Գյումրի-Բավրա միջպետական նշանակության ավտոճանապարհին ընթացիկ նորոգման աշխատանքներ են տարվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+21.09 oC

Գյումրի-Բավրա միջպետական նշանակության ավտոճանապարհին ընթացիկ նորոգման աշխատանքներ են տարվում

18:35 14.05.2020

Ձյան հալվելուց հետո ճանապարհի մեծ ու փոքր բազմաթիվ փոսերը նորից բացվել են ու ավելի խորացել: Խոսքը Գյումրի-Բավրա միջպետական նշանակության մայրուղու մասին է, որի քայքայմանը նպաստում է նաև ծանր բեռնատարների երթևեկությունը: Գյումրի-Բավրա միջպետական  մայրուղու 30,7 կմ երկարության հատվածում ճանապարհի պահպանման աշխատանքներ են սկսվել:

«Աշոցքի ճանշին» ընկերության տնօրեն Մարսել Կարապետյանը SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ այն, ինչ ընկերությունն անում է, ոչ թե հիմնային, այլ փոսային նորոգումներ են:

«Գարնանն ավելի շատ են աշխատանքները, գիտեք, որ միջպետական նշանակության ճանապարհ է, չսպասարկել հնարավոր չէ, ավելի շատ կքայքայվի, եթե ոչինչ չանենք: Այն, ինչ անում ենք, մեր ամեն տարվա ընթացիկ աշխատանքներն են, փորձում ենք ճանապարհը գոնե երթևեկելի պահել, որ վարորդներից դժգոհություններ չլինեն: Գյումրի-Բավրա ավտոճանապարհի մի հատվածը հիմնանորոգված է, սա մեզ համար մեծ նշանակություն ունի, ավելի հեշտ է սպասարկելը: Սպասարկման աշխատանքները շարունակական են լինելու, շուտով ամառ է, ու չի բացառվում, որ երթևեկությունն ինտենսիվ դառնա»,- մեր թղթակցի հետ զրուցում ասել է «Աշոցքի ճանշին» ընկերության տնօրենը:

Աշոցքի և Ամասիայի սպասարկող ճանապարհաշինություն իրականացնող ընկերությունը 30 տարի է՝ նույնն է, ընկերության աշխատակիցները  լավ գիտեն, թե միջպետական ճանապարհի որ հատվածն է ավելի շուտ շարքից դուրս գալիս, ու թե որ հատվածում ինչ տիպի նորոգումները կարող են ժամանակավոր լուծում հանդիսանալ: Անցած տարի, օրինակ, Գյումրի-Բավրա միջպետական մայրուղու Թորս-Աշոցք տարածքի ութուկես կմ երկարության հատվածն ամբողջության վերանորոգվեց, քանի որ այն այլևս ոչ միայն երթևեկելի չէր, այլև սպասարկել հնարավոր չէր:

«Աշոցքի ճանշին» ընկերության տնօրենը նշեց, որ այս տարի ևս միջպետական ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ են նախատեսված:

«Չեմ կարող ասել, թե կոնկրետ երբ կմեկնարկեն աշխատանքները, բայց նախատեսվում է 5 կմ երկարության հատված ևս հիմնանորոգել պետական ծրագրով, ունենք հատվածներ, որտեղ փոսալցումները ամեն տարի արվում են գարուն-ամառ-աշուն տևողությամբ, միշտ սպասարկվում է, բայց եթե հիմնանորոգվի, ավելի լավ կլինի»,- ասել է Մարսել Կարապետյանը:

Շիրակի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանի խոսքերով՝ Շիրակի մարզի ճանապարհները սպասարկում է չորս ընկերություն, որոնց տարեկան սպասարկման համար 800 մլն դրամ է հատկացվում։ Ընկերությունները կառավարության հետ հինգ տարի ժամկետով պայմանագրեր ունեն կնքած։ Այժմ 4 ընկերություններն էլ սկսել են իրենց պայմանագրով նախատեսված պարտականությունները՝ ճանապարհների ամառային սպասարկումները:

«Ոչ միայն Գյումրի-Բավրա միջպետական նշանակության ճանապարհին են փոսային նորոգման աշխատանքներ, այլ նաև մարզի հանրապետական նշանակության հատվածներում: Փոսալցումներից բացի, նաև ճամփեզրերը մաքրում են կուտակված աղբից, կողային առուներն են մաքրում, ճանապարհային երթևեկության նշաններն են անհրաժեշտության դեպքում փոխում կամ թարմացնում, այսինքն՝ ընթացիկ աշխատանքներ են, որոնք պարտադիր պետք է կատարվեն»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Խաչատուր Խնձրցյանը:

