ԱԱԾ-ն սովորականի չնմանվող խորությամբ փորձել է Դավիթ Սանասարյանի բոլոր փաստաթղթերն ուսումնասիրել. պաշտպան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+30.09 oC

ԱԱԾ-ն սովորականի չնմանվող խորությամբ փորձել է Դավիթ Սանասարյանի բոլոր փաստաթղթերն ուսումնասիրել. պաշտպան

15:02 01.06.2020

ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի, այդ կառույցի ևս 3 աշխատակցի նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունը շարունակվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Հետազոտվում են քրեական գործի գրավոր ապացույցները: Նախագահող դատավոր Դավիթ Բալայանը հրապարակեց 15.04.2013 թվականին ՃՈ կողմից ստացված փաստաթուղթը Դավիթ Սանասարյանի անվամբ գրանցված «Նիսսան X TRAIL» մակնիշի  ավտոմեքենայի առուվաճառքի մասին: Սանասարյանի  պաշտպան Արսեն Սարդարյանը նկատեց, թե որևէ այլ գործով չի պատահել իրեն այսպիսի նախադեպ, որ ԱԱԾ-ն մեղադրյալի՝ անգամ ավտոմեքենայի առուվաճառքն ուսումնասիրի:

«Այն կարգի են Դավիթ Սանասարյանի գույքերի  վերաբերյալ հետաքրքրվել, որ նույնիսկ 2013 թվականի մեքենայի առուվաճառքի թղթերն են բերել, դրել գործի մեջ»,- ասաց պաշտպանը:

«Օրենքով արգելվո՞ւմ էր»,- հարցրեց դատավոր Դավիթ Բալայանը: «Չէ, բայց դա ցույց է տալիս, որ ԱԱԾ-ն սովորականի չնմանվող խորությամբ փորձել է Դավիթ Սանասարյանի բոլոր փաստաթղթերը ուսումնասիրել»: Օրինակ՝ ես ինչքան գործ ունեցել եմ, սովորականի չնմանվող է: ԱԱԾ-ն որ գործը քննում է, ինչքան ինֆորմացիա կա, հանում, դնում է գործի մեջ: Էս առաջին գործը չի»,- պատասխանեց դատավորը:

«Ըստ էության, մանիպուլյատիվ բնույթի ինչ-որ հայտարարություններ են հնչում, որոնք ոչ կառուցողական են, բոլոր ամբաստանյալների մասին էդ նույն տեղեկությունները հանված են: Դրանք տարրական գործողություններ են, որոնք բոլոր քրեական գործերով վարույթն իրականացնող մարմիները կատարում են: Դա պարոն Սարդարյանի խնդիրն է, որ ինքն այլ գործերով չի նկատել»,- հակադարձեց պետական մեղադրող Գևորգ  Սարգսյանը:

Հիշեցնենք՝ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել  այն բանի համար, որ, ՊՎԾ-ը, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Սանասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բելգրադում անկարգությունների ժամանակ 48 ոստիկան է վիրավորվել

14:50 29.06.2025

Բելգրադում անկարգությունների ժամանակ 48 ոստիկան է վիրավորվել

Բելգրադում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով վիրավորվել է 48 ոստիկան, ձերբակալվել է 77 մարդ, այդ թվում՝ մեկ անչափահաս։ Այս մասին «Պրվա» հեռուստաալիքի եթերում հայտնել է Սերբիայի ոստիկանության տնօրենի օգնական Դեյան Լուկովիչը։ Նրա խոսքով՝ ոստիկանությունը մտադիր է 35 միջնորդություն ներկայացնել քրեական հանցագործությունների և 22-ը՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ։ «Մենք շարունակում ենք պարզել բոլոր հանգամանքները, հաստատել փաստական ​​պատկերը և […] ...

Լավրովը բացատրել է, թե ինչ է անհրաժեշտ ուկրաինական ճգնաժամի լուծման համար

14:30 29.06.2025

Լավրովը բացատրել է, թե ինչ է անհրաժեշտ ուկրաինական ճգնաժամի լուծման համար

Ուկրաինական հակամարտության բոլոր հարցերը լուծելու համար անհրաժեշտ է վերացնել դրա արմատական ​​պատճառները, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք համոզված ենք, որ բոլոր խնդիրները հուսալիորեն լուծելու համար անհրաժեշտ է վերացնել այս ճգնաժամի արմատական ​​պատճառները։ Առաջին հերթին, սա Ռուսաստանի անվտանգությանը սպառնացող սպառնալիքների վերացումն է, որոնք առաջացել են ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնման արդյունքում՝ Կիևին Հյուսիսատլանտյան […] ...

Այսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է. Տիգրան Ավինյան

14:26 29.06.2025

Այսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է։ Նրանց ընտանիքների հետ միասին ծաղիկ ենք խոնարհել հերոսների հիշատակի առաջ՝ որպես հարգանքի, երախտագիտության և հավերժ հիշողության խորհրդանիշ»։ ...

Կարեն Խաչանովը ցուցադրական մրցախաղում հաղթել է Նովակ Ջոկովիչին

14:10 29.06.2025

Կարեն Խաչանովը ցուցադրական մրցախաղում հաղթել է Նովակ Ջոկովիչին

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Հառլինգհեմում կայացած Giorgio Armani Tennis Classic մրցաշարում ցուցադրական մրցախաղ է անցկացրել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչի հետ և հաղթել: Աշխարհի 19-րդ ռակետ Խաչանովը 7-6 (7-4), 6-4 հաշվով հաղթել է 6-րդ ռակետին: Մրցախաղը տևել է 1 ժամ 23 րոպե: Խաչանովը հունիսի 30-ին կմեկնարկի «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար […] ...

Ստամբուլում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է նախարարական պանելային քննարկման

14:00 29.06.2025

Ստամբուլում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է նախարարական պանելային քննարկման

Ստամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը երեկ մասնակցել է «Դեպի ծով ելք չունեցող երկրից ցամաքով կապակցված երկիր. տարածաշրջանային զարգացման ռազմավարական հնարավորություններ» խորագրով նախարարական պանելային քննարկմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵՆ-ից և նշում, որ նախարարը հանդես է եկել բանախոսությամբ, պատասխանել է ներկաների հարցերին։ ...

Զելենսկին հայտարարություն է արել F-16-ի կորստից հետո

13:50 29.06.2025

Զելենսկին հայտարարություն է արել F-16-ի կորստից հետո

Վլադիմիր Զելենսկին իր Telegram ալիքում արձագանքել է F-16-ի օդաչուի մահվան լուրին։ «Գրեթե ամբողջ գիշեր Ուկրաինայում տագնապ էր հնչում: Նա հրամայել է հետաքննություն անցկացնել մահվան բոլոր հանգամանքների վերաբերյալ», – ասվում է հրատարակության մեջ։ Կիրակի օրը Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարեցին, որ F-16-ը կործանվել է ռուսական օդային հարձակման ժամանակ։ 2024 թվականի հոկտեմբերին Նիդեռլանդները կործանիչների խմբաքանակ մատակարարեց Ուկրաինա։ ...

BACK_TO_TOP