Ինչպե՞ս է բաշխվելու 2,2 տրիլիոն դոլարի աջակցությունն ԱՄՆ քաղաքացիներին և բիզնեսին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+37.09 oC

Ինչպե՞ս է բաշխվելու 2,2 տրիլիոն դոլարի աջակցությունն ԱՄՆ քաղաքացիներին և բիզնեսին

11:30 02.04.2020

ԱՄՆ-Ն օգնության ձեռք է մեկնում իր քաղաքացիներին, փոքր և մեծ բիզնեսին: Այս մասին հայտնում է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը: Կորոնավիրուսի հասցրած վնասը մեղմելու համար ստորագրված $2,2 տրիլիոն աջակցության ակտը նախատեսում է օգնություն տրամադրել ինչպես անհատներին, այնպես էլ փոքր և մեծ բիզնեսին։

Կենտրոնը ներկայացրել է տրվող օգնության հետ կապված մանրամասները։

  • Նախագահ Թրամփի կողմից ստորագրված 2,2 տրիլիոն աջակցության ակտով նախատեսվում է $1200 տրամադրել այն չափահասներին, ում եկամուտը տարեկան $75,000-ից քիչ է, գումարած ևս $500 յուրաքանչյուր երեխայի համար։ Որոշ ամերիկացիների, ում տարեկան եկամուտը $75,000-ից ավելի է, ևս կարող են ստանալ գումար, ստորև նշված չափանիշներին համապատասխանելու դեպքում։ Ամերիկացիների մեծ մասը գումարը կստանա ուղիղ դեպոզիտի միջոցով արդեն իսկ ապրիլին։ Փոստով ուղարկված վճարագրերի համար հնարավոր է ավելի շատ ժամանակ պահանջվի։
  • Անհատները, ում տարեկան եկամուտը առանց նվազեցումների $75,000 է, կստանան $1200-ի վճարագիր։ Տարեկան մինչև $99,000 եկամուտ ունեցողների համար վճարագրի գումարը կկրճատվի՝ $75000-անցնող յուրաքանչյուր $100-ի համար կկրճատվի 5$ ։
  • Ամուսնական զույգերը կստանան $2400-ի վճարագիր այն պարագայում, երբ նրանց տարեկան եկամուտը առանց նվազեցումների $150,000-ից պակաս է։ Կրճատված վճարագրեր կտրամադրվեն այն ամուսնացած զույգերին, որոնց եկամուտը չի գերազանցում $198,000-ը։ Ամուսնացած զույգերը նաև կստանան լրացուցիչ $500 մինչ 17 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար։
  • Այն մարդիկ, որոնք փաստաթղթում իրենց ներկայացրել են որպես «տան գլուխ» (հիմնականում միայնակ ծնողները երեխաների հետ) կստանան $1200 վճարագիր, եթե իրենց տարեկան առանց նվազեցումների եկամուտը չի գերազանցում $112,500-ը։ Կրճատված վճարագրեր կտրամադրվեն մինչ $136,500-ի պարագայում։ Կտրամադրվի նաև լրացուցիչ $500 մինչև 17 տարեկան երեխաների համար։

Փոքր բիզնես

  • Փոքր բիզնեսի համար նախատեսված են արտակարգ դրամաշնորհներ և ներելի վարկային ծրագիր, որոնք կտրվեն այն ընկերություններին, որոնք ունեն 500 կամ ավելի քիչ աշխատողներ։
  • Արտակարգ դրամաշնորհներ․ օրինագիծը կտրամադրի $10 միլիարդ մինչև $10,000 արժեքով դրամաշնորհի համար, որպեսզի արտակարգ դրամական միջոցներ տրամադրվեն փոքր բիզնեսին՝ ծածկելու անմիջական գործառական ծախսերը։
  • Ներելի վարկային ծրագիր․ այս ծրագրով փոքր բիզնեսի կառավարման (SBA, պետական գործակալություն) համար կհատկացվի $350 միլիարդ՝ յուրաքանչյուր բիզնեսի համար մինչև $10 միլիոն վարկեր տրամադրելու համար: Այդ վարկի ցանկացած մասը, որն օգտագործվում էր աշխատողների աշխատավարձերը վճարելու, աշխատողներին գրանցված պահելու, կամ վարձավճարները, հիպոթեկային վարկերը և գոյություն ունեցող պարտքերը մարելու համար, կներվեն, այն պայմանով, որ աշխատողները մինչև հունիսի վերջ պահպանեն իրենց աշխատանքը։
  • Եվս $17 միլիարդ է տրամադրվել SBA վարկեր վերցրած փոքր բիզնեսների համար, որպեսզի վեց ամիս շարունակ մարվեն փոքր բիզնեսների այդ վարկերը։

Մեծ բիզնես

  •  Վարկեր և այլ գումարներ մեծ կորպորացիաների համար։ Այս ընկերությունները ստիպված կլինեն ետ մարել տրամադրված գումարները կառավարությանը և ենթակա են հանրային հրապարակման և այլ պահանջների:
  • Ավիաընկերություններ. Մոտ $58 միլիարդ է հատկացված օգնելու ավիաընկերություններին աշխատանքը շարունակելու համար: Տրամադրվող գումարի մի մասը մի կողմ է դրվել՝ ժամավճարով և ամսական ֆիքսված աշխատավարձով աշխատողներին վճարելու համար։
  • Արժեթղթերի ետգնման արգելք։ Ցակացած ընկերության, որը ծրագրի շրջանակում վարկեր է ստանում, արգելվում է իրականացնել արժեթղթերի ետգնում տրամադրված վարկի ամբողջ ընթացքում գումարած ևս մեկ տարի։
  • Հաշվետվության ներկայացման պահանջներ. Բոլոր վարկերը, դրանց պայմանները և կառավարության կողմից տրամադրված ցանկացած ներդրում կամ այլ օգնություն պետք է հրապարակվեն:
  • Թրամփի համար ոչ մի օգուտ. նախագահին, փոխնախագահին, կառավարության անդամներին և Կոնգրեսի անդամներին արգելվում է օգտվել կորպորացիաների համար նախատեսված գումարներից: Դա տարածվում է նաև «ամուսնու, երեխայի, փեսայի կամ հարսի» վրա:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին

16:42 03.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

16:21 03.08.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

Երևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

16:00 03.08.2025

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

15:33 03.08.2025

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

ՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

15:00 03.08.2025

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:55 03.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP