16:59 12.06.2018
ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը համոզված է, որ երբ խոսվում է Արցախի շուրջ բանակցային պրոցեսին Հայաստանի մասնակցության մասին, ապա խնդիրը պետք է վերաբերի ռազմական գործողությունների վերսկսման կանխարգելմանը, իսկ բազմաթիվ մյուս հարցերում Հայաստանը չի կարող Արցախի փոխարեն բանակցային կողմ հանդիսանալ:
«Հայաստանը միայն իր փոխարեն կարող է բանակցել, ակնհայտ է: Չի կարող Հայաստանը բանակցել Արցախի փոխարեն: Բանակցությունների սեղանին դրված հարցերի ճնշող մեծամասնությունը վերաբերում է հենց Արցախին: Կա առնվազն երկու ուղղություն, որտեղ Հայաստանը չի կարող Արցախի փոխարեն բանակցել: Մեկը վերաբերում է Արցախի կարգավիճակին, երկրորդը՝ Արցախի տարածքային ամբողջականության խնդրին»,- նշել է փոխարտգործնախարարը:
Շավարշ Քոչարյանը հիշեցրել է, որ երբ նախկինում բանակցային կողմ էր նաև Արցախը, ադրբեջանական կողմը բանակցություններին բերում էր նաև Ղարաբաղի ադրբեջանական համայնքին, որը նստում էր ադրբեջանական խմբի հետ, իսկ Արցախի պատվիրակները նստում էին Հայաստանի խմբից առանձին:
Քոչարյանը համոզված է, որ ադրբեջանական կողմը շատ կցանկանար, որ այսօր էլ բանակցություններին լինեին Հայաստանը, Արցախը ու իրենք էլ գային երկու ֆորմատով ներկայացնեին խնդիրը՝ որպես միջհամայնքային վեճ:
«Ադրբեջանը դա պնդել է և ակնհայտ է, որ մենք ունենք բոլոր փաստարկները, որ դա այսպես չի լինի: Փաստարկներից մեկը բերել է վարչապետը՝ ասելով, որ, վերջիվերջո, Ղարաբաղի ժողովուրդն ընտրում է իր իշխանությանը, իսկ ձեր, այսպես կոչված, համայնքը ընտրում է Իլհամ Ալիևին»,- հիշեցրել է Քոչարյանը:
16:42 03.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին16:42 03.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...
16:21 03.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ըԵրևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...
16:00 03.08.2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել ԳազանԻսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...
15:33 03.08.2025
ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունըՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...
15:00 03.08.2025
Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhoneUFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...
14:55 03.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...