18:04 06.05.2020
Կառավարության հակաճգնաժամային ծրագրերից 9-րդով գումարներ են ստացել նաև զինծառայողներ, ոստիկաններ, ԱԻՆ և այլ ծառայողներ։ Բայց հիմա նրանցից պահանջում են վերադարձնել այդ գումարները։ Այս մասին այսօր հայտարարեց ԱԺ պատգամավոր Կարեն Սիմոնյանը և կառավարությանը հարցրեց՝ ինչ է լինելու։
«Այդ գումարները պետք է վերադարձվեն, որովհետև այդ գումարները նախատեսված էին բոլորովին ուրիշ կատեգորիայի մարդկանց համար։ Եվ այն, որ ծառայության որոշ տեսակներ կան, որ գաղտնի են, և դրանք չեն արձանագրված ընդհանուր բազաներում, դա, ցավոք սրտի, սողանցք է դարձել»,- պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա բացատրեց, որ ծառայողների աշխատավարձերը բարձրացվել են ու նրանք առաջնահերթությամբ են ստանում իրենց աշխատավարձերը։ Հետևաբար, ոչ մի պատճառ չկա, որ անապահով խավի համար նախատեսված գումարները ուղղվեն այդ մարդկանց։
15:54 29.06.2025
Անահիտ Մանասյանն այցելել է Արմավիրի մարզի եզդիական բնակչություն ունեցող Ֆերիկ համայնքՀունիսի 27-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Արմավիրի մարզի եզդիական բնակչություն ունեցող Ֆերիկ համայնք։ Այցն իրականացվել է Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ-ում եզդիական համայնքի ներկայացուցիչ, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանի հետ համատեղ։ Մասնակցել են նաև Ազգային ժողովի, Արմավիրի մարզպետարանի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերի ներկայացուցիչներ, հայտնում են […] ...
15:40 29.06.2025
Թրամփը Գազայում կարգավորման կոչ է արելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գազայում կարգավորման և պատանդների վերադարձի կոչ է արել։ «Մեզ անհրաժեշտ է համաձայնագիր Գազայի վերաբերյալ, մենք պետք է վերադարձնենք պատանդներին», – գրել է նա Truth Social-ում։ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Գազայի հատվածում հակամարտության կարգավորման գործում զգալի առաջընթաց է գրանցվել՝ նշելով, որ Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ հարվածները կարող են օգնել ազատ […] ...
15:29 29.06.2025
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Քննարկվել են Հայաստան–Ֆրանսիա երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր։ Հայաստանի վարչապետը Ֆրանսիայի նախագահին շնորհակալություն է հայտնել հարաբերությունների զարգացման հարցում նրա անձնական ներդրման համար։ Զրուցակիցները պայմանավորվել են մի շարք ուղղություններով ակտիվացնել երկկողմ գործակցությունը։ Ֆրանսիայի նախագահն աջակցություն է հայտնել Հայաստանում ընթացող բարեփոխումների օրակարգին եւ […] ...
15:22 29.06.2025
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլին: Չորրորդ անգամ անցկացվող մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցել են հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային և համայնքային փուլերում: Մրցաշարին մասնակցել է 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ)՝ հաղթահարով […] ...
15:20 29.06.2025
Պակիստանում երկրաշարժ է տեղի ունեցելՊակիստանում 5.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Երկրաշարժը տեղի է ունեցել UTC-ի ժամանակով 22:24-ին (կիրակի օրը՝ Մոսկվայի ժամանակով 01:24-ին)՝ Դերա Ղազի Խան քաղաքից 78 կիլոմետր հյուսիս-արևմուտք, որի բնակչությունը կազմում է 236 հազար մարդ: Էպիկենտրոնը գտնվել է 35 կիլոմետր խորության վրա: Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...
15:00 29.06.2025
«Մանչեսթեր Սիթին» 51,7 միլիոն դոլար է վաստակել ԱԱԱ-ի խմբային փուլումԱնգլիական «Մանչեսթեր Սիթին» աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլում վաստակել է 51,7 միլիոն դոլար, հայտնում է The Athletic-ը։ Անգլիական գրանդը նման եկամուտ ունեցել է մրցաշարի G խմբում իր բոլոր խաղերը հաղթելու շնորհիվ։ Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլում ամենաշատ գումար վաստակած ակումբները. «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – 51,7 միլիոն դոլար «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) – 48,4 միլիոն դոլար «Բավարիա» […] ...