Քրեականացումը՝ որպես պայքար ատելության խոսքի տարածման դեմ. քննարկում են մասնագետներն ու քաղաքական գործիչները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+27.09 oC

Քրեականացումը՝ որպես պայքար ատելության խոսքի տարածման դեմ. քննարկում են մասնագետներն ու քաղաքական գործիչները

14:02 03.06.2020

Ատելության խոսքը խնդիր է ոչ միայն Հայաստանի համար: Սոցիալական մեդիաների առաջացումը և աշխարհի բնակչության մեծ մասի ցանց մտնելը բերել է ատելության խոսքի աճի: Տրամաբանական է, որովհետև ասպարեզ են դուրս եկել անկիրթ և անդաստիարակ մարդիկ, որ մինչ այդ չունեին հանրային խոսքի հնարավորություն: Այսօր` հունիսի 3-ին, առցանց ասուլիսի ժամանակ անդրադառնալով Հայաստանում ատելության խոսքի տարածմանը, ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Ատելության խոսքը կամ դրա քարոզն այսօր չի կարգավորվում օրենսդրությամբ, ուստի սոցիալական մեդիայում, որտեղ այսօր ատելության խոսքը մեծ չափերի է հասնում, ապահովագրված է պատժից:

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի շրջանակում ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել, որը գործելու է մինչև տարեվերջ: Աշխատանքային խումբը պետք է առաջարկի ատելության խոսքի դեմ օրենսդրական պայքարի գործուն մեխանիզմներ, թեպետ կարծիքներն այստեղ կիսվում են` ատելության խոսքի քրեականացումը կարո՞ղ է պայքարել այդ երևույթի դեմ, թե՞ դա բավարար չէ: Թեմայի շուրջ քննարկմանը մասնակցել են մեդիափորձագետներ ու քաղաքական գործիչներ:

«Օրենսդրական լուծումները թույլ են տալիս ինչ-որ լուծում ստանալ, բայց հիմնական լուծում չեն: Զրոյացնել այդ ատելության խոսքը հնարավոր չէ: Պետք է ողջամիտ նվազեցման գնանք, չլինենք ուտոպիստ ու պատկերացնենք, որ բոլորը իրար հետ կխոսեն «շնորհակալություն», «արդյոք», «ահավասիկ» բառերով, չիˊ լինելու այդպես: Պետք է նաև տարբերենք այդ խոսքը: Ատելության խոսքն այն չէ, որ մի «քխ» բառ է ասում մի ֆեյք էջ, որն իրենից բան չի ներկայացնում, ատելության խոսքը ավելի շուտ վերաբերում է հանրային անձերին: Այն մարդիկ, որոնք ինչ-որ չափով օրինակ են հասարակության մյուս հատվածի համար, իրենք են այդ խոսքի ձևավորողը՝ խոսք տարածելով կամ  համարելով կյանքի նորմա: Դրա դեմ է պետք է պայքարել»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Նա նաև նշեց, որ այդ օրենքը չպետք է վերաբերվի ամեն մի տնային տնտեսուհու, ով «Ֆեյսբուքում» թույն ու թարախ է տարածում:

«Կան սոցիալական ցանցեր, որոնք պետք է մոտիվացիա ունենան կարգավորելու: Լինելով տեխնիկական ընկերություն, ինժեներական հսկայական պոտենցիալ ունեցող, պետք է կարգավորումներ գտնեն և այստեղ հանգում ենք այն դիլեմային, որ այդ սոցցանցերը շահագրգիռ չեն մոդերացիա անելու: Նրանք շահագրգռություն չունեն մաքրելու հերյուրանքը, ատելության խոսքը, որովհետև սոցցանցի ալգորիթմը այնպես է աշխատում, որ ինչքան շատ մեկնաբանություն, հակադիր մտքեր լինեն, ինչքան շատ նոր մարդիկ գրավեն, մասնակցեն քննարկմանը, այդքան ազդեցությունը բարձրանում է, իսկ երբ ցանկացած մարդ իր տարածքում փորձում է կոռեկտ քննարկում կազմակերպել, նրա ազդեցությունը ընկնում է: Այստեղ է, որ կա անելիք»,- ասաց լրագրող, բլոգեր, ՏՏ և մեդիա ոլորտի խորհրդատու Արթուր Պապյանը:

Նա նաև նշեց, որ գուցե տարբեր երկրներ պետք է համախմբվեն, որ սոցիալական ցանցերը իրենց ալգորիթմերում ավելի շատ տեղ հատկացնեն որակյալ կոնտենտին:

