Արթիկում կորոնավիրուսով վարակված հիվանդի ընտանիքի 13 անդամները մեկուսացված են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+22.62 oC

Արթիկում կորոնավիրուսով վարակված հիվանդի ընտանիքի 13 անդամները մեկուսացված են

15:58 25.04.2020

Արթիկում նոր կորոնավիրուսով վարակված 65-ամյա տղամարդը ապրիլի 23-ին վատ ինքնազգացողութամբ դիմել է Արթիկի պոլիկլինիկա, որտեղ էլ վերջինիս առաջին բուժօգնություն են ցուցաբերել: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արթիկի բժշկական կենտրոնի տնօրեն Բաբիկ Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ պացիենտը ունեցել է թոքերի քրոնիկ հիվանդություն:

«Ապրիլի 23-ի ցերեկը ընտանեկան բժշիկին է դիմել հիվանդը, նախ՝ նրան ուղեկցել են մեկուսարան, որն առանձնացրել ենք նման գանգատներով հիվանդների համար: Այնուհետև նրան ռենտգեն են արել ու պարզվել է, որ նոր սկսվող  թոքաբորբային պատկեր ունենք: Ասեմ, որ պացիենտը նաև քրոնիկ բրոնխիտներ ուներ:

Բուժաշխատողները, որոնք արդեն նախապես տեղեկացված էին, թե նման հիվանդների հետ ինչպես են աշխատում ու նմուշառում կատարում, նմուշառում են վերցրել, ուղարկել լաբորատորիա՝ պարզելու՝ արդյո՞ք նոր վիրուսով վարակված է, թե՞ ոչ: Պատասխաններն այս գիշեր ժամը 01:15-ին ունեցանք արդեն, որը դրական էր: Այս ընթացքում պացիենտը մեկուսացված է եղել տանը: Կինը բուժաշխատող է եղել, հետևաբար նրանք արդեն լավ գիտակցում էին ու ենթարկվում մեր ցուցումներին, թե ինչ է պետք անել: Մենք նաև հետաքրքվել ենք տան անդամների առողջական վիճակով, տանը ունեն հղի հարս, բայց գանգատներ չունեն: Այսօր առավոտյան վիրուսակիր հիվանդին արդեն տեղափոխել են Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց»,- ասել է Արթիկի բժշկական կենտրոնի տնօրենը:

Արթիկի բժշկական կենտրոնի տնօրենը նաև հայտնել է, որ ախտահանվել են հիվանդանոցի ամբողջ շենքն ու բուժսենյակները, որտեղ եղել է պացիենտը, ինչպես նաև մեկուսարանը: Իսկ հիվանդին բուժզննում կատարած բժիշկներն ու քույրերը եղել են արտահագուստներով ու հատուկ պաշտպանիչ միջոցներով:

Արթիկի օպերատիվ շտաբից մեր թղթակցին տեղեկացրել են, որ կորոնավիրուսով վարակված տղամարդու շփման շրջանակն արդեն ճշտվում է, բայց առայժմ շրջանակը միայն նրա բազմանդամ ընտանիքն է: Ըստ շտաբի պետի տեղակալի՝ ընտանիքը 14 անձից է բաղկացած:

«65-ամյա տղամարդու ընտանիքում 14 անձ է ապրում՝ 3  որդիները, հարսներն ու թոռները: Որդիներից մեկն էլ վիրուսով վարակված հոր հետ տաքսի է վարում: Իրենց մեքենաներն են, այսինքն՝ շփվել են տարբեր մարդկանց հետ, այս ընթացքում էլ, քանի որ երթուղայինները չեն աշխատում, մարդիկ տաքսիներից են օգտվում թե՛ տարածաշրջանում, թե՛ տարածաշրջանից դուրս: Չենք կարող ասել, թե կոնկրետ որտեղից են վիրուսն ընդունել: Մենք հիմա օպերատիվ կերպով փորձում ենք շփման շրջանակն արագ ճշտել ու մեկուսացնել: Այս պահին ընտանիքի անդամների մեկուսացման հարցն ենք կարգավորում, վիրուսակիրն էլ արդեն տեղափոխված է հիվանդանոց»,- ասել է Արթիկի օպերատիվ շտաբի պետի տեղակալը:

Արթիկում ախտահանման միջոցառումներն են խստացվելու, ինչպես նաև բնակիչների տեղաշարժը:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզում պարետի որոշմամբ Անի համայնքի Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում ապրիլի 19-ին սահմանվել էր տեղաշարժի հատուկ ռեժիմ, արգելված է անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը Մարալիկ և Ձորակապ՝ բացառությամբ առաջին խիստ անհրաժեշտության դեպքերի: Որոշումը կայացվեց այն բանից հետո, երբ Մարալիկի առողջության կենտրոնի բուժաշխատողների մոտ հայտնաբերվեց կորոնավիրուս: Այսօր լրանում է խստացման ռեժիմի ժամկետը, պարետը երեկոյան կքննարկի, կորոշի՝  խստացված ռեժիմը պահե՞լ, թե՞ ոչ:

Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից մեր թղթակցին հայտնել են, որ ապրիլի 25-ին՝ կեսօրի դրությամբ, Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում 63 հիվանդ է բուժում ստանում, 3 մահվան դեպք է մարզում արձանագրվել:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP