13:24 29.12.2017
Նախքան վերջին շրջանում գրանցված եղանակային անոմալ պայմաններին անդրադառնալը, ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն ամփոփ ներկայացրել է 2017 թվականը: Նրա գնահատմամբ՝ այս տարին կլիմայի տեսանկյունից արտառոց էր: Ունեցել ենք անոմալ ցուրտ եղանակ, որին հաջորդել է աննախադեպ շոգը՝ երաշտային պայմաններով և հիմա էլ ականատես ենք լինում անոմալ տաք դեկտեմբերի:
«Միայն ապրիլ մայիս և նոյեմբեր ամիսներն է ջերմաստիճանը եղել նորմայի սահմաններում, մնացած ամիսները կլիմայական նորմայից շեղված են եղել 5-7 աստիճանով»,- նշել է Սուրենյանը:
Նրա խոսքով՝ դեկտեմբերի 15-ից սկսած հանրապետության ողջ տարածքում անոմալ բարձր ջերմային ֆոնը պահպանվում է: Պատճառն այն է, որ այդ օրվանից սկսած Եգիպտոսի տարածքից արևադարձային տաք օդային հոսանքներ ներթափանցեցին Միջերկրական ծով, այնտեղից Կովկասի տարածք: ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետը նշում է, որ օդի ջերմաստիճանը հատկապես խիստ բարձ էր դեկտեմբերի 20-24-ն ընկած ժամանակահատվածում. «Այդ օրերին նույնիսկ անձրև էր տեղում այն շրջաններում, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 2000 և ավելի մետր բարձրության վրա, օրինակ Աշոցքում, Ջերմուկում: Դա դեկտեմբերի համար անոմալ պրոցես է և աննախադեպ, երբ դեկտեմբերի վերջին հանրապետության բարձր լեռնային գոտիներում տեղում է անձրև»:
Սուրենյանը նշել է նաև, որ ներկա պահին հանրապետության գրեթե ողջ տարածքում ձնածածկույթը բացակայում է: Նա այս երևույթը նույնպես աննախադեպ է որակել: Աննախադեպ երևույթների շարքն ավարտելով՝ Սուրենյանն անցել է կանխատեսումներին: Ասում է՝ երեկվանից սկսած տաք օդի ալիքը կրկին ակտիվացել է: Այս անգամ հարավից են տաք օդային հոսանքները ներթափանցում՝ Իրաք, Սիրիա: Սա նշանակում է, որ Ամանորը կդիմավորենք առանց ձյան:
Սա աննախադեպ չէ, վերջին 80 տարվա ընթացքում 40 անգամ նման իրավիճակ է եղել: Արդեն հունվարի 1-ից Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին մոտենում է տեղումնաբեր ցիկլոն: Հունվարի 1-2 ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Այս պահի գնահատմամբ՝ մինչև հունվարի 10-ը որևէ ցուրտ օդային հոսանքների ներթափանցում հանրապետության տարածք չի կանխատեսվում: Այսինքն մինչև հունվարի 10-ը ներառյալ այս բարձր անոմալ ջերմային ֆոնը, հանրապետության ողջ տարածքում պահպանվելու է»,- ասել է Սուրենյանը:
Հունվարը նույնպես տաք է լինելու, տեղումների քանակը նորմայից ավելին կլինի, բայց գերակշռող են լինելու տաք օրերը:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...