19:20 13.06.2018
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքել է Պետական եկամուտների կոմիտեի տարածած տեղեկատվությունն այն մասին, որ նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաների շարքում նաև ինքն է կանչվել հարցաքննության Պաշտպանության նախարարությունում 2014-2017թթ-ի ընթացքում գնումների և բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով:
«Ես չգիտեմ ՊԵԿ-ը ինչ է տարածել, ես, համենայնդեպս, հարցաքննության չեմ հրավիրվել, չեմ կանչվել և այդպիսի բան չկա»,- հայտարարել է Օհանյանը:
«Ազատության» հարցին՝ կարո՞ղ է մեկնաբանել այդ գործը, նախկին նախարարը պատասխանեց․
«Ես ի՞նչ իմանամ՝ ինչ գործ ա: Պաշտպանության նախարարությունում իմ կողմից և նաև այլ իրավապահ մարմինների կողմից բազում այդպիսի գործեր են բացահայտվել, ես ո՞րը հիշեմ: Ես չգիտեմ, տեղյակ չեմ»:
«Դուք կարո՞ղ եք բացառել Ձեր մասնակցությունը այս ամենին՝ նշվում է առանձնապես խոշոր չափերով խարդախության, կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու մասին»,- հարցին էլ Սեյրան Օհանյանը արձագանքեց․ «Ես այդպիսի բաների մեջ չեմ եղել»:
SHANTNEWS.AM-ն ավելի վաղ հայտնել էր, որ խուզարկություն է կատարվել նաև ՊՆ բարձրաստիճան անձանց աշխատասենյակներում, հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք: Հարցաքննության են կանչվել ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
14:51 15.05.2025
Մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումները կիրականացվեն 1 դեղաչափ սխեմայովԿառավարության որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «2021-2025 թվականների իմունականխարգելման ազգային ծրագիրը և իմունականխարգելման ազգային ծրագրի գերակա միջոցառումների ցանկը» պետական ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ կկատարվեն փոփոխություններ: Հաշվի առնելով պատվաստումների կարևորությունը և արդյունավետությունը վարակիչ հիվանդությունների, ինչպես նաև քաղցկեղի, մասնավորապես՝ արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման գործընթացում, Հայաստանի Հանրապետությունում Պատվաստումների ազգային օրացույցում դեռևս 2017 թվականից ներդրվել […] ...
14:47 15.05.2025
Արշակ Չոբանյանի հիշատակին նվիրված հուշատախտակի բացում Փարիզի 9-րդ շրջանումՄայիսի 14-ին Փարիզի 9-րդ շրջանի Ժան-Բատիստ Սայ 9 հասցեում բացվեց հուշատախտակ՝ նվիրված հայազգի մտավորական, Ֆրանսիայում Արմենոֆիլ շարժման առաջամարտիկ, բանաստեղծ և գրաքննադատ Արշակ Չոբանյանի հիշատակին։ Երկար տարիներ շարունակ Փարիզի պատմական այս թաղամասում է ապրել Արշակ Չոբանյանը։ Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետ Դելֆին Բյուրկլին, Հիշատակի և վետերանների հարցերով […] ...
14:40 15.05.2025
Կապահովվի վարորդական վկայականի ստացման թվայնացման գործընթացըԳործադիրը հավանություն է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքների նախագծերով առաջարկվում է հնարավորություն տալ ՀՀ տարածքում երթևեկել առանց հաշվառման վկայագրի և վարորդական վկայականի […] ...
14:36 15.05.2025
Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրից օգտվելու հնարավորությունը կկրկնապատկվիԳործադիրը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին: Առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակում մշակել միասնական/համանման քաղաքականություն` նպաստելով գյուղատնտեսության մեջ խոշոր և արտադրողական տնտեսությունների հիմնմանը։ Մասնավորապես, ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում […] ...
14:25 15.05.2025
Կառավարությունը հավանության է արժանացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծըՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագիծը: Օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։ Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ այն բարձրագույն կրթության և գիտության ոլորտի ինստիտուցիոնալ բարեփոխման «ողնաշարն» է: […] ...
14:10 15.05.2025
ՏՀԶԿ Հանրային բարեվարքության ցուցիչների նախաձեռնության փորձագետներն այցելել են Հայաստանի ՀանրապետությունԱրդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը բացման խոսքով է հանդես եկել մայիսի 13-ին և 14-ին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հանրային բարեվարքության ցուցիչների փորձագետների հետ կայացած հանդիպումներում, որոնց շրջանակներում քննարկվել են մի շարք հարցեր: Գևորգ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին ներկայացված դրական գնահատականների և իրականացված աշխատանքի համար: Միաժամանակ՝ վերահաստատել է ՀՀ կառավարության կողմից հակակոռուպցիոն քաղաքականության […] ...