Արփի լճի ջրային «մեռյալ ծավալն» ավելացել է, անտառային շերտը ևս ընդլայնվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+22.29 oC

Արփի լճի ջրային «մեռյալ ծավալն» ավելացել է, անտառային շերտը ևս ընդլայնվել է

14:20 26.05.2020

Քարուքանդ  ճանապարհը Աշոցքից «Արփի լիճ» ազգային պարկ է տանում, ճանապարհի դժվարություններն մի կողմ եմ մնում, երբ բացվում է Հայաստանի հյուսիսի բնության առաջին տեսարանը։ Ազգային պարկի գոտիներից Ախուրյանի կիրճն է, որտեղ լեռնային սառը քամին անգամ գարնան վերջին խստաշունչ ձմեռ է հիշեցնում:

Իր ջրային պաշարներով Հայաստանում երկրորդ լիճն համարվող Արփին, որը բնական լճից վերածվեց արհեստական խոշոր ջրամբարի, 105 մլն խորանարդ մետր ծավալի ջուր է կուտակում: Երբեմնի ծավալն այժմ չկա, որքան էլ տարածաշրջանը ձյունառատ ու անձրևային լինի: Անցած տարի լճի ջուրը «մեռյալ ծավալի» իջեցվեց՝ մինչև 5 մլն խորանարդի. ջրթողի պատճառն էլ ոչ թե ոռոգման սեզոնն էր, այլ ավելի շատ վթարային  պատվարի նորոգումը։ Վերականգման աշխատանքները 6 ամսվա ընթացքում դեռ թերի կատարված են մնում։

«Պատվարի աշխատանքների վերաբերյալ տեղեկություն ունենք, որ արտաքին ճաքերը լցված են, արտաքին հատվածում խնդիրներ չունենք, մնացել են շլյուզների ներքին հատվածների վերանորոգման աշխատանքները, մենք հույս ունենք, որ դա էլ այս տարի կավարտեն։ Ջրային ռեսուրսները բավականին ավելացել են, 38 մլն խորանարդ մետր ծավալ կա հիմա, մենք հույս ունենք, որ էլի կավելանա, քանի որ մեզ մոտ սարերի ձյունը դեռ լրիվ չի հալվել»,- ասել է «Արփի լիճ» ազգային պարկի տնօրեն Մուշեղ Մուրադյանը։

Այժմ «մեռյալից» ջրի ծավալը հասել է 38 մլն խորանարդ մետրի։ Ջրային այս ծավալը բավարար է կենդանական աշխարհի գոյության և պահպանման համար: Լճում ապրում է 11 տեսակի ձուկ: Այժմ սիրողական ձկնորսության թույլատրելի ժամանակահատվածն է, լճի ափին  ձկնորսներն իրենց սիրելի զբաղմունքն ունեն:

Գաղտնի մուտք գործել ազգային պարկի տարածք անհնար է։ Ամբողջը տեսահսկվում է: Տեսանկարահանման ձայնագրությունների սենյակում՝ մեծ էկրանին պարկի գոտիների և՛ անտառային, և՛ ջրային հատվածներում կենդանիների ու թռչունների տեղաշարժն է երևում:

Արփի լճի տարածքը համարվում է որորի ամենամեծ գաղութն աշխարհում։ Ազգային պարկի տարածքը եզակի հանդիպող կենդանիների, թռչունների բնակատեղի է: Այստեղ ապրող 198 տեսակի թռչուններից 93-ը գրանցված է Կարմիր գրքում։ Արգելոցի թռչնադիտարկման կետերը  ֆիքսել են հազվագյուտ թռչունների, որոնցից մի քանիսը արգելոցի կղզյակների ժամանակավոր բնակիչներ են, օրինակ՝ հազվագյուտ սև արագիլները։

Ախուրյանի կիրճի հատվածն ազգային պարկի արգելոցներից մեկն է, որտեղ սոճիների ու դեկորատիվ ծառատեսակների կողքին նորերն են տնկում: Այս տարածքում նոր անտառաշերտ է ստեղծվում՝ պարկի անտառային հատվածը ընդլայնելով ևս 1 հեկտարով:

Ազգային պարկի աշխատակիցները նոր ծառատեսակներ չեն տնկում, տեղի կլիմային հարմարված սոճիների ու բարդիների տնկիներ են, որոնց  համար նպաստավոր է հենց լճի ափամերձ հատվածը: Ախուրյանի կիրճը, Արտենիս լճի հարակից տարածքը չեն միայն այն տեղամասերը, որտեղ ծառատնկման աշխատանքներ են իրականացվում։ Ազգային պարկի վարչական տարածքում՝ Արփի լճից ոչ հեռու, ևս  անտառածածկույթը կավելանա։

Նախատեսվում է այս տարի պարկի անտառային շերտն ընդլայնել երկու հեկտարով։

«Արփի լիճ» ազգային պարկն իր հրաշալի բնությամբ ու կենդանական բազմազանությամբ գրավիչ է ոչ միայն տեղացիներիս համար։ Միայն թե համավարակի այս պայմաններում դրսից հյուրեր հիմա չեն ունենում։ Բացի դրանից, գյուղական և էկոտուրիզմը զարգացնելու համար շատ ենթակառուցվածքներ թերի են, և ամենակարևորներից՝ ազգային պարկ տանող ճանապարհի 16 կմ-ը շատ վատ վիճակում է, գրեթե անանցանելի։

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP