«Վրացական երազանք»-ը 2019թ. հունիսյան իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+20.09 oC

«Վրացական երազանք»-ը 2019թ. հունիսյան իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել

19:06 20.06.2020

Մենք բոլորս միասին երկիրը կտանենք հաղթանակի ճանապարհով և արժանի տեղ կզբաղեցնենք ազատ, եվրոպական և ժողովրդավար ընտանիքում. այս մասին ասվում է հունիսի 20-ի իրադարձությունների վերաբերյալ «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության տարածած հայտարարության մեջ: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն:

Ինչպես նշված է հայտարարության մեջ, «Վրացական երազանքը» կհաղթահարի բոլոր մարտահրավերները, կդիմակայի ընդդիմության ապակառուցողական օրակարգին և համոզիչ հաղթանակ կտանի առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

«Վրաստանը շատ է պայքարել ազատության համար և այսօր բոլորս գիտենք, որ ազատությունն առաջին հերթին մեծ պատասխանատվություն է: Նման դեպքում, առանձնապես մեծ կարևորություն է ստանում հասարակության վերահսկողությունն իշխանության վրա, թեկուզ առողջ ձևով արտահայտված բողոքը, որը մատնանշում է իշխանության սխալը:

Ժողովրդավար կառավարման պայմաններում, սա ոչ թե իշխանության խնդիրը, այլ երկրի հարստությունն է: Ցավոք, ոչ այդքան հազվադեպ, առողջ, ակտիվ բողոքը վերածվում է քաոսի և բռնության և դրա օրինակը մենք տեսնում ենք ոչ միայն Վրաստանում: Իհարկե, նման դեպքում, ցանկացած պատասխանատու իշխանության պարտականությունն է  պաշտպանել օրենքը, պետությունը և հասարակությունը պաշտպանել գործընթացների սահմանադրական օրակարգի շրջանակից դուրս գալուց: Այսօր, երբ մենք գնահատական ենք տալիս հունիսի 20-ի իրադարձություններին, տեղի ունեցածը պետք է փորձենք վերլուծել հենց այդ տեսանկյունից:

Նախորդ տարի, իշխանության կողմից թույլ տրված սխալին հետևեց հասարակության բողոքը, իշխանությունը ճանաչեց իր սխալը և ստանձնեց քաղաքական պատասխանատվություն: Դժբախտաբար, ապակառուցողական ընդդիմությունը փորձեց այս բողոքն օգտագործել իր քաղաքական նպատակների համար և բողոքի ալիքը վերածեց բռնի ցույցի: Փաստացի, նրանք գրոհեցին խորհրդարանի շենքը և ոստիկանության ուժերի վրա ևս հարձակում գործեցին, փորձեցին բռնի կերպով տապալել իշխանությունը:

Մենք զգում ենք հասարակության աջակցությունը, մենք պատասխանատվություն ենք զգում մեր երկրի պատմության և ապագայի առջև, ուստի «Վրացական երազնաքը», վրաց ժողովրդի հետ միասին, ամեն անգամ ավելի ու ավելի արդյունավետ կհաղթահարի բոլոր մարտահրավերները, կդիմակայի ընդդիմության ապակառուցողական օրակարգին և համոզիչ հաղթանակ կտանի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Մենք բոլորս միասին երկիրը կտանենք հաղթանակի ճանապարհով և արժանի տեղ կզբաղեցնենք ազատ, եվրոպական և ժողովրդավար ընտանիքում»,- մասնավորապես ասված է հայտարարության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP