16:05 20.06.2020
Այսօր «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատմանը, ասել է, որ իշխանություններին չի անհանգստացնում այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ է: Իրենց անհանգստացնողն այլ բան է՝ մարդկանց զայրույթը:
«Մենք դատարանի վճիռներն իմանում ենք բոլորի հետ միասին, երբ դրանք հրապարակային են դառնում: Մենք որևիցե մեկին չենք բռնում և բաց չենք թողնում: Քաղաքական որոշում չի եղել և երբևիցե չի էլ կարող լինել ՀՀ-ում: Իրավական պրոցեսը շարունակվում է, էլի են եղել դեպքեր, երբ Ռոբերտ Քոչարյանին ազատ են արձակել, հետո խափանման միջոցը փոխվել է: Գործընթացը շարունակվում է»,- ասել է Սիմոնյանը:
Ըստ Ալեն Սիմոնյանի՝ «վեթինգ» կոչվածը ևս ընթացքի մեջ է:
«Յուրաքանչյուր փորձ քաղաքական պատվերի, յուրաքանչյուր խոսք, դատարանների հետ կապված, իշխանության միջնորդության, տապալման է ենթարկվելու: Եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ուրեմն Ռոբերտ Քոչարյանը հիմա պետք է բաց թողնված չլիներ»,- հավելել է Ալեն Սիմոնյանը:
10:56 08.06.2025
Bild. Մյունխենում կինը դանակով հարձակվել է անցորդների վրա30-ամյա կինը դանակով հարձակում է գործել Մյունխենում՝ Թերեզիենվիզեում, որտեղ սովորաբար տեղի է ունենում աշխարհի ամենամեծ գարեջրի փառատոնը՝ Օքթոբերֆեստը։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրապարակման համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 20:00-ին։ Կինը դանակահարել է մի քանի անցորդների։ Ոստիկանությունը, ինչպես նշում է թերթը, կրակել է նրա վրա։ Միջադեպից հետո նա շտապ վիրահատվել է, սակայն, […] ...
10:40 08.06.2025
Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «2025 թվականի հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ»։ ...
10:27 08.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:14 08.06.2025
Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, Սարյան փողոցում «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը ևս ներկա է եղել «Երևանի գինու օրերին»։ Նա տեսանյութ էր հրապարակել։ ...
10:00 08.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...