12:46 27.12.2017
Դեկտեմբերի 27-ի առավոտյան կրակոցներ են հնչել Մոսկվայի «Մենշևիկ» հրուշակեղենի գործարանի տարածքում: Կրակոցների արդյունքում կա մեկ զոհ: Կրակոցներ արձակած տղամարդը հայտարարել է, որ կան նաև պատանդառվածներ: Ոստիկանությունը փորձել է նրա հետ կապ հաստատել, բանակցել:
Նախկինում ոստիկանությունը հայտնել էր, որ գործարանի սեփականատերերի միջև խնդիրներ կան, և քրեական գործ է հարուցվել:
Business FM ռադիոկայանի հետ տղամարդը կապ է հաստատել. «Ես տնօրենն եմ: Ես հիմա այստեղ շրջափակված եմ: Կեղծ փաստաթղթերով գործարանն իմ ձեռքից խլեցին: Ես 8 երեխա ունեմ և գիտե՞ք, որ 4 տարի պայքարել եմ: Այսօր ես աշխատանքի եմ եկել, և ինձ շտուրմով վերցրեցին՝ զենքերով»: Նա նաև ասել է, որ ցավոք անվտանգության աշխատակիցներից մեկի վրա է կրակել, ով ստացված վնասվածքներից մահացել է:
«Ես ունեմ լիարժեք զենք, այսօր միայն իմ պաշտպանությունն եմ կիրառել», – հայտնել է գործարանի տարածքում կրակոցներ արձակած տղամարդը:
Ոստիկանությունում հունվարի 18-ին դատական գործընթաց է սկսվել այդ գործարանի շուրջ:
Հայտնի է նաև զոհի անունը՝ Ալեքսեյ Կոստիկով: Նա անվտանգության աշխատակիցն էր: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա մահացել է, երբ փորձել է կանգնեցնել կրակողին:
Ենթադրաբար տղամարդը կրակել է որսորդական «Սայգա» տեսակի հրացանից:
Շինության մոտ են հավաքվել լրագրողներն ու «կենդանի կինո» տեսնել ցանկացող քաղաքացիները:
Աստիճանաբար մեծանում է նաև ոստիկանական մեքենաների ու ոստիկանների թիվը: Ականատեսները ասում են, որ մոտեցել է հրշեջ մեքենա՝ աստիճանով:
Ոստիկանությունը հերքել է պատանդների մասին լուրը, իսկ վիրավորների վիճակի կամ նրանց առկայության մասին դեռևս լուրեր չեն հաղորդվում:
Համացանցում հայտնվել է նաև տեսանյութ դեպքի վայրից:
Կրակողը դեռ ներսում է: Երկկողմանի փակվել է գործարանի մուտքը: Նրա հետ բանակցություններ են տարվում: «Մոսկվա-24» հեռուստաալիքին տղամարդը տեղեկացրել է, որ իր վրա ևս կրակել են:
ԶԼՄ-ների տվյալներով կրակողը եղել է գործարանի գլխավոր տնօրենն ու գործարանի նախկին սեփականատեր Իլյա Ավերյանովը:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...