19:57 02.06.2020
Հունիսի 2-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, համագործակցելով ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների հետ, ուժեղացված վերահսկողություն է իրականացրել Երևանի Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում՝ հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ պարետի կողմից տրված ցուցումներին հետևելու և պահպանելու նպատակով։
Վերահսկողությունը նշված վարչական շրջաններում իրականացվել է ինչպես շրջիկ խմբերով, այնպես էլ կանգառի կետերում՝ ՏՄ մասնագետների և ոստիկանության ծառայողների հետ համատեղ։
Վարչական շրջաններում Տեսչական մարմնի կողմից կատարած վերահսկողության և մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել է, որ թե՛ ուղևորները, թե՛ վարորդները սկսել են ցուցաբերել անհատական բարձր պատասխանատվություն և առավոտյան դիտարկման, հսկողության ընթացքում արձանագրվել է խախտումների նվազման տեմպ։
Նշենք, որ այնուամենայնիվ հայտնաբերվել են ընդհանուր բնույթի մի շարք խախտումներ՝ կապված միկրոավտոբուսի առջևի նստատեղին միաժամանակ երկու ուղևորի նստեցման, իսկ տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնողների դեպքում՝ վարորդի կողքին ուղևորի նստեցման հետ: Նշված խախտումների հիմքով ՃՈ կողմից կազմվել են համապատասխան արձանագրություններ։
Հայտնաբերված մնացած թերությունների վերաբերյալ Տեսչական մարմնի մասնագետների կողմից տեղում իրականացվել են իրազեկման և բացատրական աշխատանքներ, տրվել պարտադիր կատարման ցուցումներ՝ նշված խախտումները և թերությունները հնարավորինս սեղմ ժամկետներում շտկելու համար։
Վերահսկողական և մշտադիտարկման աշխատանքներն ամբողջ օրվա ընթացքում ակտիվ շարունակվում են երկու վարչական շրջաններում և մարզերում։
12:23 16.06.2025
Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց․ նա տեղափոպվել է քրեակատարողական հիմնարկՀամայնքային ոստիկանության Նոր-Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Սարիթաղում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել ԱՆ «Սևան» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա մի տղամարդ: Նա հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գողության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: 35-ամյա տղամարդը ներկայացվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: ...
11:41 16.06.2025
Պլանային ջրանջատում Գյումրիում«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված հունիսի 17-ին՝ ժամը 10:30-ից մինչև հունիսի 18-ը ժամը 10:30-ը, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ջրամատակարարումը: «Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասված է հաղորդագրությունում: ...
11:20 16.06.2025
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խոստացել է հարձակվել Իսրայելի վրա մինչև նրա լիակատար ոչնչացումըԻրանի գործողությունները Իսրայելի դեմ կշարունակվեն մինչև թշնամու լիակատար ոչնչացումը: Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հայտարարության մեջ։ «Հանցավոր Իսրայելի ռեժիմի կողմնակիցները պետք է իմանան, որ Իրանի արդյունավետ, նպատակային և մահացու գործողությունները ռեժիմի նշանակալի և զգայուն թիրախների դեմ կշարունակվեն մինչև դրա լիակատար ոչնչացումը», – հայտարարության մեջ մեջբերում է […] ...
11:07 16.06.2025
Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային էներգիան․ ՓեզեշքիանԻրանն իրավունք ունի օգտագործել ատոմային էներգիան և անցկացնել միջուկային հետազոտություններ, հայտարարել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մենք իրավունք ունենք օգտագործել ատոմային էներգիան և անցկացնել հետազոտություններ (միջուկային ոլորտում – խմբ.) հասարակության բարօրության համար։ Ոչ ոք իրավունք չունի խլել մեզանից այս իրավունքը», – Փեզեշքիանի խոսքերն է մեջբերում IRIB պետական հեռուստառադիոընկերությունը։ Նա նաև նշել է, որ Իրանը «պատերազմի […] ...
10:40 16.06.2025
Ապարանում շարունակվում են աղետի հետևանքների վերացման աշխատանքներըԱմբողջ գիշեր և վաղ առավոտյան Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը տեղակալների և պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների հետ գտնվել է տեղում՝ մասնակցելով աղետի հետևանքների վերացման աշխատանքներին։ Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ համայնքի ղեկավարը աշխատանքային խմբով համակարգել է վնասների նախնական գնահատման, տուժածներին աջակցության և շտապ լուծումներ պահանջող խնդիրների կարգավորման գործընթացը։ Աշխատանքները շարունակվում են նաև այս պահին՝ նպատակ ունենալով հնարավորինս […] ...
10:25 16.06.2025
Վաշինգտոնը կշարունակի պաշտպանական օգնություն ցուցաբերել Իսրայելին․ ԹրամփԻսրայելը և Իրանը, ամենայն հավանականությամբ, կհասնեն ռազմական գործողությունները դադարեցնելու համաձայնության, սակայն դա կարող է տեղի չունենալ անմիջապես: Այս կարծիքն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 15-ին: «Հուսով եմ՝ համաձայնագիր կլինի (Իսրայելի և Իրանի միջև)։ Կարծում եմ՝ դրա ժամանակն է», – ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Նախագահը վստահեցրել է, որ Վաշինգտոնը կշարունակի պաշտպանական օգնություն […] ...