19:14 07.06.2018
«Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի անձի դեմ ներկայացված բոլոր մեղադրանքներն անհիմն են, և Վեհափառ հայրապետը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Մայր աթոռի դիվանապետ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
«Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» նախաձեռնության անդամների և Ամենայն հայոց կաթողիկոսի միջև Մայր աթոռի վեհարանում կայացած փակ հանդիպումից անմիջապես հետո սրբազանն ասաց, որ կաթողիկոսին ներկայացված «մեղադրանքներն անհիմն են»:
«Այսօր բոլորս գիտենք, որ մեր եկեղեցում էլ կան բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման ճանապարհը, ըստ բողոքի հավաքներ կազմակերպողների, հնարավոր է ապահովել միայն Ամենայն հայոց վեհափառ հայրապետի հրաժարականով, մի բան, որն ընդունելի չէ, ու Մայր աթոռում չկա նման օրակարգ»,- ասաց Արշակ սրբազանը:
Նրա խոսքով՝ նախաձեռնության անդամներն իրավունք չունեն խոսել ողջ հայ ժողովրդի և հայության անունից:
Նա մասնավորապես շեշտեց, որ «մերկապարանոց մեղադրանքներով և վերագրումներով» չի կարելի խոսել՝ անկախ նրանից՝ նա շարքային քաղաքացի՞ է, թե՞ կաթողիկոս:
Դիտարկմանը, թե որոշ լուրերի համաձայն՝ Մայր աթոռի եպիսկոպոսաց դասին պատկանող մի շարք միաբաններ միանալու են բողոքի ակցիային, Արշակ Սրբազանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում ասա, որ, ըստ ամենայնի, դա քարոզչական հնարք է, որը «նպատակ է հետապնդում շփոթություն առաջացնել հավատացյալների շրջանում»:
«Մեզ մոտ վախի մթնոլորտ չկա, և ես վստահ եմ, որ մեր բոլոր եկեղեցականները բավարար քաջություն ունեն արտահայտել իրենց կարծիքը ցանկացած թեմայի մասին»,- հավելեց նա:
SHANTNEWS.AM-ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր հանդիպել են Գարեգին Բ-ն և նրա հրաժարականը պահանջող նախաձեռնության անդամները:
Նշենք, որ երեկ Սուրբ Աննա եկեղեցու բակում մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացրել կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով: Հավաքվածներն իրենց հետ տարել էին պաստառներ «Նոր Հայաստան, նոր ընտրյալ կաթողիկոս» գրությամբ:
17:17 03.08.2025
Գազայում սովից մահացածների թիվը հասել է 175-ի17:00 03.08.2025
«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել էՍերբիայի Սուպերլիգայի երրորդ տուրի «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Որոշումը կայացվել է «Ցրվենա Զվեզդայի»` Լեհաստանի չեմպիոն «Լեխի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպմանն ավելի լավ պատրաստվելու համար։ «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 2-ին։ Սերբիայի չեմպիոնը «Լեխի» դեմ առաջին հանդիպումը կանցկացնի […] ...
16:21 03.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ըԵրևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...
16:00 03.08.2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել ԳազանԻսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...
15:33 03.08.2025
ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունըՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...
15:00 03.08.2025
Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhoneUFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...
14:55 03.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...