Հրաժարվում եմ իմ ցուցմունքներից. ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունը շարունակվում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+30.09 oC

Հրաժարվում եմ իմ ցուցմունքներից. ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունը շարունակվում է

13:20 27.05.2020

«Իմ տեսադաշտը փակ է եղել, ես չեմ տեսել Արմեն Բիլյանին կրակելուց, ես ոչ մեկին էլ չեմ տեսել, ես չեմ ճանաչել ոչ մեկին ու ընդհանրապես տեսողական խնդիր ունեմ: Եթե չեմ ճանաչում մարդուն, չեմ կարող  ասել, թե ում եմ տեսել: Արմեն Բիլյանի ձեռքին ոչ մի բան չի եղել»,- ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ պատմել է կրկնակի հարցաքննվող վկա Էդգար Սողոմոնյանը:

«Իմ ցուցմունքներում գրված է եղել, որ ես տեսել եմ մեկին, որի թևին մի բան է եղել գցած, դրանք իմ բառերը չեն, ես զենքից գաղափար չունեմ, թող ոչ մի բառ իմ ասածով առաջ չտանեն, դրանք իմ բառերը չեն, ես հրաժարվում եմ իմ ցուցմունքներից, ես կրակոցներ չեմ տեսել արձակվելուց:

Ես չեմ կարողացել կողմնորոշվել, ես շոկային վիճակում եմ եղել, քննչական ծառայությունն է ասել՝ էս բանը  ստեղ կանգնած է, էնտեղ կանգնած է, իրենց մտքերով շարադրել են, բերել, ուղղել են իմ հարցերի վրա: Արմեն Բիլյանին չեմ տեսել կրակելուց, ես ընդհանրապես կապ չունեմ դրա հետ: Փորձաքննության ժամանակ ինձ տարել են, ասել են՝ ինչ-որ էս պատուհանին են կրակել, էն պատուհանին են կրակել, ես ասել եմ, որ չեմ տեսել ոչ մի բան, ես ոչ մեկին չեմ տեսել կրակելուց»,- ասել է վկա Էդգար Սողոմոնյանը:

Նա ասել է, որ իր պաշտպանը նախաքննության ժամանակ երբեմն խնդրել է կես ժամով բացակայել, և ինքը դեմ չի եղել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է. Տիգրան Ավինյան

14:26 29.06.2025

Այսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է։ Նրանց ընտանիքների հետ միասին ծաղիկ ենք խոնարհել հերոսների հիշատակի առաջ՝ որպես հարգանքի, երախտագիտության և հավերժ հիշողության խորհրդանիշ»։ ...

Կարեն Խաչանովը ցուցադրական մրցախաղում հաղթել է Նովակ Ջոկովիչին

14:10 29.06.2025

Կարեն Խաչանովը ցուցադրական մրցախաղում հաղթել է Նովակ Ջոկովիչին

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Հառլինգհեմում կայացած Giorgio Armani Tennis Classic մրցաշարում ցուցադրական մրցախաղ է անցկացրել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչի հետ և հաղթել: Աշխարհի 19-րդ ռակետ Խաչանովը 7-6 (7-4), 6-4 հաշվով հաղթել է 6-րդ ռակետին: Մրցախաղը տևել է 1 ժամ 23 րոպե: Խաչանովը հունիսի 30-ին կմեկնարկի «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար […] ...

Ստամբուլում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է նախարարական պանելային քննարկման

14:00 29.06.2025

Ստամբուլում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է նախարարական պանելային քննարկման

Ստամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը երեկ մասնակցել է «Դեպի ծով ելք չունեցող երկրից ցամաքով կապակցված երկիր. տարածաշրջանային զարգացման ռազմավարական հնարավորություններ» խորագրով նախարարական պանելային քննարկմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵՆ-ից և նշում, որ նախարարը հանդես է եկել բանախոսությամբ, պատասխանել է ներկաների հարցերին։ ...

Զելենսկին հայտարարություն է արել F-16-ի կորստից հետո

13:50 29.06.2025

Զելենսկին հայտարարություն է արել F-16-ի կորստից հետո

Վլադիմիր Զելենսկին իր Telegram ալիքում արձագանքել է F-16-ի օդաչուի մահվան լուրին։ «Գրեթե ամբողջ գիշեր Ուկրաինայում տագնապ էր հնչում: Նա հրամայել է հետաքննություն անցկացնել մահվան բոլոր հանգամանքների վերաբերյալ», – ասվում է հրատարակության մեջ։ Կիրակի օրը Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարեցին, որ F-16-ը կործանվել է ռուսական օդային հարձակման ժամանակ։ 2024 թվականի հոկտեմբերին Նիդեռլանդները կործանիչների խմբաքանակ մատակարարեց Ուկրաինա։ ...

Տոպուրիան նոկաուտի է ենթարկել Օլիվեյրային և նվաճել թեթև քաշային կարգի գոտին․ UFC

13:30 29.06.2025

Տոպուրիան նոկաուտի է ենթարկել Օլիվեյրային և նվաճել թեթև քաշային կարգի գոտին․ UFC

Վրացի մարտիկ Իլյա Տոպուրիան UFC-ի թեթև քաշային կարգի նոր չեմպիոնն է: Տոպուրիան UFC 317-ի գլխավոր մենամարտում օկտագոնում մրցել է թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն, բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի դեմ և առաջին ռաունդում նոկաուտի ենթարկել նրան: Կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնն այս հաղթանակի շնորհիվ նաև տիրացել է թեթև քաշային կարգի գոտուն: Իսպանիան ներկայացնող վրացի մարտիկը օկտագոնում անպարտելի է, […] ...

Իրանը հայտնում է, որ Թեհրանի բանտի վրա Իսրայելի հարձակման հետևանքով 71 մարդ է զոհվել

13:20 29.06.2025

Իրանը հայտնում է, որ Թեհրանի բանտի վրա Իսրայելի հարձակման հետևանքով 71 մարդ է զոհվել

Երկուշաբթի օրը Էվին բանտի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է յոթանասունմեկ մարդ, հայտարարել է Իրանի դատական ​​համակարգի խոսնակ Ասղար Ջահանգիրը։ Երկուշաբթի օրը իրանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Իսրայելը հարձակումներ է գործել Թեհրանի որոշ հատվածների վրա, այդ թվում՝ մայրաքաղաքի հյուսիսային մասում: Իրանի IRIB հեռուստառադիոընկերության տվյալներով՝ թիրախների թվում են եղել բնակելի շենքերը և Էվին բանտը: Երեքշաբթի օրը Tasnim-ը […] ...

BACK_TO_TOP