15:44 29.04.2020
Ապրիլի 23-ին կորոնավիրուսով վարակված արթիկցի 65-ամյա հիվանդի հետ շփման շրջանակը Արթիկի օպերատիվ շտաբը շարունակում է ճշտել:
Օպերատիվ շտաբից SHANTNEWS.am-ի թղթակցին տեղեկացրել են, որ 2 օր առաջ վատ ինքնազգացողությամբ բժշկական կենտրոն է դիմել ևս մեկ քաղաքացի: Վերջինս կորոնավիրուսով վարակվածի մտերիմն է, սակայն ախտորոշումներից հետո նրա մոտ վիրուսը չի հայտնաբերվել:
«Արթիկում շարունակում ենք առաջին հերթին հետաքրքրվել, թե ովքեր են շփվել ու օգտվել 65-ամյա տղամարդու տաքսու ծառայությունից: Վիճակն այս պահին վերահսկելի է, վիրուսի այլ դեպքեր չունենք, մեկ կասկածելի դեպք կար: Քաղաքացին մտերիմն էր կորոնավիրուս ունեցող հիվանդի, սակայն հերքվեց: Նրա տան անդամները իրենց լավ են զգում, սա նաև կարևոր է մեզ համար, իրենք իրենց տանն են ու ելումուտ չեն անում:
Հետաքրքրվել ենք նաև 65-ամյա մեր քաղաքացու առողջական վիճակով, նա շարունակում է բուժում ստանալ, քանի որ թոքերի խնդիր ունի: Իսկ քաղաքում ախտահանման միջոցառումները չենք դադարեցրել»,- ասել է Արթիկի օպերատիվ շտաբի պետի տեղակալ Արտակ Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Արթիկում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն էր հաստատվել. 65-ամյա տղամարդը, որը տաքսու վարորդ է ու տարբեր պատվերներ է կատարել ինչպես տարածաշրջանում, այնպես էլ տարածաշրջանից դուրս, վատ ինքնազգացողությամբ դիմել էր Արթիկի բժշկական կենտրոն:
Պացիենտը ներկայումս շարունակում է բուժումը Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում: Նրա տան անդամները՝ 13 անձ, մեկուսացված են տանը:
Նշենք, որ Շիրակի մարզում կորոնավիրուսից առողջացածների թիվն ապրիլի 29-ի դրությամբ ավելացել է 3-ով:
Շիրակի մարզպետարանից հայտնել են, որ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 66 հիվանդ է բուժվում, նրանցից 62-ը Շիրակի մարզի բնակիչ է։ 62 հիվանդներից բացի, 18 հիվանդ բուժում է ստանում Երևանում, 13 անձ առողջացել է, հիվանդության հետևանքով մահվան 3 դեպք է գրանցվել:
Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 292 քաղաքացի։
Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 785 նմուշառում։
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...