20:46 30.04.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի նախաձեռնությամբ, այսօր «Ստարտափները կորոնավիրուսից հետո» թեմայով հեռավար զրուցել է հայկական ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչների հետ: Զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը մասնավորապես անդրադարձել է վերջին շրջանում աշխարհում և Հայաստանում նոր կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակին և այդ պայմաններում ստարտափների գործունեությանը:
Պատասխանելով հարցին, թե ինչ է սպասվում համավարակից հետո՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ կորոնավիրուսի վտանգը դեռ մնում է:
«Կորոնավիրուսը դեռ պարտված չէ. դեռ երկար ժամանակ ապրելու ենք նրա հետ միասին մինչև համապատասխան դեղորայքը կամ պատվաստանյութը հայտնաբերեն: Յուրաքանչյուրի կողմից պետք է պարտականություն դիտվի վարակը չփոխանցել ուրիշի, ավելի տարեց անձանց կամ նրանց, ովքեր ավելի թույլ առողջություն ունեն,-նշել է նախագահը: – Խոսքը բարոյական պարտականության և այլոց հանդեպ հոգատարության մասին է՝ նախ և առաջ մեզնից յուրաքանչյուրի ընտանիքի նկատմամբ: Հետևաբար, խնդրում եմ ձեր վերաբերմունքը ձեր ընտանիքի հանդեպ, որը սրբություն է յուրաքանչյուրիս համար, արտահայտեք պատասխանատու կեցվածքով՝ պաշտպանելով ձեզ, որպեսզի չդառնաք կորոնավիրուսի կրողներ և վտանգի չենթարկեք և՛ մեծերին, և՛ փոքրերին»:
Նախագահն ընդգծել է, որ աշխարհն արդեն փոխվում էր, ուղղակի կորոնավիրուսը սկսեց արագացնել այդ փոփոխության ընկալումը.
«Կորոնավիրուսն այն սառը ցնցուղն էր, որը հիշեցնում է, որ աշխարհը փոխվել է, վիրուսներն այսուհետ տարածվելու են շատ արագ՝ քվանտային ձևով»:
Խոսելով նոր իրավիճակում ստարտափների դերի մասին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ աշխարհը գնում է այն ուղղությամբ, որտեղ ստարտափների դերը ոչ թե պակասելու, այլ, ընդհակառակը, աճելու է:
«Այսինքն՝ կորոնավիրուսից հետո աշխարհը, միևնույն է, գնալու է այն նույն ուղղությամբ, ինչ կորոնավիրուսից առաջ, և, գուցե, ավելի արագ տեմպերով: Մեծանալու է էլեկտրոնային ընկերությունների դերը: Շատերը պարզելու են, որ շատ խնդիրներ լուծելու համար կարիք չկա հավաքվել, այլ՝ վիրտուալ ձևով կարող ենք դա անել: Շատերը հայտնաբերելու են, որ իրենց ընտանիքները հսկայական, մեծ արժեք են, քանի որ այն հայրերը, որոնք առավոտից երեկո վազում են և իրենց երեխաներին չեն տեսնում, հայտնաբերելու են, որ ունեն փայլուն երեխաներ, և նրանց հետ ժամանակ անցկացնելը, նրանց կրթելը նույնպես կարևոր է,-նկատել է նախագահը:– Եզրակացությունը հետևյալն է. այսուհետ ստարտափների դերը շատ կարևոր է լինելու: Խոսքն այն մասին չէ, թե ինչպիսի հարաբերություն կունենա նյութական աշխարհը վիրտուալի հետ, այլ՝ այն մասին, որ միևնույն է, աշխարհը շարունակվելու է փոփոխվել և, միգուցե, ավելի մեծ արագությամբ: Հետևաբար, ստարտափերն այնտեղ մեծ դեր ունեն»:
Նախագահ Սարգսյանը պատասխանել է նաև ստարտափ հանրության ներկայացուցիչների բազմաթիվ հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են կորոնավիրուսի համավարակից հետո հեռանկարային ոլորտներին, ստարտափների հնարավոր աջակցությանը, ինչպես նաև կոնկրետ նախագծերի:
23:59 10.05.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումներըԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:58 10.05.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 10.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:54 10.05.2025
Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունըԿ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...
23:42 10.05.2025
Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն ՈւկրաինայումՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...
23:26 10.05.2025
«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ումԻտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...