքում հեռավար ուսուցումից  մարզի բոլոր աշակերտները պետք է լիարժեք կարողանան օգտվել, իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի նրանք  ապահովված լինեն առաջին անհրաժեշտ պայմաններով և տեխնիկաներով, այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչ Կարեն Սոսյանը, որն այսօր Շիրակի մարզպետարան էր եկել՝ բերելով ակումբի կողմից 150 համակարգիչ մարզի դպրոցներին նվիրելու: Դրանք տրամադրվելու են ինչպես Գյումրիի, այնպես էլ համայնքների դպրոցների 3 և ավելի դպրոցական ունեցող ընտանիքներին, որոնք չունեն համակարգիչներ։

««Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ, գործարար Արման Սահակյանի այս նախաձեռնության նպատակը Շիրակի մարզի դպրոցներին և դպրոցականներին աջակցելն է, որպեսզի արտակարգ դրության պայմաններում նրանք դուրս չմնան կրթական գործընթացից: Նման նախաձեռնությունները նախ բխում են մեր երկրում կրթության որակն էլ ավելի բարձրացնելուն, հատկապես արտակարգ դրության պայմաններում, կրթության ոլորտը ոչ մի դեպքում չպետք է թուլանա, անկախ այս պայմաններից, դրան պետք է նպաստեն նաև բոլոր գործարարները, նման կամ այլ տիպի նախաձեռնություններով հանդես գալով, որոնք ի նպաստ կլինեն մեր կրթական համակարգին»,- ասել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչ Կարեն Սոսյանը։

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ արտակարգ դրության պայմաններում հեռավար ուսուցման անցնելու օրվանից, հետաքրքրվել են մարզի համայնքներում  ինտերնետ կապի հասանելիությունը, ինչպես նաև բնակիչների համացանցից օգտվելու հնարավորությունների մասին,  պարզվել է, կան ընտանիքներ, որտեղ  դպրոցականները չունեն հնարավորություն միանալու հեռավար դասապրոցեսին, համակարգիչների կամ այլ միջոցների բացակայության պատճառով:

«Մեզ համար շատ ողջունելի նախաձեռնություն է, որն ապագային է միտված։ Հեռավար ուսուցման անցման առաջին իսկ օրից փորձում էինք անել ամեն ինչ անապահով ընտանիքների համար ուսուցումը հասանելի դարձնելու առումով, խոսքը ինչպես համակարգչային բացին է վերաբերում, այնպես էլ համացանցի հասանելիությանը»,- նշել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունն արդեն ուսումնասիրել է, դպրոցների տնօրեններից էլ ստացել աշակերտների հեռավար ուսուցման մասնակցության ցուցանիշների մասին տեղեկություններ: Ըստ այդմ, նաև պարզել են, թե որ դպրոցների քանի աշակերտ ու ինչ պատճառով չեն մասնակցում հեռավար ուսուցմանն ու արդեն հստակեցրել են այն ընտանիքների ցանկը, թե ում են տրամադրելու նոր համակարգիչները:

«Մեզ համար կարևորն այն է, որ մարզի բոլոր դպրոցականները հեռավար ուսուցումից դուրս չմնան, խոսել ենք տարբեր կազմակերպությունների և բարերարների հետ, որպեսզի կարողանանք բացը լրացնել ու թիրախային ընտանիքներին համակարգիչներով ապահովել։ Շատ ուրախալի էր, որ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահը արձագանքեց։ Այսուհետ էլ կաշխատենք ամեն ինչ անել հեռավար կրթության առումով թերացումները բացառելու համար»,- լրագրողների հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը։

Նշենք, որ տրամադրված  համակարգիչները  արտակարգ դրության ավարտից հետո կտնօրինեն դպրոցները՝ լրացնելով դպրոցներում առկա տեխնիկական բացերը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին

16:42 03.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

16:21 03.08.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

Երևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

16:00 03.08.2025

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

15:33 03.08.2025

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

ՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

15:00 03.08.2025

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:55 03.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP