13:24 03.06.2020
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով դատախազությունում հաստիքների ավելացման անհրաժեշտությանը, պատճառներին և հիմքերին:
«ՀՀ վարչապետի 2018թ. հունիսի 11-ի N 706-Ա որոշմամբ ՀՀ դատախազությունում հաստիքների առավելագույն թիվ է սահմանվել 653-ը, որոնցից դատախազների համար նախատեսվել է 351-ը, իսկ մնացածը՝ ՀՀ դատախազության օժանդակ մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետական ծառայողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց համար:
Ներկայումս քրեական գործերի քանակի աննախադեպ շարունակական աճով պայմանավորված՝ գործ ունենք դատախազների աննախադեպ գերծանրաբեռնվածության հետ:
Պետք է հաշվի առնել, որ 2008թ. ի վեր դատախազական հաստիքների փաստացի աճ գրեթե տեղի չի ունեցել: Եթե 2008թ. նախատեսված է եղել դատախազական 337 հաստիք, ապա 2019թ. մայիսի 15-ի դրությամբ՝ 351 հաստիք:
Ընդ որում, 2008-2020 թթ. ընթացքում տեղի է ունեցել քննիչների թվաքանակի որոշակի ավելացում՝ 138 հաստիքով կամ շուրջ 19,5 %-ով, մինչդեռ նույն այդ ընթացքում դատախազների հաստիքներն ավելացել են ընդամենը 14-ով կամ 4,1 %-ով: Այսինքն՝ անհամաչափորեն աճել է դատախազների ծանրաբեռնվածությունը:Բերեմ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության գործառույթին վերաբերող ընդամենը մեկ վիճակագրական համեմատություն:
Եթե 2008թ. ընթացքում դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում է իրականացվել 20.329 նյութի նախապատրաստման և 16.593 քրեական գործի հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ, 2019թ. դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում է իրականացվել 58290 նյութի նախապատրաստման (աճը՝ 27.961 նյութ կամ շուրջ 137%) և 35.168 քրեական գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ (աճը՝ 18575 գործ կամ շուրջ 112 %): Այսինքն՝ եթե 2008թ. ընթացքում քրեական գործերի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազների տարեկան ծանրաբեռնվածությունը միջինում կազմել է 49,2 գործ, ապա 2019թ. ընթացքում՝ 130,7 գործ:Բայց ինչպես գիտենք, մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը դատախազության գործառույթներից միայն մեկն է: Ընդհանուր պատկերն առավել ամբողջական դարձնելու համար նշեմ մյուս գործառույթների հետ կապված այլ տվյալներ ևս:
Օրինակ՝ միայն առաջին ատյանի դատարանում քննված գործերի քանակը, որոնցով դատախազները պաշտպանում են մեղադրանքը, 2008թ համեմատությամբ 2020թ. մայիսի 15-ի դրությամբ աճել է 66%-ով: Իսկ օրինակ 2015թ. համեմատությամբ հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ դատարան ներկայացված բողոքների քննությանը դատախազների մասնակցության ծավալն ավելացել է 125%-ով, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ քննարկված միջնորդությունների քանակը՝ 80.6%-ով, պատիժը փոփոխելու, պատժի կրումը հետաձգելու կամ պատժի կրումից ազատելու քննարկված միջնորդությունների քանակը՝ 184%-ով:
Բացի վերոնշյալը, չպետք է մոռանալ, որ արդեն իսկ ուժի մեջ է մտել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը և հարակից օրենքները, որոնց համաձայն ՀՀ դատախազությանը վերապահվել են ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված մի շարք լիազորություններ: Դրանց իրականացման նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծվում է առանձին ստորաբաժանում՝ բաղկացած 5 դատախազներից, ստորաբաժանման ղեկավարից, ինչպես նաև նախատեսվում է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի առանձին հաստիք՝ այդ ստորաբաժանման աշխատանքները համակարգելու նպատակով: Սրանով պայմանավորված ևս անհրաժեշտ է ավելացնել ՀՀ դատախազության համակարգի հաստիքների թիվը՝ դրանում ներառելով ոչ միայն դատախազների, այլ նաև ստորաբաժանմանն աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման աշխատակիցների, փորձագետների, օժանդակող անձնակազմի հաստիքները՝ ընդհանուր առմամբ շուրջ 15 հաստիք:
Հարկ է նշել նաև, որ հաշվի առնվել նաև միջազգային փորձը: Մասնավորապես՝ ԵԽ անդամ մի քանի պետություններում 100,000 բնակչին բաժին ընկնող դատախազների թվաքանակի համեմատական դիտարկումը վկայում է, որ 2016թ. 100,000 բնակչին բաժին ընկնող դատախազների թվաքանակը, օրինակ ՌԴ-ում կազմել է 25, Լատվիայում՝ 23, Լիտվայում՝ 24, Բուլղարիայում՝ 21, Մոլդովայում՝ 19, Սլովակիայում՝ 17, Լեհաստանում՝ 15, իսկ Հայաստանում՝ շուրջ 11 դատախազ:
