Սննդի ու հիգիենիկ պարագաներով փաթեթներ՝ Շիրակի մարզի սոցիալապես անապահով ընտանիքներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+22.29 oC

Սննդի ու հիգիենիկ պարագաներով փաթեթներ՝ Շիրակի մարզի սոցիալապես անապահով ընտանիքներին

18:35 09.04.2020

Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումներին զուգահեռ, Շիրակի մարզում սոցիալական նախաձեռնություններով են հանդես գալիս բարեգործական կազմակերպություններ, ընկերություններ ու անհատներ՝ սոցիալապես անապահով ընտանիքների կարիքները մեղմելու համար: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Արաքսյա Կիրակոսյանը:

Նա նշել է, որ այդ ընտանիքներին արդեն հատկացվում են առաջնային անհրաժեշտության սննդի ու հիգիենիկ պարագաներով փաթեթներ:

«Մարզպետարանն աշխատել է ու հավաքել տվյալների բազա, ինչպես սոցծառայություններից, այնպես էլ մարզում գործող այն կազմակերպություններից, որոնք անմիջապես աշխատում են, զբաղվում սոցիալապես խոցելի խմբերի, բազմազավակ ընտանիքների կարիքները հոգալով: Հիմա արդեն բաշխման գործընթացը սկսված է, ու այդպիսի ընտանիքները բավական շատ են»,- ասել է Արաքսյա Կիրակոսյանը:

Գյումրիի դպրոցներից մեկն արտակարգ դրության պայմաններում սոցիալական օգնության պահեստավորման ժամանակավոր տարածք է ծառայում, որտեղ հավաքվում, տեսակավորվում և փաթեթավորվում է ամբողջ պարենը։

«Մեր աշխատանքը միտված է եղել հնարավորինս արագ և օբյեկտիվ գործիքներ մշակել թիրախ խմբերին օգնություն հասցնելու համար։ Արդեն իսկ համագործակցել ենք միջազգային և տեղի մի շարք բարեգործական կազմակերպությունների հետ։ Նրանց տրամադրած օգնությունը բաշխվելու է ինչպես հաշվի առնելով նրանց նախանշած թիրախ խմբերը, այնպես էլ մեր կողմից կազմված ցուցակները։

Օրինակ՝ IDEA և «Շառլ Ազնավուր» հիմնադրամները նախապատվությունը տվեցին Բարեկամության այգու բնակիչներին, ամերիկացի բարերարներից մեկը նախընտրեց օգնել «Թռչունյան» տան ընտանիք վերադարձած երեխաներին, պատգամավորական նախաձեռնություններ կային, որոնք օգնեցին բազմազավակ ընտանիքներին:

USAID-ի «Մի բան անենք» նախաձեռնության տրամադրած 1000 սննդային փաթեթների կեսը  բաշխվել է «Պարենային շտապօգնություն» ծրագրի հետ համագործակցելով»,- ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

 

Պարենային փաթեթեները միայն Գյումրիում ապրող սոցիալապես անապահով ընտանիքների համար չեն, օգնությունից բաժին կհասնի նաև գյուղերում ապրող խոցելի ընտանիքներին: 2000 պարենային փաթեթներ արդեն պատրաստ են, որոնք շուտով կհասնեն հասցեատերերին:

Նշենք, որ պահեստավորված սնունդը տեսակավորվում և փաթեթավորվում է ինչպես մարզպետարանի աշխատակիցների, այնպես էլ կամավորների կողմից:

«Դեռ արտակարգ դրության մեկնարկին հայտարարություն տարածեցինք և ստեղծեցինք կամավորների խմբեր, որոնք պատրաստ էին մարզում աջակցել մեզ տարբեր աշխատանքներ իրականացնելիս։ Հավաքագրվեց մոտ 200 կամավորի տվյալ։ Մի շարք կամավորներ ընդգրկված են այս սննդային բաշխումների գործընթացում, և մենք անչափ ուրախ ենք, որ մեր մարզում այսքան պատրաստակամ ու օգնության ձեռք մեկնող քաղաքացիներ ունենք»,- ասել է մարզպետի օգնական Էմմա Բաղդասարյանը։

Նշենք նաև, որ պարենային փաթեթները բոլոր ընտանիքների համար նույնն է, իսկ աշխատանքները կրելու են շարունակական բնույթ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP