17:00 01.06.2020
Այսօր՝ հունիսի 1-ին, Երեխաների պաշտպանության օրը, Գյումրիում բռնության ենթարկված 13-ամյա Նազելին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բուժում ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից։
Աղջնակի խնամակալության հարցը կորոշվի վաղը՝ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նիստի ընթացքում։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է հանձնաժողովի սոցիալական աշխատանքի մասնագետ Նելլի Սարգսյանը։
Ըստ նրա՝ նախնական պայմանավորվածություն ունեն, որ 13-ամյա Նազելիի և նրա եղբոր խնամակալությունն իր վրա է վերցնելու երեխաների հորաքույրը։
Նշենք, որ խոսքն այն հորաքրոջ մասին է, որը եղբոր մահից հետո երկար տարիներ կապ չի ունեցել նրանց հետ։
«Քանի որ Նազելին այսօր դուրս գրվեց հիվանդանոցից, մենք վաղը նիստ ենք նշանակելու, և կորոշվի վերջնական նրանց խնամակալության հարցը, այս ընթացքում խոսել ենք երեխաների հորաքրոջ հետ, նա պատրաստ է ընդունել խնամակալությունը։
Քննարկվելու է նաև նրանց բնակության հարցը, քանի որ երեխաները իրենց հայրական տանը այդ դեպքից հետո չեն ցանկանում ապրել»,- ասել է Նելլի Սարգսյանը։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին Գյումրիի Պռոշյան 14 տանը ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել էր, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էր նախ՝ Գյումրիի Մոր և մանկան ավստրիական մանկական հիվանդանոց, որտեղից էլ անգիտակից վիճակում տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
Շուրջ 3 ամիս աղջնակը պայքարում էր կյանքի համար, նրա հետ նաև աշխատել են հոգեբանները։
Դեպքի հաջորդ օրը ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները պարզել են, որ կենցաղային վեճի և խանդի հողի վրա 28-ամյա Դավիթ Պողոսյանը ծեծի է ենթարկել աղջկան ու նրա 43-ամյա մորը, որն այդ երիտասարդի ընկերուհին է եղել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում է կայացվել։
19:20 02.05.2025
Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասըՔննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ և բնակարանների վաճառքով զբաղվող ընկերության սեփականատեր Ա.Մ.-ն նույն ընկերության տնօրեն Գ.Վ.-ի հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու, այդ միջոցով շահույթ ստանալու նպատակով՝ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում կառուցվող բազմաբնակարան շենքից 2022-2024 թվականների ընթացքում իրացրել է բնակարաններ՝ կառուցվող շենքից անշարժ գույք […] ...
19:07 02.05.2025
Նախագահական նստավայրում հյուրընկալվել են ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված դպրոցի աշակերտներըՆախագահական նստավայրում հյուրընկալվել են Երևանի Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված դպրոցի աշակերտները։ Նրանք շրջայց են կատարել նստավայրում, ծանոթացել դրա պատմությանը, ճարտարապետական առանձնահատկություններին և գործունեության կարգին։ Այնուհետև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշակերտների համար դասախոսություն է կարդացել՝ ներկայացնելով պետության և ազատ շուկայական տնտեսության փոխհարաբերությունները, դրանց նշանակությունն ու կիրառական դրսևորումները ժամանակակից կառավարման համակարգում։ Դասախոսությունից հետո նախագահն անմիջական մթնոլորտում […] ...
19:00 02.05.2025
Գողությունը բացահայտվել է. 25-ամյա հարևանուհին խոստովանել է արարքըՔրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ ապրիլի 28-ի ժամը 14-ից 18-ն ընկած ժամանակահատվածում Դիլիջանի Աթարբեկյան փողոցում գտնվող իր տնից գողացել են բջջային հեռախոս: Նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Դիլիջանի քննչական բաժին, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 1-ին հանցագործությունը բացահայտվել է: […] ...
18:54 02.05.2025
Իրանում գործող հայկական մի շարք կառույցներ դատապարտել են Թեհրանում Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ միջոցառման ժամանակ գրանցված միջադեպըԻրանում գործող հայկական մի շարք կառույցներ դատապարտել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Թեհրանում կազմակերպված միջոցառման ժամանակ գրանցված միջադեպը՝ կոչ անելով հայկական մյուս կառույցներին և Իրանի խորհրդարանի հայ պատգամավորներին ևս դատապարտել այն։ «Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ծրագրերի շարքում, Թեհրանում տեղի ունեցած ամենամյա ծաղկեմատույցի արարողության ժամանակ, ծրագրին մասնակցող ՀՀ դեսպանության դիվանագիտական կազմի նվիրաբերած ծաղկեկողովը, որը զարդարված […] ...
18:44 02.05.2025
Ընթացքի մեջ են Գարգառի կրթահամալիրի կառուցման աշխատանքները. վարչապետԸնթացքի մեջ են Գարգառի կրթահամալիրի կառուցման աշխատանքները: Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 947 մլն դրամ: Կրթահամալիրը ներառելու է 200 երեխայի համար նախատեսված դպրոց և 80 երեխայի համար՝ մանկապարտեզ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
18:35 02.05.2025
Դատապարտյալը փոստային ծառայության միջոցով ստացել է թմրամիջոցների նմանվող զանգվածներով լցոնված կոնֆետներՄայիսի 2-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության Արմավիր քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալ Մ․Մ․-ի անվամբ փոստային առաքման միջոցով ստացված հանձնուքը։ Հանձնուքում առկա շոկոլադե կոնֆետներից 45-ի միջից ծառայողները հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգվածներ, որոնց քաշը կոնֆետների հետ միասին կազմել է 264,94 գրամ։ Իսկ 27 կոնֆետի միջից հայտնաբերվել […] ...