Եվ ըստ կատարված ուսումնասիրության, քննիչների թվաքանակի աճի հետ համադրությամբ, առկա էր դատախազության համակարգում դատախազների թիվն 65 դատախազով և ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթներ իրականացնող ստորաբաժանման աշխատանքներին օժանդակող 8 աշխատակիցներով (ընդհանուր՝ 73 հաստիքով) ավելացնելու հրատապ անհրաժեշտություն, ինչով և պայմանավորված էր ՀՀ վարչապետի կողմից համապատասխան որոշման կայացումը»,- ասված է գրառման մեջ:
16:53 16.06.2025
Տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստըԱզգային ժողովի խորհրդի նիստը տեղի է ունեցել հունիսի 16-ին: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հունիսի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Հունիսի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է […] ...
16:46 16.06.2025
ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է «Աթլետիկոյին»․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության B խմբի առաջին տուրում ՊՍԺ-ն Փասադենայում 4-0 հաշվով հաղթել է Մադրիդի «Աթլետիկոյին»։ Չեմպիոնների լիգայի գործող հաղթողի կազմում երկու գոլային փոխանցում է կատարել Խվիչա Կվարացխելիան։ Աչքի են ընկել Ֆաբիան Ռուիսն ու Վիտինյան։ B խմբում ընգրկված են նաև «Բոտաֆոգոն» (Բրազիլիա) ու «Սիեթլ Սաունդերսը» (ԱՄՆ)։ ...
16:41 16.06.2025
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ 2024 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանըԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 16-ի արտահերթ նիստում քննարկել է Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը, որն ընթացիկ ամսվա ընթացքում քննարկվել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում՝ ըստ գերատեսչությունների: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հակիրճ ներկայացրել է տարեկան հաշվետվության ընդհանուր ցուցանիշները: Վահե Հովհաննիսյանը, մասնավորապես, հայտնել է, որ 2024 թվականին պետական բյուջեի […] ...
16:35 16.06.2025
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի մի շարք փողոցներումԵրևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հունիսի 20-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտայում, Խորենացու, Բեյրութի և Իտալիայի փողոցներում: Նախատեսվում է հասարակական տրանսպորտի երթուղու փոփոխություն Մաշտոցի պողոտայից «Հաղթանակի» կամուրջ և հակառակ ուղղություններով: Ըստ փոփոխության՝ Մաշտոցի պողոտա – Խորենացու փողոց խաչմերուկ – Մաշտոցի պողոտայի թունել – «Հաղթանակի» կամուրջ ուղեգծի փոխարեն, այդ երթուղով երթևեկող հասարակական տրանսպորտը կերթևեկի Մաշտոցի […] ...
16:28 16.06.2025
«Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2025» մրցույթ. ԿԳՄՍՆԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր- 2025» մրցույթը, որն ուղղված է ՀՀ գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող հաստատությունների ասպիրանտների և հայցորդների մասնագիտական որակավորման բարձրացմանը: Մրցույթին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել 1990թ․ հունվարի 1-ից հետո ծնված առկա ուսուցմամբ ասպիրանտը, հեռակա ուսուցմամբ երկրորդ, երրորդ կամ չորրորդ կուրսի […] ...
16:20 16.06.2025
Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել հյուպատոսական խորհրդակցություններՀունիսի 11-ին թուրքմենական կողմի նախաձեռնությամբ Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարությունների հերթական հյուպատոսական խորհրդակցությունները: Հայկական կողմը խորհրդակցություններին մասնակցում էր ՀՀ ԱԳ նախարարության հյուպատոսական վարչության պետ Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ, իսկ թուրքմենական կողմը՝ Թուրքմենստանի հյուպատոսական դեպարտամենտի պետ Դովլեթմուրատ Մուրատովի գլխավորությամբ: Խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված էին 1963թ. ապրիլի 24-ի «Հյուպատոսական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայի կատարման, […] ...