«Ատելության խոսքը պետք է քրեականացնել, բայց ինքը ունի կոնկրետ չափանիշներ, ինչը ենթադրում է, որ այն պետք է լինի հրապարակային, պետք է լինեն ուղղված կոնկրետ խոցելի խմբերի, կոնկրետ խոցելի հատկանիշներով: Մեր խնդիրն այն է, որ մարդու արժանապատվությունը պաշտպանված լինի: Պարզ է, որ պաշտոնյան ավելի պաշտպանված է, քան հասարակ քաղաքացին: Սրա հետ մեկտեղ, օրենսդրական կարգավորումները մեծ մասամբ պետք է բերեն մշակույթային ու կրթական փոփոխության»,- նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոս Ավետիսյանը:

Եվրոպական մի շարք պետություններում ատելության խոսքը քրեականացված է: Օրինակ՝ Բելգիայում, Դանիայում, Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում և մի շարք այլ պետություններում, ատելության, բռնության ու խտրականության խոսքը համարվում են քրեական հանցագործություններ:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստը

16:53 16.06.2025

Տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստը

Ազգային ժողովի խորհրդի նիստը տեղի է ունեցել հունիսի 16-ին: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հունիսի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Հունիսի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է […] ...

ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է «Աթլետիկոյին»․ ԱԱԱ

16:46 16.06.2025

ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է «Աթլետիկոյին»․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության B խմբի առաջին տուրում ՊՍԺ-ն Փասադենայում 4-0 հաշվով հաղթել է Մադրիդի «Աթլետիկոյին»։ Չեմպիոնների լիգայի գործող հաղթողի կազմում երկու գոլային փոխանցում է կատարել Խվիչա Կվարացխելիան։ Աչքի են ընկել Ֆաբիան Ռուիսն ու Վիտինյան։ B խմբում ընգրկված են նաև «Բոտաֆոգոն» (Բրազիլիա) ու «Սիեթլ Սաունդերսը» (ԱՄՆ)։ ...

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ 2024 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը

16:41 16.06.2025

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ 2024 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 16-ի արտահերթ նիստում քննարկել է Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը, որն ընթացիկ ամսվա ընթացքում քննարկվել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում՝ ըստ գերատեսչությունների: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հակիրճ ներկայացրել է տարեկան հաշվետվության ընդհանուր ցուցանիշները: Վահե Հովհաննիսյանը, մասնավորապես, հայտնել է, որ 2024 թվականին պետական բյուջեի […] ...

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի մի շարք փողոցներում

16:35 16.06.2025

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի մի շարք փողոցներում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հունիսի 20-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտայում, Խորենացու, Բեյրութի և Իտալիայի փողոցներում: Նախատեսվում է հասարակական տրանսպորտի երթուղու փոփոխություն Մաշտոցի պողոտայից «Հաղթանակի» կամուրջ և հակառակ ուղղություններով: Ըստ փոփոխության՝ Մաշտոցի պողոտա – Խորենացու փողոց խաչմերուկ – Մաշտոցի պողոտայի թունել – «Հաղթանակի» կամուրջ ուղեգծի փոխարեն, այդ երթուղով երթևեկող հասարակական տրանսպորտը կերթևեկի Մաշտոցի […] ...

«Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2025» մրցույթ. ԿԳՄՍՆ

16:28 16.06.2025

«Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2025» մրցույթ. ԿԳՄՍՆ

ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր- 2025» մրցույթը, որն ուղղված է ՀՀ գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող հաստատությունների ասպիրանտների և հայցորդների մասնագիտական որակավորման բարձրացմանը: Մրցույթին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել 1990թ․ հունվարի 1-ից հետո ծնված առկա ուսուցմամբ ասպիրանտը, հեռակա ուսուցմամբ երկրորդ, երրորդ կամ չորրորդ կուրսի […] ...

Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել հյուպատոսական խորհրդակցություններ

16:20 16.06.2025

Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել հյուպատոսական խորհրդակցություններ

Հունիսի 11-ին թուրքմենական կողմի նախաձեռնությամբ Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարությունների հերթական հյուպատոսական խորհրդակցությունները: Հայկական կողմը խորհրդակցություններին մասնակցում էր ՀՀ ԱԳ նախարարության հյուպատոսական վարչության պետ Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ, իսկ թուրքմենական կողմը՝ Թուրքմենստանի հյուպատոսական դեպարտամենտի պետ Դովլեթմուրատ Մուրատովի գլխավորությամբ: Խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված էին 1963թ. ապրիլի 24-ի «Հյուպատոսական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայի կատարման, […] ...

BACK_TO_TOP