Վարչապետը հույս հայտնեց, որ Դավիթ Անանյանի օրոք սկսված փոփոխությունները կշարունակվեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+26.09 oC

Վարչապետը հույս հայտնեց, որ Դավիթ Անանյանի օրոք սկսված փոփոխությունները կշարունակվեն

10:46 05.06.2020

ԱԺ-ն սկսել է ԱԺ մշտական հանձնաժողովներում 2019թ-ի բյուջեի տարեկան հաշվետվությունների նախնական քննարկումների շարքը, որը մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթով: Նա քննարկումներին միացել է տեսակապով: Իր բացման խոսքում վարչապետն ասել է.

«2019թ-ը բյուջետային առումով պատմական տարի էր ՀՀ-ի համար։ Կառավարությանը հաջողվեց ի սկզբանե նախատեսվածից 104 մլրդ դրամ ավել հարկային եկամուտներ գեներացնել, ընդ որում՝ 62 մլրդը դարձան պետբյուջեի եկամուտները, իսկ 42 մլրդ դրամի չափով վերադարձվեց ԱԱՀ պարտքը, որը ձևավորվել էր մինչև 2017թ-ի հունվարի 1-ը։ Սա պատմական իրադարձություն էր, 19 թ-ին արձանագրվել է վերջին 12 տարվա համար աննախադեպ՝ 7,6 տոկոս տնտեսական աճ, հարկեր-ՀՆԱ 22,35 տոկոս ցուցանիշ, որը 1,6 տոկոսային կետով գերազանցում է նախատեսված ցուցանիշը»։

Վարչապետն անդրադարձել է նաև ՊԵԿ նախագահի հրաժարականին․

«Քանի որ այնպես ստացվեց, որ բյուջեի կատարողականը քննարկում ենք Դավիթ Անանյանի հրաժարականի պայմաններում, և քանի որ լքելու է պաշտոնը, ուզում եմ շնորհակալություն հայտնել այս ընթացքում կատարած աշխատանքների համար։ Կարծում եմ՝ ՊԵԿ-ում փոփոխություններ կլինեն առաջիկայում, և հուսով եմ, որ բովանդակային փոփոխությունները, որ սկսվել են պարոն Անանյանի ժամանակաշրջանում, ավելի կխորանան»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հունիսի 15-ին

11:15 15.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 15-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 444 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ: ...

Արթիկ համայնքում գրանվել է ուժեղ պտտահողմ

10:52 15.06.2025

Արթիկ համայնքում գրանվել է ուժեղ պտտահողմ

Երեկ` ժամը 19:00-ի սահմաններում, Արթիկ համայնքում գրանցվել է ուժեղ պտտահողմ։ Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ քաղաքում, Մեծ Մանթաշ, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք, Անուշավան, Հոռոմ, Պեմզաշեն գյուղերում վնասել է բնակելի շենքերի, տների, հասարակական և գյուղատնտեսական շինությունների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր։ Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, ոլորտային պատասխանատուների հետ տեղում անմիջապես ծանոթանալով պատճառված նախնական վնասներին, հանձնարարել […] ...

Թել Ավիվի մոտակայքում իրանական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի

10:33 15.06.2025

Թել Ավիվի մոտակայքում իրանական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի

Իսրայելի Բատ Յամ քաղաքում Թել Ավիվի մոտակայքում իրանական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի, հաղորդում է իսրայելական I24 հեռուստաալիքը։ Ավելի վաղ Ynet պորտալը, հղում անելով Իսրայելի շտապօգնության ծառայությանը, հայտնել էր չորս զոհի մասին։ «Բաթ Յամում զոհերի թիվը հասել է վեցի, այն բանից հետո, երբ փլատակներից դուրս են բերել ևս երկու դիակ», – ասվում է […] ...

Հնդկաստանում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

10:12 15.06.2025

Հնդկաստանում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

Կիրակի օրը Հնդկաստանի Ուտտարախանդ նահանգում ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ երկու տարեկան երեխա, հայտնում է News18 հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել կիրակի առավոտյան։ Ինքնաթիռում եղել է վեց ուղևոր և մեկ օդաչու։ ...

Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում է ստացել

10:00 15.06.2025

Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում է ստացել

Լեգենդար ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը ֆուտբոլային կարիերայի և բարեգործական գործունեության համար Մեծ Բրիտանիայի արքա Կառլ Երրորդի կողմից ասպետի կոչում է ստացել։ Այս մասին հայտնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը։ Այժմ Բեքհեմը կունենա նաև «Սըր» տիտղոսը, իսկ կինը` Վիկտորյան «Լեդի»։ Բեքհեմի` ասպետի կոչում ստանալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» «Սըր Դևիդ» անունով մարզաշապիկ է հրապարակել։ Նախկին կիսապաշտպանը կարիերայի […] ...

Լարսը բաց է

00:30 15.06.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...

BACK_TO_TOP