16:44 04.04.2020
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. ապրիլի 4-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ օրվա համեմատ, արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն՝ 2գնաճ և 7 գնանկում:
Մասնավորապես՝ միջին գնաճ արձանագրվել է հետևյալ ապրանքատեսակների համար. ադամաթուզ 1կգ՝ 50 դրամ կամ 7.3% և սոխ 1 կգ` 33 դրամ կամ 7%: Գնանկում է արձանագրվել հետևյալ ապրանքատեսակներում` վարունգ՝ 67 դրամ կամ 6.7%, բենզին «ռեգուլյար» 1լ ՝ 20 դրամ կամ 5,7 %, կիտրոն՝ 17 դրամ կամ 5,4%, լոլիկ՝ 33 դրամ կամ 3%, հավի ձու՝ 1 դրամ կամ 1,8%, ձեռքի ախտահանիչ լուծույթ (ալկոգել)՝ 26 դրամ կամ 3,2% և դիզվառելիք 1լ՝ 10 դրամ կամ 2,4%: Փոփոխություն արձանագրած ապրանքատեսակներից գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվում է բենզին (գնանկում՝ 5.7%), դիզվառելիք (գնանկում՝2.4%) և ադամաթուզ (գնաճ՝ 7.3%) ապրանքատեսակները:
Հետևաբար, նշված փոփոխությունները հանձնաժողովի ուսումնասիրության տիրույթում են և պայմանավորված են ձեռքբերման գների փոփոխության հետ:
2020 թվականի ապրիլի 4-ի դրությամբ Ստեփանակերտ քաղաքում գործող 20 խոշոր առևտրային օբյեկտներում իրացվող լայն սպառման ապրանքների մանրածախ գների և դրանց փոփոխությունների վերաբերյալ կարող եք ծանոթանալ այստեղ:
20:46 10.05.2025
Աբասը դեմ է Գազայի հատվածից պաղեստինցիներին վտարելուն20:30 10.05.2025
Արսեն Ջուլֆալակյանը` Պանամերիկյան առաջնության արծաթե մեդալակիրԼոնդոնի 2012թ. Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանն (77 կգ) Արգենտինայի դրոշի ներքո դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Պանամերիկյան առաջնության արծաթե մեդալակիր: 38-ամյա ըմբիշը եզրափակչում 7-11 հաշվով պարտվել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Քամալ Բեյին: Ջուլֆալակյանը գոտեմարտի ընթացքում 0-7 հաշվով պարտվելիս է եղել, հետո կարողացել է հաշիվը հավասարեցնել, սակայն վերջնամասում մրցակիցը ևս չորս միավոր է վաստակել: Պանամերիկյան […] ...
20:25 10.05.2025
Գազայի հատվածում իրավիճակը շարունակում է վատթարանալ․ ՊուտինԳազայի հատվածում իրավիճակը շարունակում է վատթարանալ, տարեսկզբին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը խաթարվել է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ բանակցությունների ժամանակ։ «Ցավոք, Գազայի հատվածում տարեսկզբին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը նույնպես խաթարվեց, և իրավիճակը շարունակում է վատթարանալ»,-ասել է Պուտինը։ Մարտի 18-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է հարվածները Գազայի հատվածին։ […] ...
20:20 10.05.2025
Հրդեհ Լուսագյուղ գյուղումՄայիսի 10-ին, ժամը 16:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղի Տերյան փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տերյան փողոցում գտնվող բնակելի քարե (մոտ 40 քմ) շինության ներսում գտնվող վագոն-տնակում […] ...
20:15 10.05.2025
Կրեմլը Մակրոնի հետ երկխոսության ուղիներ չունի. ՊեսկովԿրեմլը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ երկխոսության ուղիներ չունի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք Ֆրանսիայի նախագահի հետ երկխոսության ուղիներ չունենք»,- ասել է Պեսկովը Առաջին ալիքին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով հրադադարի առաջարկը։ Շաբաթ օրը Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի ու Լեհաստանի վարչապետներ Քիր Սթարմերը և Դոնալդ Տուսկը ժամանել են Կիև՝ մասնակցելու […] ...
20:05 10.05.2025
Արթուր Վարելջյանը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարումՀայաստանը ներկայացնող հեծանվորդ Արթուր Վարելջյանը գերազանց է հանդես եկել Silk Way Namangan Class 2 միջազգային մրցաշարում և սկրեչ մրցաձևում ոսկե մեդալ է նվաճել: Ուզբեկստանի Նամանգան քաղաքում ընթացող մրցաշարում Վարելջյանը նաև բրոնզե մեդալ էր նվաճել օմնիում մրցաձևում: ...