19:30 01.06.2020
Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների պաշտպանությունն արդյունավետ է դառնում, երբ ծնողի ճիշտ դաստիարակությունից բացի, նաև հատուկ մանկավարժներն են նրանց հետ աշխատելու մեթոդներ փնտրում ու գտնում։
Սեդա Համբարյանը մասնագիտությամբ լոգոպեդ է, առողջական տարբեր խնդիրներով փոքրիկների հետ է աշխատում։ Համավարակի պայմանները ստիպեցին կենդանի շփումը փոխարինել վիրտուալով՝ նրանց առօրյա ներմուծելով տելեթերապիան։
Մեկ բան է սենյակային աշխատանքը, մեկ այլ բան՝ համակարգչի էկրանից այն կողմ փորձել կենտրոնացնել երեխաների ուշադրությունը։ Սա լոգոպեդի համար, իհարկե, հեշտ չի եղել։ Հաղորդակցման, տրամաբանական ու այլ խաղերով երեխաներին ոչ միայն կրթում է, նաև ոգևորում, իսկ ամենակարևորը փոքրիկի վստահությունը շահելն է, ու ամեն բան ստացվում է։
Փոքրիկների հետ շփման հարցում Սեդան օգնական էլ ունի, նրա 6 տարեկան դուստրն է Մանեն։ Աղջնակը կարողանում է արագ լեզու գտնել հաղորդակցման խնդիրներ ունեցող երեխաների հետ։ Մայրը խոստովանում է՝ իր Մանեն հասակակիցների մտածելակերպին բնորոշ հետաքրքիր տարբերակներ է առաջարկում, որոնք արդյունավետ են եղել:
Մանեն, բացի խաղերից, նաև հիշողության համար հատուկ վարժանքներ է մտածել՝ թղթերից պատրաստել է երկրաչափական պատկերներ, որոնք Սեդայի համար գործնական մեթոդներ են դարձել։
Մանեն, ինչպես բոլոր փոքրիկները, երազում է շուտ մեծանալ ու հասնել իր երազանքներին: Այսօր՝ մանուկների տոնին, իր հասակակիցների հետ կենդանի շփման հնարավորություն չունի։ Աշխարհի բոլոր փոքրիկներին ու հատուկ կարիքներով երեխաներին իր մաղթանքը հղեց, մանկական սերն ու ջերմությունը փոխանցեց լսողական խնդիրներ ունեցող մանուկներին՝ ժեստերի լեզվով։
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...