19:03 11.06.2018
Քաղաքական փորձագետ Ստեփան Սաֆարյանը ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյան-ի ու ՀՀ ԶՈւ սպաների ուղեկցությամբ օրերս այցելել է Հայաստան-Նախիջևան սահմանային դիրքեր:
Այս մասին հայտնում է քաղաքագետն իր ֆեյսբուքյան էջում:
«Այսօր մի քանի ռազմական-քաղաքական փորձագետներ, բլոգերներ, լրագրողներ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյան-ի ու ՀՀ ԶՈՒ սպաների ուղեկցությամբ այցելեցին Հայաստան-Նախիջևան սահմանային դիրքեր՝ տեղում ստուգելու ադրբեջանական քարոզչամիջոցներով շրջանառության մեջ դրված ապատեղեկատվությունը, որոնք են «Հունուտ/Գունուտ լքված գյուղը վերադարձնելը», «Հունուտ սարը գրավելը», «գերակա ռազմավարական դիրքեր գրավելը», «11000 հեկտար օկուպացիայից ազատագրելը», «50 կմ թիկունքային ճանապարհ կառուցելը», «Երևան-Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը վերահսկղության տակ վերցնելը»:
… Արենի գյուղը կամ Երևան-Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին կրակակետի տակ վերցնելը հեքիաթ է. ինչ դիրքեր ադրբեջանցիները նախկինում ունեցել են, այն էլ ունեն: Իրականում, ինչպես նշեցի, փորձեր կան մեր գերիշխող դիրքի տակակողքերի ցածրադիր բլուրներում հիմնավորվելու, բայց, լիքը պրոբլեմ կա, որոնք չեն կարողանա լուծել: 50 կմ ճանապարհ կառուցելու մասին խոսք չի կարող լինել, դա հեքիաթ է ու հավանաբար փող պետք է դուրս գրեն Նախիջևանի բանակում, 11.000 հեկտարը Երևանի կեսն է, կներեք, զառանցանք է:
… Իսկ թե ինչ են ուզում անել նրանք այդ՝ ափի մեջ գտնվող անիմաստ, հիմնավորումներից զուրկ «առաջխաղացումներով» ու սանձազերծած քարոզչությամբ, դա բավական ուշագրավ է. ինչ-որ բան, այնուամենայնիվ կատարվում է այնտեղ, ու այս ամենի մասին շատ շուտով երեք՝ անգլերեն, հայերեն ու ռուսերեն լեզուներով կընթերցեք իմ հաշվետվությունը՝ «Նախիջևանն ափի մեջ ու նապաստակը դաշտում. ինչի՞ մասին է լռում Ալիևի իշխանությունը» զեկույց-հետազոտության մեջ: Դրանից հետո վախենամ Ադրբեջանում սուգ սկսվի, Նախիջևանում՝ խուճապ:
Հոգիս հանգստացավ, երբ կանգնեցի Հունուտ լեռան գլխին ու ամեն ինչ իմ աչքերով տեսա. Շնորհակալություն ՊՆ-ին ու կազմակերպիչներին»:
https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/772262162979285
17:35 02.08.2025
Արոնյանը պարտվել է Նակամուրային․ Esports World Cup 202517:29 02.08.2025
Մոդին սպառնացել է Պակիստանին հրթիռային հարվածներով նոր ահաբեկչական հարձակման դեպքումՀնդկաստանի վրա Պակիստանից ցանկացած նոր ահաբեկչական հարձակում կպատասխանվի վճռականորեն՝ օգտագործելով BrahMos թևավոր հրթիռները, որոնք արտադրվում են ռուս-հնդկական համատեղ ձեռնարկության կողմից, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ «Եթե Պակիստանը կրկին մեղք գործի, Ուտար Պրադեշում արտադրված հրթիռները կոչնչացնեն ահաբեկիչներին»,-ասել է Մոդին՝ ելույթ ունենալով Վարանասիում: Հնդկաստանի վարչապետը նաև նշել է, որ համաշխարհային հանրությունն արդեն տեսել է հնդկական պաշտպանական […] ...
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցու մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...