20:00 27.04.2020
Գյումրիի Շիրակացի փողոցի 35 Դոս շենքի բակում հերթական փլուզումն է տեղի ունեցել: Փլվել է շենքի` որպես կոյուղի ծառայող սեպտիկ հորի եզրային հատվածը:
1960-ականներին կառուցված երկհարկանի շենքում, այն ժամանակ նախատեսված չի եղել ջրահեռացման և ջրամատակարարման ներքին ցանցեր: 88-ի երկրաշարժից հետո, երբ անօթևան բնակիչներ են տեղափոխվել շենք բնակության, վերջիններս իրենց միջոցներով կենցաղային խնդիրների բարելավման համար կառուցել են սանհանգույցներ, իսկ ջրահեռացման խնդիրն էլ լուծել են սեպտիկ հորերի կառուցմամբ:
Մի քանի օր է, ինչ բնակիչները նկատել են, որ սեպտիկ հորի հողային զանգվածը կամաց-կամաց փլվում է, այսօր արդեն փլուզումը մեծ մասշտաբներ է ընդգրկել: Շիրակի մարզային փրկարարական վարչության փրկարարները փլուզված տարածքը, անվտանգությունից ելնելով սահմանազատել են, բայց դա ընդամենը ժամանակավոր է:
«Մենք երկար տարիներ է` ապրում ենք այստեղ, կոյուղի չունենք, սա է մեր կոյուղին, մենք ենք փորել, երբ լցվում է, մասնագետներ ենք կանչում, գալիս մաքրում են: Բայց վերջին տարիներին վտանգավոր է դարձել, հողը խոնավանում է ու փլուզումը պատրաստ է: Մենք ինչ կարող ենք անել, հազար անգամ դիմել ենք, որ գոնե օգնեն մեր շենքին էլ կոյուղատար ցանց կառուցվի, բայց այդպես էլ ոչինչ չեն անում»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է շենքի բնակիչներից Աստղիկ Մելքոնյանը:
35 Դոսում բնակվում է 2 ընտանիք, 10 բնակչով: Մարիամ Խաչատրյանի խոսքերով՝ խնդրով գրավոր դիմել են, թե քաղաքապետարան, թե «Վեոլիա Ջուր» ընկերությանը: Ներկայացնում են, այն նամակները, որոնք ուղարկել են ինչպես տեղի պատասխանատու մարմիններին, այնպես էլ ՀՀ վարչապետի աշխատակազմին, միայն թե պատասխան նամակների բովանդակությունը չի գոհացնում:
«Մեզի վարչապետի աշխատակազմից պատասխան եկավ, որ իրենք մեր դիմումը նայել են, մենք էլ մարզպետարանից կարող ենք իմանալ՝ ինչ է լինելու: Մարզպետարանից էլ եկավ այս նամակը, որ ջրմուղի ծրագրերից մեկով ջրահեռացման հարցը կլուծվի, բայց երբ՝ չգիտենք, վերջը պիտի հարցը երբևէ լուծվի՞, թե՞ չէ»,- ասել է բնակիչներից Մարիամ Խաչատրյանը:
Քաղաքապետարանի մամուլի բաժնից SHANTNEWS.am-ի թղթակցին փոխանցեցին, որ այն շենքերում, որտեղ կառուցված են սեպտիկ հորեր ու հնարավոր փլուզման վտանգներ կան, քաղաքապետարանի կոմունալ բաժինն անելիք չունի: Իսկ շենքն առհասարակ չի սպասարկվում ոչ մի համատիրության կողմից:
«Վեոլիա Ջուր» ընկերությունից էլ փոխանցեցին, որ խնդրին ծանոթ են, բնակիչների նամակին էլ ի պատասխան ներկայացրել են, որ Շիրակացի Դոս 35 շենքի կոյուղատար ցանցի կառուցումը KFW բանկի ֆինանսավորմամբ իրականացվելիք ծրագրերի շրջանակներում է: Իսկ թե երբ ծրագիրը կմեկնարկի, այս մասին առայժմ ժամկետներ չեն նշվում:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...