Խաչատուր Խնձրցյանի խոսքերով՝ այս տարի  Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհի որոշ հատվածի հիմնանորոգումից բացի, կհիմնանորոգվի Արմավիր-Իսահակյան-Գյումրին, կբարեկարգվեն նաև Գուսանագյուղի և Քեթի-Գյումրի ճանապարհները:

Ճանապարհաշինական ծրագրերում նախատեսված են նաև միջհամայնքային ու ներհամայնքային ճանապարհները, որոնց հիմնանորոգումը հիմնականում սուբվենցիոն հայտերով է։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գողությունը բացահայտվել է. 25-ամյա հարևանուհին խոստովանել է արարքը

19:00 02.05.2025

Գողությունը բացահայտվել է. 25-ամյա հարևանուհին խոստովանել է արարքը

Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ ապրիլի 28-ի ժամը 14-ից 18-ն ընկած ժամանակահատվածում Դիլիջանի Աթարբեկյան փողոցում գտնվող իր տնից գողացել են բջջային հեռախոս: Նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Դիլիջանի քննչական բաժին, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 1-ին հանցագործությունը բացահայտվել է: […] ...

Իրանում գործող հայկական մի շարք կառույցներ դատապարտել են Թեհրանում Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ միջոցառման ժամանակ գրանցված միջադեպը

18:54 02.05.2025

Իրանում գործող հայկական մի շարք կառույցներ դատապարտել են Թեհրանում Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ միջոցառման ժամանակ գրանցված միջադեպը

Իրանում գործող հայկական մի շարք կառույցներ դատապարտել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Թեհրանում կազմակերպված միջոցառման ժամանակ գրանցված միջադեպը՝ կոչ անելով հայկական մյուս կառույցներին և Իրանի խորհրդարանի հայ պատգամավորներին ևս դատապարտել այն։ «Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ծրագրերի շարքում, Թեհրանում տեղի ունեցած ամենամյա ծաղկեմատույցի արարողության ժամանակ, ծրագրին մասնակցող ՀՀ դեսպանության դիվանագիտական կազմի նվիրաբերած ծաղկեկողովը, որը զարդարված […] ...

Ընթացքի մեջ են Գարգառի կրթահամալիրի կառուցման աշխատանքները. վարչապետ

18:44 02.05.2025

Ընթացքի մեջ են Գարգառի կրթահամալիրի կառուցման աշխատանքները. վարչապետ

Ընթացքի մեջ են Գարգառի կրթահամալիրի կառուցման աշխատանքները: Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 947 մլն դրամ: Կրթահամալիրը ներառելու է 200 երեխայի համար նախատեսված դպրոց և 80 երեխայի համար՝ մանկապարտեզ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...

Դատապարտյալը փոստային ծառայության միջոցով ստացել է թմրամիջոցների նմանվող զանգվածներով լցոնված կոնֆետներ

18:35 02.05.2025

Դատապարտյալը փոստային ծառայության միջոցով ստացել է թմրամիջոցների նմանվող զանգվածներով լցոնված կոնֆետներ

Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության Արմավիր քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալ Մ․Մ․-ի անվամբ փոստային առաքման միջոցով ստացված հանձնուքը։ Հանձնուքում առկա շոկոլադե կոնֆետներից 45-ի միջից ծառայողները հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգվածներ, որոնց քաշը կոնֆետների հետ միասին կազմել է 264,94 գրամ։ Իսկ 27 կոնֆետի միջից հայտնաբերվել […] ...

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել հավաստագրերի հանձնման արարողություն

18:27 02.05.2025

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել հավաստագրերի հանձնման արարողություն

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակներում ապրիլի 30-ին անցկացվել է «Գյուղաջակցության խորհրդատուի նոր ուսումնական ձեռնարկ» (NELK) մոդուլների շարքի ամփոփիչ միջոցառումն ու հավաստագրերի հանձնման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, պետական և մասնավոր հատվածի այլ ներկայացուցիչներ, ծրագրի շահառուներ, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ծրագիրը նպատակ ունի խթանել գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունների կարողությունների […] ...

Ռետկլիֆը վաճառքի է հանել «Նիսը»

18:19 02.05.2025

Ռետկլիֆը վաճառքի է հանել «Նիսը»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և INEOS ընկերության նախագահ Ջիմ Ռետկլիֆը որոշել է ազատվել իր ակտիվներից մեկից: L’Informé-ի համաձայն՝ գործարարը փաստաբաններին հանձնարարել է նախապատրաստել բոլոր փաստաթղթերը «Նիսը» վաճառքի հանելու համար: Ռետկլիֆը ասել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերը գնելուց հետո այլևս հետաքրքրված չէ ֆրանսիական ակումբով և ցանկանում է ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել անգլիական թիմի վրա: Բրիտանացի միլիարդատերը Lazard ներդրումային […] ...

BACK_TO_TOP