ՄԻՊ իրավական չափանիշների վրա հիմնվելով՝ Քրեական վերաքննիչ դատարանը կայացրել է նախադեպային նշանակություն ունեցող որոշում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+23.09 oC

ՄԻՊ իրավական չափանիշների վրա հիմնվելով՝ Քրեական վերաքննիչ դատարանը կայացրել է նախադեպային նշանակություն ունեցող որոշում

17:11 04.06.2020

Վերաքննիչ քրեական դատարանը մայիսի 23-ին, հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի իրավական չափանիշները, որոշում է կայացրել քրեորեն պատժելի արարք կատարած անձի նկատմամբ կիրառել անվտանգության միջոց՝ առաջին անգամ հոգեբուժարանում տեղավորելու համար սահմանելով հստակ ժամկետ:

Խնդիրն այն է, որ այն պարագայում, երբ հիմքեր կան ենթադրելու, որ անձը քրեորեն պատժելի արարք կատարել է անմեղսունակության վիճակում (օրինակ՝ հոգեկան հիվանդությամբ պայմանավորված), ապա վարույթն իրականացնող մարմինը նախաձեռնում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու վարույթ: Մինչ վարույթի ավարտն անձի նկատմամբ կարող են կիրառվել անվտանգության միջոցներ, որոնցից է հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելը: Այս կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս բարձրաձայնել է այն հարցը, որ գործող օրենսդրական կարգավորումները չեն նախատեսում նման դեպքերում անձին հոգեբուժարանում տեղավորելու ժամկետներ, առավելագույն տևողություն կամ այնտեղ գտնվելու հարցը պարբերաբար վերանայելու պահանջ: Արդյունքում, անձը կարող է անորոշ ժամանակով զրկված լինել ազատությունից: Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի մշտադիտարկման այցերի ընթացքում անվտանգության միջոցի կիրառման արդյունքում առանց վերանայման և տևական ժամանակով հոգեբուժական կազմակերպությունում պահվելու բազմաթիվ դեպքեր են արձանագրվել:

Նշված խնդիրը տեղ է գտել Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի տարեկան և արտահերթ զեկույցներում, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի իրավական չափանիշներում:

«Այս կապակցությամբ հարկ է նշել, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշմամբ արձանագրել է, որ քրեական օրենքով չթույլատրված արարք կատարած անձին որպես անվտանգության միջոց հոգեբուժական հաստատությունում տեղավորելով՝ ստորադաս դատարանն անձի ազատությունը ենթարկել է անժամկետ սահմանափակման: Դատարանը նշվածը համարել է անթույլատրելի՝ միջազգային մի շարք չափանիշների հետ միասին հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի իրավական չափանիշներում արտահայտված դիրքորոշումները:

Մարդու իրավունքների պաշտպանը Քրեական վերաքննիչ դատարանի կողմից նման պրակտիկայի զարգացումը համարում է կարևոր երկրում մարդու իրավունքների ամրապնդման համար։ Այն օրինակ է՝ ինչպես միջազգային պարտավորությունների հիման վրա երկրում գործող իրավական ոլորտների կառույցների աշխատանքով կարող է դատական պրակտիկան ենթարկվել դրական փոփոխությունների»,- ասված է ՄԻՊ հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք․ դեսպանություն

21:55 15.06.2025

Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք․ դեսպանություն

Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։ Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները։ ...

Ժամը 21։00-ի դրությամբ՝ Արագածոտնի մարզում վնասվել են 43 շենք-շինությունների տանիքներ, 22 մարդատար, 3 բեռնատար ավտոմեքենաներ

21:25 15.06.2025

Ժամը 21։00-ի դրությամբ՝ Արագածոտնի մարզում վնասվել են 43 շենք-շինությունների տանիքներ, 22 մարդատար, 3 բեռնատար ավտոմեքենաներ

Հունիսի 15-ին, ժամը 16:10-ից սկսած ՆԳՆ ՓԾ Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել, որ Ապարան քաղաքի և Լուսագյուղ համայնքի տարբեր հասցեներում ուժեղ քամու հետևանքով վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ, տապալվել են ծառեր։ Այս մասին հայտնում է ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ ՆԳՆ փրկարար ծառայության Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ստորաբաժանումներում […] ...

Արագածոտնի մարզպետը քիչ առաջ Լուսագյուղում ուսումնասիրել է պտտահողմի պատճառած վնասները

21:20 15.06.2025

Արագածոտնի մարզպետը քիչ առաջ Լուսագյուղում ուսումնասիրել է պտտահողմի պատճառած վնասները

Պտտահողմի հետևանքով ավերածություններ են եղել նաև Ապարան համայնքի Լուսագյուղ բնակավայրում, ինչի կապակցությամբ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը քիչ առաջ եղել է գյուղում, ուսումնասիրել վնասները, զրուցել քաղաքացիների հետ։ Նշենք, որ այսօր ժամը 16։10-ի սահմաններում Ապարան քաղաքում և Լուսագյուղ բնակավայրում պտտահողմի հետևանքով ավերածություններ են եղել։ Կենտրոնացվել են բոլոր ուժերը` էլեկտրականության և գազամատակարարման վերականգնման համար։ Այս պահին տեղում աշխատում […] ...

Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը

21:15 15.06.2025

Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը

Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 128 մարդ, իսկ մոտ 900 մարդ վիրավորվել է, հաղորդում է իրանական Etemad առցանց հրատարակությունը։ «Առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն՝ երեկ կեսօրին հարձակումների զոհ էր դարձել մոտ 128 մարդ, վիրավորների թիվը մոտ 900 է, շատերը քաղաքացիական անձինք են», – գրում է հրատարակությունը։ Նշվում է, որ […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ

21:00 15.06.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, երկուստեք շեշտվել է ճգնաժամային պայմաններում մշտական կապի և սերտ համագործակցության կարևորությունը: ...

Թրամփը վետո է դրել Խամենեիին սպանելու Իսրայելի ծրագրի վրա․ Reuters

20:55 15.06.2025

Թրամփը վետո է դրել Խամենեիին սպանելու Իսրայելի ծրագրի վրա․ Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին օրերին «վետո» է դրել Իսրայելի կողմից Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին սպանելու ծրագրի վրա, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյաների։ «Վերջին օրերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վետո է դրել Իսրայելի կողմից Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին սպանելու ծրագրի վրա », – ասվում է հրատարակության մեջ։ Գործակալության […] ...

BACK_TO_TOP