21:59 08.06.2020
Աշխարհահռչակ բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը վճարել է իր նախկին հարսնացուի՝ Լինդա Հեննոնի վիրահատության գումարը: 50 տարի առաջ նա քիչ էր մնացել ամուսնանար Լինդայի հետ, հաղորդում է Mirror-ը: Այդ ժամանակ Էլթոնը դեռ հայտնի չէր և Ռեջ Դուայթ անունն ուներ: Նա հանդիպում էր Լինդայի հետ: Կինն ամեն ինչում օժանդակում էր նրան, ֆինանսապես օգնում առաջխաղացմանը: Էլթոնը 21 տարեկան էր, երբ առաջարկություն արեց նրան: Բայց երբ հարսանիքին ընդամենը 2 շաբաթ էր մնացել, Էլթոնի ընկերը, որի հետ երգեր էին գրում՝ Բեռն Թոնին տարհամոզեց Էլթոնին հարսանիքի հարցում: Հետևանքը եղավ այն, որ Էլթոնի և հարսնացուի հարաբերությունները խզվեցին: Լինդան ու Էլթոնը պահպանել են լավ հարաբերությունները։ Կորոնավիրուսի համավարակի ժամանակ կինը խնդրել է վերադարձնել «պարտքը», ավելի ճիշտ՝ օգնել իրեն:
«Ծունկս սարսափելի ցավում էր, անհրաժեշտ էր վիրահատել, բայց ես չէի կարող թողնել աշխատանքս»,- պատմել է Լինդան:
Երբ ցավերը դարձան անտանելի, Լինդան որոշեց գրել Էլթոնի օգնականների էլեկտրոնային փոստին, քանի որ անձամբ իր փոստի անունը չգիտեր: Սակայն արձագանք չեղավ երկար ժամանակ: Լինդան այդ դեպքում որոշեց ԶԼՄ-ների միջոցով տեղյակ պահել երգչին: Այդ պատմություն-խնդրանքի մասին գրեցին թերթերն ու կայքերը:
«Էլթոնն իմացավ Լինդայի ծանր դրության մասին և մեկ րոպե անգամ չհապաղեց նրան օգնելու համար: Նա հիշում է, թե ինչպես 50 տարի առաջ Լինդան էր օգնում իրեն ամեն ինչում»,- ասել է երգչի ներկայացուցիչը: Ավելի վաղ, հիշեցնենք, Էլթոնը փրկել էր ամերիկացի ռեփփեր Էմինեմին թմրանյութային կախվածությունից: Այդ մասին ռեփփերը պատմել է իր ինքնակենսագրական վեպում:
15:29 29.06.2025
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Քննարկվել են Հայաստան–Ֆրանսիա երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր։ Հայաստանի վարչապետը Ֆրանսիայի նախագահին շնորհակալություն է հայտնել հարաբերությունների զարգացման հարցում նրա անձնական ներդրման համար։ Զրուցակիցները պայմանավորվել են մի շարք ուղղություններով ակտիվացնել երկկողմ գործակցությունը։ Ֆրանսիայի նախագահն աջակցություն է հայտնել Հայաստանում ընթացող բարեփոխումների օրակարգին եւ […] ...
15:22 29.06.2025
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլին: Չորրորդ անգամ անցկացվող մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցել են հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային և համայնքային փուլերում: Մրցաշարին մասնակցել է 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ)՝ հաղթահարով […] ...
15:20 29.06.2025
Պակիստանում երկրաշարժ է տեղի ունեցելՊակիստանում 5.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Երկրաշարժը տեղի է ունեցել UTC-ի ժամանակով 22:24-ին (կիրակի օրը՝ Մոսկվայի ժամանակով 01:24-ին)՝ Դերա Ղազի Խան քաղաքից 78 կիլոմետր հյուսիս-արևմուտք, որի բնակչությունը կազմում է 236 հազար մարդ: Էպիկենտրոնը գտնվել է 35 կիլոմետր խորության վրա: Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...
15:00 29.06.2025
«Մանչեսթեր Սիթին» 51,7 միլիոն դոլար է վաստակել ԱԱԱ-ի խմբային փուլումԱնգլիական «Մանչեսթեր Սիթին» աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլում վաստակել է 51,7 միլիոն դոլար, հայտնում է The Athletic-ը։ Անգլիական գրանդը նման եկամուտ ունեցել է մրցաշարի G խմբում իր բոլոր խաղերը հաղթելու շնորհիվ։ Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլում ամենաշատ գումար վաստակած ակումբները. «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – 51,7 միլիոն դոլար «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) – 48,4 միլիոն դոլար «Բավարիա» […] ...
14:50 29.06.2025
Բելգրադում անկարգությունների ժամանակ 48 ոստիկան է վիրավորվելԲելգրադում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով վիրավորվել է 48 ոստիկան, ձերբակալվել է 77 մարդ, այդ թվում՝ մեկ անչափահաս։ Այս մասին «Պրվա» հեռուստաալիքի եթերում հայտնել է Սերբիայի ոստիկանության տնօրենի օգնական Դեյան Լուկովիչը։ Նրա խոսքով՝ ոստիկանությունը մտադիր է 35 միջնորդություն ներկայացնել քրեական հանցագործությունների և 22-ը՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ։ «Մենք շարունակում ենք պարզել բոլոր հանգամանքները, հաստատել փաստական պատկերը և […] ...
14:30 29.06.2025
Լավրովը բացատրել է, թե ինչ է անհրաժեշտ ուկրաինական ճգնաժամի լուծման համարՈւկրաինական հակամարտության բոլոր հարցերը լուծելու համար անհրաժեշտ է վերացնել դրա արմատական պատճառները, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք համոզված ենք, որ բոլոր խնդիրները հուսալիորեն լուծելու համար անհրաժեշտ է վերացնել այս ճգնաժամի արմատական պատճառները։ Առաջին հերթին, սա Ռուսաստանի անվտանգությանը սպառնացող սպառնալիքների վերացումն է, որոնք առաջացել են ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնման արդյունքում՝ Կիևին Հյուսիսատլանտյան […] ...