20:52 20.06.2020
Թբիլիսիում՝ Ռուսթավելու պողոտայում, ընթանում է բողոքի ակցիա՝ «Միասին ընդդեմ օկուպացիայի» կարգախոսի ներքո` կապված մեկ տարի վաղեմությամբ հենց այս օրը` 2019-ի հունիսի 20-ին Թբիլիսիում ծավալված արյունոտ իրադարձությունների կապակցությամբ:
Մարդկանց միջև հեռավորությունն ապահովելու համար ակտիվիստները ճանապարհին Պուտինին պատկերող պիտակներով գծանշումներ են կատարել: Ակցիայի մասնակիցներին միացել են ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները:
Ամեն ինչ սկսվեց Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի (MAP) շրջանակում Վրաստանի խորհրդարանում հայտնված ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին բազմելուց հետո:
Վրաստանի քաղաքական ու հասարակական կազմակերպությունները, հանրությունը յուրովի գնահատեցին «իշխանության թույլտվությամբ բռնազավթիչ երկրի» պատգամավորի քայլը, և իրենց բողոքն արտահայտեցին խորհրդարանի առջև ակցիաներով, որոնք աստիճանաբար վերածվեցին հակառուսական, հակակառավարական բողոքի ակցիայի` ուղղորդված ընդդիմության կողմից:
Հասարակական կարգը վերականգնելու գործուղությունների ընթացքում տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան տասնյակ մարդիկ։ Դրանց հետևեցին զանգվածային ձերբակալությունները:
Իշխանություններին հաջողվեց անվնաս երկրից դուրս բերել ռուսական պատվիրակությանը:
Նշենք նաև, որ հասարակական կարգն այդ օրերին վերահսկում էր ՆԳՆ-ն` ներկայիս վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորությամբ, որի պատասխանատվությունն այդ օրերին տեղի ունեցածի կապակցությամբ յուրահատուկ ընդգծում է ընդդիմությունը: Վարչապետի պաշտոնը նա ստանձնել է 2019-ի սեպտեմբերին:
10:27 08.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:14 08.06.2025
Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, Սարյան փողոցում «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը ևս ներկա է եղել «Երևանի գինու օրերին»։ Նա տեսանյութ էր հրապարակել։ ...
10:00 08.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...