Հաստատվեց կառավարության 20-րդ միջոցառումը․ աջակցություն կստանան մասնավոր ոլորտում աշխատողներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+27.09 oC

Հաստատվեց կառավարության 20-րդ միջոցառումը․ աջակցություն կստանան մասնավոր ոլորտում աշխատողներ

15:02 18.06.2020

Կառավարության նիստին ներկայացվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառումը և դրա շրջանակներում աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին հարցը։ Միջոցառման կարևորության և նպատակի մասին ներկայացրեց նախարար Զարուհի Բաթոյանը։

«Այս միջոցառման նպատակն է՝ օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի առավել տուժած ոլորտների վարձու աշխատողներին, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին։ Տուժած ոլորտներ են համարվում հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ, հանրային սննդի ծառայություններ, զբոսաշրջային ծառայություններ, նախադպրոցական կրթություն, մասնավոր մանկապարտեզներ, սպորտի բնագավառում գործունեություն, սպորտային ակումբներ, լողավազաններ, զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն, կինոթատրոնների գործունեություն, լուսանկարչության բնագավառում գործունեություն, ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ, կրթական գործունեություն՝  մշակույթի, սպորտի, երաժշտության, պարի բնագավառում , ստեղծագործական արվեստի և հանդիսադիր  ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն և խաղատների գործունեություն»,- ասաց Զարուհի Բաթոյանը։

Այս նախագծի 9-րդ կետով սահմանվում է, որ օժանդակություն ստացող այս ոլորտների աշխատողների անուն-ազգանուն-հայրանունը հրապարակվելու է ծառայության կայքէջում, նկատեցին, որ հրապարակելիս հնարավոր է հակասի անձնական տվյալների պաշտպանության օրենքին։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ ամենն իրականացվում է զուտ թափանցիկությունն ապահովելու տեսանկյունից։

«Պայմանը հետևյալն է՝ կա’մ հրապարակվում է, կա’մ չի արվում միջոցառումը և, ընդհանրապես, ով պետությունից աջակցություն է ստանում, պետք է հնարավոր լինի դա հետո վերահսկել, գաղտնի մենք որևէ մեկին չենք տալու աջակցություն։ Օրինակ՝ անձնական տվյալները պահում ենք սրբորեն, դրա համար հանրության մի զգալի հատվածը չի հավատում, որ Հայաստանում կորոնավիրուսով մահացած մարդիկ կան, չի հավատում, որ վերակենդանացման բաժանմունքում գտնվող մարդիկ կան, չի հավատում, որ իրենց կողքի շենքերում կորոնավիրուսով հիվանդ մարդիկ կան․․․
Եվ ես կարծում եմ, պարոն Թորոսյան, որ շենքերով, հասցեներով է պետք հրապարակել անձանց տվյալները, որ հավատան մարդիկ, հրապարակե՛ք հասցե առ հասցե, հրապարակե՛ք նաև էն մարդկանց տվյալները, ովքեր առավոտից իրիկուն կորոնավիրուսի դեմ խոսում են, բայց ընտանիքի կեսը հիվանդ է»,- զայրացած նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ ովքեր դեմ են անձնական տվյալներ հրապարակելուն, թող  չօգտվեն կառավարության օժանդակությունից։ Ըստ վարչապետի՝ անձը, եթե մեծահարուստ չէ, ոչ մի պատճառ չունի, որ արձանագրի տուժած ոլորտում աշխատող լինելու իր հանգամանքը և այն, որ կառավարությունն իր կողքին կանգնում է։

Որոշումն ընդունվեց միաձայն։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի Ազգային հավաքականը Մոնտենեգրոյում է

16:43 08.06.2025

Հայաստանի Ազգային հավաքականը Մոնտենեգրոյում է

Հայաստանի Ազգային հավաքականը ժամանել է Պոդգորիցա: Այս մասին հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Հունիսի 9-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հանդիպելու է Մոնտենեգրոյի հավաքակաի հետ: Ընկերական հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին։ Հանդիպումը կսպասարկի Լյուքսեմբուրգը ներկայացնող մրցավարական խումբը։ ...

«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի 8-րդ կանգառը՝ Մատենադարան

16:35 08.06.2025

«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի 8-րդ կանգառը՝ Մատենադարան

Տավուշի մարզից ժամանած փոքրիկների մշակութային ճամփորդությունն այս անգամ կանգ առավ Հայաստանի ամենանշանակալի գիտամշակութային կենտրոններից մեկում՝ Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարանում։ Այս մասին հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից: Մեր փոքրիկ շահառուները ծանոթացան Մատենադարանի գործունեությանը և պահվող անգին ձեռագրերին։ Գիդերի ուղեկցությամբ շրջեցին հայերեն և այլալեզու ձեռագրերի սրահներով, այցելեցին Մատենադարանի սրբազան գանձարանի հատվածը՝ «Ավետարաններ» սրահը, որտեղ պահվում […] ...

Երևանի մշակութային օջախների 300 սաների կատարմամբ կայացել է Մանսուրյանի «Խաղիկներ» խմբերգային ստեղծագործության համաշխարհային շնորհանդեսը

16:24 08.06.2025

Երևանի մշակութային օջախների 300 սաների կատարմամբ կայացել է Մանսուրյանի «Խաղիկներ» խմբերգային ստեղծագործության համաշխարհային շնորհանդեսը

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների 16-րդ մրցույթ-փառատոնի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Գալահամերգի ընթացքում ելույթ է ունեցել Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 300 սովորողներից կազմավորված հավաքական երգչախումբը: Խմբավար Նարինե Ոսկանյանի ղեկավարությամբ հավաքական երգչախումբը կատարել է մեծանուն կոմպոզիտոր, […] ...

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածումը կանխել և մարել են գյուղացիները

16:16 08.06.2025

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածումը կանխել և մարել են գյուղացիները

Հունիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի Լեռնապատ գյուղի խաչմերուկում  ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Քաղաքացիները մարել են Արման Խաչատրյանին պատկանող […] ...

Փրկարարները տուժած քաղաքացուն պատգարակով իջեցրել են դժվարամատչելի հատվածից

16:08 08.06.2025

Փրկարարները տուժած քաղաքացուն պատգարակով իջեցրել են դժվարամատչելի հատվածից

Հունիսի 8-ին, ժամը 11:54-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել (մոտ 1 կմ) և մոտեցրել են […] ...

Վիզայով սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք․ ԱՄՆ դեսպանություն

15:57 08.06.2025

Վիզայով սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք․ ԱՄՆ դեսպանություն

Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները։ ...

BACK_TO_TOP